26.5 C
Yerevan

Հայաստա­նի Դիվերսիֆի­կացված Գործընկերությունները․Հնարավորություններ Եվ Ռիսկեր Մասնատվող Աշխարհա­քա­ղա­քա­կան Կարգում

Հայաստա­նը հայտա­րա­րել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը անշրջե­լի է և գնա­լով ավե­լի ակտի­վո­րեն փորձում է անվտանգության համա­գործակցություն հաստա­տել այլ գործընկերնե­րի հետ։

Սոսի Թաթիկյան

Մաս երրորդ

Չինաստան պրագմա­տիկ տնտե­սա­կան գործընկեր

Հայաստա­նը և Չինաստա­նը պահպա­նում են պրագմա­տիկ հարա­բե­րություններ, որոնք հիմնա­կա­նում տնտե­սա­կան բնույթ ունեն։ Երկկողմ առևտուրը կայուն աճել է՝ հիմնա­կա­նում պայմա­նա­վորված հայկա­կան պղնձի և մոլիբդե­նի արտա­հանմամբ, մինչդեռ չինա­կան ներգրավվա­ծությունը կենտրո­նա­ցած է հիմնա­կա­նում առևտրի, տեխնո­լո­գիա­կան համա­գործակցության և մշա­կութա­յին փոխա­նա­կումնե­րի վրա։ Հետև­ա­բար, Չինաստա­նը Հայաստա­նում լայնո­րեն ընկալվում է որպես պոտենցիալ տնտե­սա­կան գործընկեր և, ի տարբե­րություն որոշ այլ արտա­քին դերա­կա­տարնե­րի, ներկա­յումս երկրում տեսա­նե­լի քաղա­քա­կան ազդե­ցություն չի իրա­կա­նացնում։

Հարա­բե­րություննե­րը նոր փուլ մտան 2025 թվա­կա­նի օգոստո­սին, երբ երկու երկրնե­րը հաստա­տե­ցին ռազմա­վա­րա­կան գործընկե­րություն՝ ազդա­րա­րե­լով մի շարք ոլորտնե­րում համա­գործակցության ընդլայնման ընդհա­նուր հետաքրքրություն։ Հայաստա­նը նաև փորձել է ներգրավվել ասիա­կան բազմա­կողմ ձևա­չա­փե­րում, այդ թվում՝ դիմե­լով Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպությա­նը անդա­մակցության համար, սակայն այդ հայտի հեռանկարնե­րը մինչ այժմ մնա­ցել են անո­րոշ։

Միևնույն ժամա­նակ, տարա­ծաշրջա­նա­յին կապակցվա­ծության նոր նախա­ձեռնություննե­րը, ներառյալ ԱՄՆ‑ի աջակցությամբ առաջ մղվող TRIPP շրջա­նա­կը, կարող են ստեղծել նոր դինա­մի­կա, որը հատվում է Եվրա­սիա­յում Չինաստա­նի ավե­լի լայն կապակցվա­ծության տեսլա­կա­նի հետ։

Ղազախստան Եվրա­սիա­յում հավա­սա­րակշռող պոտենցիալ գործընկեր

Չնա­յած ՀԱՊԿ-ին մասնակցությունը Հայաստա­նի կողմից փաստա­ցի կասեցվե­լուն, Ղազախստա­նի հետ հարա­բե­րություննե­րը՝ որը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետություն է, վերջին շրջա­նում առա­ջընթաց են գրանցել՝ 2025 թվա­կա­նին ավարտվե­լով ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հաստատմամբ։ Ղազախստա­նը նաև Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության անդամ է, որը ավանդա­բար քաղա­քա­կան աջակցություն է հայտնել Ադրբե­ջա­նին Հայաստան-Ադրբե­ջան հակա­մարտությունում։

