26.1 C
Yerevan

Կաշա­ռա­կեր Մարդը  Թույլ Պետություն Կառուցող Է

Ընտրա­կա­շառքը պարզա­պես հանցա­գործություն չէ։ Դա նվաստա­ցում է՝ ուղղված յուրա­քանչյուր քաղա­քա­ցուն։ Եվ այդ նվաստացման դեմ լռե­լը նշա­նա­կում է դառնալ դրա մասնա­կի­ցը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Կրկին նույն արա­տա­վոր սցե­նա­րը՝ ընտրա­կա­շառք, ձայնե­րի գնում, մարդկանց արժա­նա­պատվության ոտնա­հա­րում։ Սա արդեն պատա­հա­կա­նություն չէ, այլ գիտակցված փորձ՝ վերա­դարձնե­լու այն համա­կարգը, որտեղ քաղա­քա­ցին ոչ թե որո­շող է, այլ վաճառվող ռեսուրս։ Կան ուժեր, որոնք բացա­հայտո­րեն փորձում են հետ բերել անցյա­լը՝ վերա­ծե­լով ընտրությունը պարզ առևտրի։

Ընտրա­կա­շառքը պարզա­պես օրենքի խախտում չէ։ Այն ուղիղ հարված է պետության հիմքե­րին։ Երբ ձայնը դառնում է ապրանք, ընտրությունը դառնում է կեղծ, իսկ իշխա­նությունը՝ բիզնես նախա­գիծ։ Այդտեղ այլևս գաղա­փար չկա, ծրա­գիր չկա, պատասխա­նատվություն չկա։ Կա միայն հաշվարկ՝ որքան գումար, այնքան ձայն։

Ամե­նավտանգա­վո­րը նույնիսկ այն չէ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են գնել։ Ամե­նավտանգա­վորն այն է, որ դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են վաճա­ռել։ Որովհետև այդ պահին նրանք վաճա­ռում են ոչ թե մեկ քվեա­թերթիկ, այլ իրենց վաղվա օրը, իրենց երե­խա­նե­րի ապա­գան, իրենց երկրի ինքնիշխա­նությունը։

Այն ուժե­րը, որոնք այսօր կրկին խաղի մեջ են դնում ընտրա­կա­շառքը, իրա­կա­նում ընդունում են մեկ պարզ ճշմարտություն՝ իրենք չունեն հասա­րա­կության վստա­հություն։ Եվ դրա փոխա­րեն փորձում են գնել այն, ինչ չեն կարող վաստա­կել։ Սա քաղա­քա­կան սնանկության  դրսև­ո­րում է։

Եթե մենք կրկին հանդուրժենք այս երև­ույթը, ապա չպետք է զարմա­նանք, որ վաղը նույն մարդիկ կվա­ճա­ռեն մեր անվտանգությունը, մեր օրենքնե­րը, մեր պետությունը։ Որովհետև ով գնել է ձայնը, վաղը կվա­ճա­ռի իշխա­նությունը։

Ընտրա­կա­շառքը պարզա­պես հանցա­գործություն չէ։ Դա նվաստա­ցում է՝ ուղղված յուրա­քանչյուր քաղա­քա­ցուն։ Եվ այդ նվաստացման դեմ լռե­լը նշա­նա­կում է դառնալ դրա մասնա­կի­ցը։

Հարցը պարզ է՝ մենք պետություն ենք կառուցում, թե՞ շուկա, որտեղ ամեն ինչ ունի գին այդ թվում մարդկանց ձայնը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/150752

Առնչվող Հոդվածներ