Հայաստան-Ղազախստան ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը հիմնա­կա­նում կենտրո­նա­ցած է առևտրի, ներդրումնե­րի, տրանսպորտա­յին կապակցվա­ծության և միջկա­ռա­վա­րա­կան համա­գործակցության ընդլայնման վրա՝ եվրա­սիա­կան ինստի­տուցիո­նալ շրջա­նակնե­րում։ Այն նաև հարթակ է տրա­մադրում տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան և անվտանգա­յին հարցե­րի շուրջ երկխո­սության համար։ Հայաստա­նի համար Ղազախստա­նը կարև­որ զրուցա­կից է Կենտրո­նա­կան Ասիա­յի հետ և կարող է ծառա­յել որպես հավա­սա­րակշռող գործընկեր տարա­ծաշրջա­նա­յին միջա­վայրում, որը ձևա­վորվում է Ադրբե­ջա­նի, Թուրքիա­յի և Ռուսաստա­նի հետ նրա սերտ հարա­բե­րություննե­րով։

Ռուսաստան ռազմա­վա­րա­կան դաշնակցից դեպի լարված և անհանգիստ գործընկե­րություն

Ռուսաստա­նի հետ ավանդա­կան դաշինքը երկարժա­մա­նակ դիտարկվում էր որպես Հայաստա­նի անվտանգության ճարտա­րա­պե­տության առանցքա­յին տարր։ Այն ինստի­տուցիո­նա­լացվել էր երկկողմ պաշտպա­նա­կան համա­ձայնագրե­րով և Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպության (ՀԱՊԿ) անդա­մակցությամբ, ինչպես նաև ամրապնդվել էր Հայաստա­նի տնտե­սա­կան կախվա­ծությամբ Ռուսաստա­նից՝ ինչպես ուղղա­կիո­րեն, այնպես էլ Ռուսաստա­նի առաջնորդությամբ գործող Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միության (ԵԱՏՄ) միջո­ցով։ 

Սակայն հարա­բե­րություննե­րը զգա­լիո­րեն վատթա­րա­ցել են 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո։ Ռուսաստա­նի՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում խաղա­ղա­պահ մանդա­տը լիարժեք չկա­տա­րե­լը և Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքում Հայաստա­նի նկատմամբ անվտանգության պարտա­վո­րություննե­րը պահպա­նե­լու անկա­րո­ղությունը լրջո­րեն խաթա­րել են Մոսկվա­յի՝ որպես Հայաստա­նի անվտանգության գործընկեր դերի նկատմամբ վստա­հությունը։

Ի պատասխան՝ Հայաստա­նը հայտա­րա­րել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը անշրջե­լի է և գնա­լով ավե­լի ակտի­վո­րեն փորձում է անվտանգության համա­գործակցություն հաստա­տել այլ գործընկերնե­րի հետ։ Անվտանգա­յին ներկա­յությունը նույնպես փոխվում է․ ռուս սահմա­նա­պահներն ուանվտանգության անձնա­կազմը դուրս են բերվելՀա­յաստա­նի մեծ մասի անցա­կե­տե­րից, թեևռուսա­կան ռազմա­կան բազան շարունա­կում է մնա­լիր տեղում։ Միևնույն ժամա­նակ Հայաստա­նը­շա­րունա­կում է տնտե­սա­կա­նո­րեն փոխկա­պակցված մնալ Ռուսաստա­նի հետ՝ ԵԱՏՄ‑ի, էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի և աշխա­տանքա­յին միգրա­ցիա­յի միջո­ցով։

Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը 2022–2024 թվա­կաննե­րին մտան քաղա­քա­կան և հռե­տո­րա­կան սուր առճա­կատման փուլ, լարվա­ծությունը աճեց։ Սակայն 2025 թվա­կա­նից երկու կողմերն էլ փորձել են նվա­զեցնել ռիսկե­րը և կայունացնել հարա­բե­րություննե­րը, նույնիսկ այն պայմաննե­րում, երբ Ռուսաստա­նի հիբրի­դա­յին ազդե­ցությունը և քաղա­քա­կան տարա­ձայնություննե­րը պահպանվում են։ Սա արտա­ցո­լում է կառուցվածքա­յին փոխկախվա­ծությունը, որը շարունա­կում է ձևա­վո­րել Հայաստան–Ռուսաստան հարա­բե­րություննե­րը՝ չնա­յած նախկին անվտանգության դաշինքի և քաղա­քա­կան համընկնման թուլացմա­նը։

Ոչ բոլոր ռազմա­վա­րա­կան գործընկե­րություններն են հավա­սար

Գործընկե­րության պաշտո­նա­կան կարգա­վի­ճա­կը միշտ չէ, որ արտա­ցո­լում է դրա գործնա­կան նշա­նա­կությունը։ Որոշ դեպքե­րում հարա­բե­րություննե­րը, որոնք պաշտո­նա­պես ինստի­տուցիո­նա­լացված չեն, կրում են ավե­լի մեծ ռազմա­վա­րա­կան կշիռ, քան «ռազմա­վա­րա­կան» պիտա­կով համա­ձայնագրե­րը։ Օրի­նակ՝ թեև Հայաստա­նը Ֆրանսիա­յի կամ Հնդկաստա­նի հետ չի ձևա­կերպել համա­պարփակ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության շրջա­նակներ, Ֆրանսիա­յի քաղա­քա­կան աջակցությունն ու պաշտպա­նա­կան համա­գործակցությունը, ինչպես նաև Հնդկաստա­նի դերը որպես ռազմա­կան տեխնի­կա­յի խոշոր մատա­կա­րար, դարձել են Հայաստա­նի անվտանգության ճարտա­րա­պե­տության առա­վել նշա­նա­կա­լի տարրե­րից։   

Միևնույն ժամա­նակ մի շարք նոր գործընկե­րություննե­րի ընթացքը շարունա­կում է մնալ անո­րոշ։ Դրանց խորությունը և կայունությունը կախված կլի­նեն զարգա­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան դինա­մի­կա­յից և գործընկերնե­րի միջև քաղա­քա­կան պարտա­վո­րություննե­րի հետև­ո­ղա­կա­նությունից։ Ռուսաստա­նի հետ դաշինքի վատթա­րացման Հայաստա­նի փորձը նաև զգուշա­վո­րություն է ձևա­վո­րել նոր դաշինքա­յին կառուցվածքնե­րի մեջ մտնե­լու հարցում՝ ամրապնդե­լով պարտա­վո­րեցնող անվտանգության դաշինքնե­րի փոխա­րեն ճկուն գործընկե­րություննե­րի նախա­պատվությունը։

Այս տարբե­րություննե­րի ըմբռնումը կարև­որ է Հայաստա­նի դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րությունը գնա­հա­տե­լու համար։ Թեև գործընկե­րություննե­րի ընդլայնումը մեծացնում է Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րություննե­րը, այն նաև առա­ջացնում է նոր ռազմա­վա­րա­կան ռիսկեր և երկընտրանքներ, որոնք պահանջում են զգույշ կառա­վա­րում։

Աշխարհա­քա­ղա­քա­կան երկընտրանքներ՝ առա­վել մասնատված միջա­վայրում

Հայաստա­նի դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րությունը զարգա­նում է աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրում, որը շատա­վե­լի բարդ է, քան նախորդ տասնամյակնե­րում։ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկերնե­րի միջև աճող լարվա­ծությունը՝ և որոշ դեպքե­րում ուղղա­կի ռազմա­կան առճա­կա­տումը, ավե­լի ու ավե­լի հաճախ ստի­պում են Երև­ա­նին զգուշո­րեն կողմնո­րոշվել մրցակցող ակնկա­լիքնե­րի միջև և խուսա­փել տարբեր դերա­կա­տարնե­րի «կարմիր գծե­րը» հատե­լուց։

Տասնամյակներ շարունակ Հայաստա­նի արտա­քին դիրքա­վո­րումը ձևա­վորվել է կառուցվածքա­յին երկընտրանքի միջո­ցով՝ մի կողմից Ռուսաստա­նի և Իրա­նի, մյուս կողմից՝ արևմտյան դերա­կա­տարնե­րի միջև հավա­սա­րակշռե­լով հարա­բե­րություննե­րը։ Այս դինա­մի­կան զգա­լիո­րեն ուժե­ղա­ցավ Ռուսաստա­նի՝ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի սկսվե­լուց հետո։ ԵՄ‑ի և Ռուսաստա­նի հակա­մարտությունը շարունակվում է, մինչդեռ ԱՄՆ-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ընթացքը անո­րոշ է և երբեմն՝ ոչ համա­հունչ։ Հայաստա­նի՝ ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ խորա­ցող համա­գործակցությունը, ներառյալ ԵՄ ինտեգրման ձգտումնե­րի ձևա­կերպումը, Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության (EUMA) տեղա­կա­յումը, Ֆրանսիա­յի պաշտպա­նա­կան աջակցությունը և TRIPP կապակցվա­ծության նախա­ձեռնության մեկնարկը, առա­ջացրել են Մոսկվա­յի ուժեղ արձա­գանքը, ներառյալ տեղե­կատվա­կան պատե­րազմի ակտի­վա­ցումը և հիբրի­դա­յին ազդե­ցության այլ գործիքներ։

Միևնույն ժամա­նակ, 2025 թվա­կա­նի հունի­սին և 2026 թվա­կա­նի մարտին ԱՄՆ‑ի և Իրա­նի հարա­բե­րություննե­րը սրվե­ցին՝ վերա­ճե­լով ուղղա­կի ռազմա­կան առճա­կատման։ Թեև ԵՄ դերա­կա­տարնե­րի մեծ մասը չի միա­ցել ԱՄՆ ռազմա­կան գործո­ղություննե­րին, նրանք շարունա­կում են պահպա­նել Իրա­նի նկատմամբ սահմա­նա­փա­կող պատժա­մի­ջոցներ և ընդհա­նուր առմամբ աջակցում են Թեհրա­նում քաղա­քա­կան փոփո­խություննե­րին։ Այս մասնատված միջա­վայրում Հայաստա­նը ավե­լի հաճախ բախվում է իրա­վի­ճակնե­րի, երբ մեկ գործընկե­րոջ հետ համա­գործակցությունը կարող է զգա­յունություն առա­ջացնել մյուսի համար։ ԱՄՆ-Իրան ներկա­յիս առճա­կա­տումը հատկա­պես հստա­կո­րեն ցույց է տալիս այս երկընտրանքը։ Թեև Իրա­նի դերը որպես Հայաստա­նի հարա­վա­յին անվտանգության զսպիչ նվա­զել է տարա­ծաշրջա­նում ԱՄՆ ներգրավվա­ծության աճի պատճա­ռով, Հայաստա­նը շարունա­կում է հենվել հարա­վա­յին սահմա­նին՝ կենսա­կան տնտե­սա­կան և կապակցվա­ծության կապե­րի համար։ Միա­ժա­մա­նակ, տարա­ծաշրջա­նա­յին դիվա­նա­գի­տության և կապակցվա­ծության նախա­ձեռնություննե­րում ԱՄՆ նոր դերի ընդլայնումը, ներառյալ առա­ջարկվող TRIPP շրջա­նա­կը, Հայաստա­նը դնում է բաց ռազմա­կան հակա­մարտության մեջ գտնվող երկու գործընկերնե­րի միջև նուրբ դիրքում։ Հետև­ա­բար Երև­ա­նը պահպա­նում է զգուշա­վոր, չեզոք դիրքո­րո­շում՝ ընդգծե­լով տարա­ծաշրջա­նա­յին կայունության կարև­ո­րությունը և խուսա­փե­լով քայլե­րից, որոնք կարող են մեկնա­բանվել որպես որևէ կողմի հետ համընկնում։ Սակայն նման չեզո­քության կայունությունը մնում է անո­րոշ, քանի դեռ Վաշինգտո­նի և Թեհրա­նի միջև առճա­կա­տումը շարունակվում է։

Այս դինա­մի­կա­նե­րից դուրս Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունն այժմ գործում է աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցություննե­րի ավե­լի լայն ցանցում, որը շատ ավե­լի է անցնում ավանդա­կան Արևմուտք-Ռուսաստան կամ Արևմուտք-Իրան բաժա­նումնե­րից։ ԱՄՆ‑ի և Չինաստա­նի միջև ռազմա­վա­րա­կան մրցակցությունը տեսա­նե­լի է դարձել ամբողջ Եվրա­սիա­յում, և TRIPP‑ի նման նախա­ձեռնություննե­րը կարող են վերջա­պես հատվել այս ավե­լի լայն մրցակցության հետ։ Տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում Վրաստա­նի և ԵՄ միջև լարվա­ծություն է առա­ջա­ցել՝ Վրաստա­նում ժողովրդա­վա­րա­կան հետընթա­ցի և նրա ԵՄ թեկնա­ծուի կարգա­վի­ճա­կի կասեցման ֆոնին։ Այլ մրցակցություններ՝ ինչպես Հնդկաստա­նի և Չինաստա­նի միջև, ներկա­յումս ավե­լի անմի­ջա­կան դեր չեն խաղում Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան հաշվարկնե­րում, սակայն կարող են ավե­լի կարև­որ դառնալ, երբ Հայաստա­նը ընդլայնի իր ներգրավվա­ծությունը ասիա­կան գործընկերնե­րի հետ։

Լրա­ցուցիչ բարդություններ առա­ջա­նում են նաև Հայաստա­նի արևմտյան գործընկե­րություննե­րի ներսում։ Թրամփի վարչա­կազմի և եվրո­պա­կան դերա­կա­տարնե­րի մեծ մասի միջև տարբեր մոտե­ցումնե­րը՝ հատկա­պես Ուկրաի­նա­յի պատե­րազմի, ՆԱՏՕ-ում բեռի բաշխման և ԱՄՆ‑ի՝ ԵՄ‑ի նկատմամբ վերա­բերմունքի հարցե­րում, ստեղծել են տեսա­նե­լի լարվա­ծություններ անդրատլանտյան տարածքում։ Օրի­նակ՝ Հայաստա­նի մասնակցությունը Board of Peace-ին ցույց է տալիս, թե ինչպես մեկ գործընկե­րոջ նախա­ձեռնությա­նը մասնակցությունը կարող է հատվել մյուսնե­րի կողմից այդ նախա­ձեռնության նկատմամբ վերա­պա­հումնե­րի հետ։ Ֆրանսիան և մի շարք եվրո­պա­կան դերա­կա­տարներ չողջունե­ցին ԱՄՆ‑ի կողմից Board‑ի ստեղծումը և չմիա­ցան դրան՝ այն դիտարկե­լով որպես միա­կողմ նախա­ձեռնություն, որը կարող է թուլացնել ՄԱԿ‑ի դերը։ Հայաստա­նը, սակայն, չէր կարող հեշտությամբ հրա­ժարվել մասնակցությունից՝ հաշվի առնե­լով ԱՄՆ‑ի կենտրո­նա­կան դերը Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության գործընթա­ցում։ Այսպի­սով Հայաստա­նի գործընկե­րություննե­րի ընդլայնվող ցանցը կարող է երկի­րը դնել իր գործընկերնե­րի միջև մրցակցող ակնկա­լիքնե­րի հատման կետում։

Միևնույն ժամա­նակ, Հայաստա­նի գործընկերնե­րը, կարծես, ավե­լի լավ են գիտակցում վերջին տարի­նե­րին, քան նախկի­նում, այն սահմա­նա­փա­կումնե­րը, որոնց բախվում են վիճարկվող աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրե­րում գործող փոքր պետություննե­րը։ Ի տարբե­րություն ավե­լի վաղ փուլե­րի, երբ կողմնո­րոշման ընտրություննե­րը ձևա­կերպվում էին ավե­լի կոշտ ձևով, դերա­կա­տարնե­րի մեծ մասը, կարծես, ավե­լի քիչ հակված է պահանջել Հայաստա­նից խիստ աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքո­րո­շում ընդունել։ Ուկրաի­նա­յի և Վրաստա­նի փորձը ցույց է տվել փոքր պետություննե­րին բացարձակ աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրություննե­րի պարտադրե­լու ռիսկե­րը։ Այնուա­մե­նայնիվ, Հայաստա­նի դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րությունը շարունա­կում է պահանջել զգուշա­վոր դիվա­նա­գի­տա­կան հավա­սա­րակշռում։ Նույնիսկ ավե­լի ճկուն միջա­վայրում առանցքա­յին գործընկերնե­րի անուղղա­կի «կարմիր գծե­րը»՝ կապված անվտանգության հարցե­րի, պատժա­մի­ջոցնե­րի ռեժիմնե­րի կամ տարա­ծաշրջա­նա­յին կապակցվա­ծության պայմա­նա­վորվա­ծություննե­րի հետ, շարունա­կում են մնալ կարև­որ սահմա­նա­փա­կում, որը Հայաստա­նը պետք է կառա­վա­րի զգուշությամբ։

Չափա­զանց պրագմա­տիզմի և չեզո­քության ռիսկը

Մեկ այլ մարտահրա­վեր չափա­զանց պրագմա­տիկ արտա­քին քաղա­քա­կա­նության հնա­րա­վոր հետև­անքներն են։ Հայաստա­նի դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րությունը հիմնա­կա­նում պայմա­նա­վորված է աշխարհա­քա­ղա­քա­կան անհրա­ժեշտությամբ և անվտանգության նկա­տա­ռումնե­րով։ Սակայն եթե դիվերսիֆի­կա­ցումը չափա­զանց գործարքա­յին բնույթ ստա­նա, դա կարող է թուլացնել արժեքնե­րի վրա հիմնված արտա­քին քաղա­քա­կա­նության սկզբունքնե­րի դերը, որոնք ավանդա­բար կարև­որ են եղել միջազգա­յին իրա­վունքին ապա­վի­նող փոքր պետություննե­րի համար։

Հայաստա­նը գնա­լով ավե­լի է դիրքա­վորվում որպես տարա­ծաշրջա­նում ժողովրդա­վա­րա­կան գործընկեր՝ ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րը մասամբ ամրապնդե­լով ընդհա­նուր քաղա­քա­կան արժեքնե­րի հիման վրա։ Սա օգնել է Հայաստա­նի համար քաղա­քա­կան աջակցություն ձևա­վո­րել եվրո­պա­կան և անդրատլանտյան գործընկերնե­րի շրջա­նում։

Միևնույն ժամա­նակ Հայաստա­նը գնա­լով ավե­լի մեծ հիասթա­փություն է զգում կանոննե­րի վրա հիմնված միջազգա­յին կարգի գործառման նկատմամբ։ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտությունում ռազմա­կան ուժի կիրա­ռումը, այնուհետև Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րը Հայաստա­նի ինքնիշխան տարածքի դեմ, նպաստել են այն ընկալմա­նը, որ միջազգա­յին նորմերն ու իրա­վա­կան սկզբունքնե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն չեն կիրառվում։ Այս գործո­ղություննե­րի սահմա­նա­փակ միջազգա­յին դատա­պարտումը, և որոշ դեպքե­րում դրանց անուղղա­կի լեգի­տի­մա­ցումը աշխարհա­քա­ղա­քա­կան նկա­տա­ռումնե­րի անվան տակ, ավե­լի է ամրապնդել այս տեսա­կե­տը։ 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո Հայաստա­նը նաև բախվել է խաղա­ղության հասնե­լու նպա­տա­կով զիջումներ կատա­րե­լու ճնշման, ինչը ուժե­ղացրել է Հայաստա­նում այն ընկա­լումը, որ միջազգա­յին նորմե­րը կիրառվում են անհա­վա­սար կերպով։

Այս փորձը խրա­խուսել է արտա­քին քաղա­քա­կա­նության ավե­լի պրագմա­տիկ և գործարքա­յին մոտե­ցում։ Միևնույն ժամա­նակ տարբեր քաղա­քա­կան համա­կարգեր և աշխարհա­քա­ղա­քա­կան առաջնա­հերթություններ ունե­ցող դերա­կա­տարնե­րի հետ գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կա­ցումը կարող է սահմա­նա­փա­կել Հայաստա­նի կարո­ղությունը բացա­հայտո­րեն քննա­դա­տե­լու միջազգա­յին իրա­վունքի խախտումնե­րը, ժողովրդա­վա­րա­կան հետընթա­ցը կամ գործընկեր պետություննե­րում ավտո­րի­տար միտումնե­րը։ Որոշ դեպքե­րում գործընկերնե­րի միջև խիստ չեզո­քության պահպա­նումը կարող է ավե­լի սահմա­նա­փա­կել նման հարցե­րում սկզբունքա­յին դիրքո­րո­շում ընդունե­լու Հայաստա­նի պատրաստա­կա­մությունը։ Ժամա­նա­կի ընթացքում այս դինա­մի­կան վտանգում է քայքա­յել Հայաստա­նի արտա­քին գործընկե­րություննե­րի նորմա­տիվ հիմքը, քանի որ հիմնա­կա­նում կարճա­ժամկետ ռազմա­վա­րա­կան հաշվարկնե­րի վրա կառուցված հարա­բե­րություննե­րը կարող են ավե­լի քիչ կայուն լինել, քան ընդհա­նուր ինստի­տուցիո­նալ նորմե­րի, ժողովրդա­վա­րա­կան կառա­վարման և երկա­րա­ժամկետ քաղա­քա­կան համընկնման վրա հիմնված հարա­բե­րություննե­րը։

Ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի չափա­զանց տարածման և արժեզրկման ռիսկը

Մեկ այլ ձևա­վորվող մարտահրա­վեր է գործընկե­րություննե­րի աճող թիվը, որոնք Հայաստա­նը այժմ բնութագրում է որպես «ռազմա­վա­րա­կան»։ Արտա­քինհա­րա­բե­րություննե­րի ընդլայնման հետռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի բազմա­ցումը կարող է թուլացնել այս հասկա­ցության քաղա­քա­կան իմաստն ու վստա­հե­լիությունը։ Երբ չափա­զանց շատ հարա­բե­րություններ նկա­րագրվում են որպես ռազմա­վա­րա­կան, տերմի­նը դառնում է չափա­զանց ընդլայնված՝ նվա­զեցնե­լով դրա ազդանշա­նա­յին արժե­քը ինչպես ներքին, այնպես էլ միջազգա­յին մակարդա­կում։

Միևնույն ժամա­նակ ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի աճող թիվը կարող է մեծացնել Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ և դիվա­նա­գի­տա­կան կարո­ղություննե­րի նկատմամբ պահանջնե­րը՝ դրանք արդյունա­վետ կառա­վա­րե­լու և յուրացնե­լու համար։ Սահմա­նա­փակ վարչա­կան և դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսներ ունե­ցող փոքր պետության համար միա­ժա­մա­նակ բազմա­թիվ բարձր մակարդա­կի գործընկե­րություններ պահպա­նե­լը կարող է դժվար լինել։ Դա նաև կարող է առա­ջացնել գործընկերնե­րի միջև մրցակցող ակնկա­լիքներ և բարդացնել քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րի սահմա­նումը։ Նման պայմաննե­րում որոշ գործընկե­րություններ կարող են մնալ հիմնա­կա­նում հայտա­րա­րագրա­յին՝ առանց էական քաղա­քա­կան, տնտե­սա­կան կամ անվտանգա­յին բովանդա­կություն զարգացնե­լու։

Հետև­ա­բար Հայաստա­նը կարող է անհրա­ժեշտություն ունե­նալ ավե­լի հստակ տարբե­րա­կել հիմնա­կան ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րը, կարև­որ քաղա­քա­կան հարա­բե­րություննե­րը և համա­գործակցության ավե­լի լայն շրջա­նակնե­րը՝ իր արտա­քին քաղա­քա­կա­նության վստա­հե­լիությունն ու արդյունա­վե­տությունը պահպա­նե­լու համար։ 

Եզրա­կա­ցություն

Հայաստա­նի զարգա­ցող արտա­քին քաղա­քա­կա­նությունը արտա­ցո­լում է միջազգա­յին համա­կարգի ավե­լի լայն տեղա­շարժը դեպի բազմաբև­եռ իրադրություն, որտեղ վիճարկվող տարա­ծաշրջաննե­րում գտնվող փոքր պետություննե­րը կարող են ընտրել հենվել դիվերսիֆի­կացված գործընկե­րություննե­րի վրա՝ բացա­ռիկ դաշինքնե­րի փոխա­րեն։

Փոխկա­պակցված հարա­բե­րություննե­րի ցանց ձևա­վո­րե­լով՝ Հայաստա­նը փորձում է աշխարհա­քա­ղա­քա­կան խոցե­լիությունը վերա­ծել դիվա­նա­գի­տա­կան ճկունության։ Դիվերսիֆի­կա­ցումը ստեղծում է տնտե­սա­կան զարգացման, տեխնո­լո­գիա­կան արդիա­կա­նացման և պաշտպա­նա­կան համա­գործակցության հնա­րա­վո­րություններ՝ միա­ժա­մա­նակ նվա­զեցնե­լով անվտանգության ճգնա­ժա­մե­րի և արտա­քին ճնշման ռիսկը։

Սակայն այս ռազմա­վա­րության կայունությունը կախված կլի­նի նրա­նից, թե որքա­նով Հայաստա­նը կկա­րո­ղա­նա կառա­վա­րել իր գործընկերնե­րի միջև լարվա­ծություննե­րը, խուսա­փել նրանց «կարմիր գծե­րը» հատե­լուց և պահպա­նել համա­հունչ ռազմա­վա­րա­կան ուղղվա­ծություն՝ հիմնված իր ավե­լի լայն քաղա­քա­կան արժեքնե­րի վրա։ Եթե գլո­բալ աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունը կարծրա­նա և վերածվի կոշտ բլոկնե­րի, Հայաստա­նը կարող է կրկին բախվել ավե­լի հստա­կո­րեն որևէ կողմի հետ համընկնե­լու ճնշմա­նը, ինչպես տեղի էր ունե­ցել փոխլրացնող և բազմա­վեկտոր արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու նախորդ փորձե­րի ընթացքում։  

Առայժմ Հայաստա­նի մոտե­ցումը փորձում է անո­րո­շությունը կառա­վա­րել դիվերսիֆի­կացման միջո­ցով՝ կառուցե­լով ճկուն գործընկե­րություննե­րի ցանց, որը երկրին թույլ է տալիս պահպա­նել ինքնուրույնությունը առա­վել բևե­ռացված միջազգա­յին միջա­վայրում։ Սակայն մեծ տերություննե­րի միջև աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցության սրա­ցումը, աճող լարվա­ծություննե­րը և հակա­մարտություննե­րը կարող են նեղացնել Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան տարածքը՝ փորձության ենթարկե­լով դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րության կայունությունը։

Վերջ

Սոսի Թաթիկյան

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