16.2 C
Yerevan

Հայաստան ԱԲ Առա­ջա­տար Տարա­ծաշրջա­նում

Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի նման խոշոր նախագծե­րի իրա­կա­նացման՝ հատկա­պես միջազգա­յին կապե­րի և տեղա­կան տեխնո­լո­գիա­կան համայնքի շնորհիվ։

Արտա­վազդ Մինասյան

Լուրե­րը զրուցել է «Կրիսպ» ընկե­րության համա­հիմնա­դիր Արտա­վազդ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացնում է Հայաստա­նի հավակնոտ նպա­տա­կը՝ դառնա­լու տարա­ծաշրջա­նա­յին կենտրոն արհեստա­կան բանա­կա­նության (ԱԲ) ոլորտում՝ շեշտադրե­լով հատկա­պես գերհզոր տվյալնե­րի կենտրո­նի ստեղծումը: Որպես հիմնա­կան ուղղություններ առանձնացվում են ձայնա­յին տեխնո­լո­գիա­նե­րի զարգա­ցումը, տնտե­սության ու պետա­կան կառա­վարման համա­կարգի արդյունա­վե­տության բարձրա­ցումը և մարդկա­յին կապի­տա­լի հզո­րա­ցումը: Զրույցի ընթացքում ընդգծվում է, որ ԱԲ գործիքնե­րի կիրա­ռումը դառնում է անխուսա­փե­լի պայման մրցունա­կության համար, քանի որ դրանք տասնա­պա­տիկ արա­գացնում են աշխա­տանքա­յին գործընթացնե­րը, օրի­նակ՝ ծրագրա­վորման կամ բժշկության մեջ: Չնա­յած ԱՄՆ‑ի և Չինաստա­նի գլո­բալ առա­ջա­տա­րությա­նը, Հայաստանն ունի ուրույն ներուժ և Սիլի­կոնյան հովտի հետ ամուր կապեր, որոնք թույլ կտան իրա­կա­նացնել խոշոր ներդրումա­յին ծրագրեր

Արտա­վազդ Մինասյա­նը նշեց, որ Երև­ա­նում անցկացված արհեստա­կան բանա­կա­նության համա­ժո­ղո­վը բազմա­կողմա­նի էր․քննարկումներըներառում էին տվյալնե­րի կենտրո­նի ստեղծումը, գիտության զարգա­ցումը, պետա­կան կառա­վարմանհա­մա­կարգում արհեստա­կան բանա­կա­նության ներդրումը, հետա­զո­տություննե­րը և ստարտափնե­րի հնա­րա­վո­րություննե­րը։ Նա ընդգծեց, որ հատկա­պես կարև­որ ուղղություննե­րից մեկը տվյալնե­րի կենտրո­նի ստեղծումն է, որի նախա­ձեռնությունն արդեն մեկնարկել է։

Նա կարծում է, որ Հայաստա­նը կարող է դառնալ արհեստա­կան բանա­կա­նության կենտրոն, սակայն ոչ բոլոր ուղղություննե­րով։ Արտա­վազդ Մինասյա­նի խոսքով՝ եթե ընտրվեն մի քանի ռազմա­վա­րա­կան ուղղություններ, ապա այդ ոլորտնե­րում հնա­րա­վոր է դառնալ առա­ջա­տար։ Նա դիտարկում է, որ նման ուղղություննե­րից են տվյալնե­րի կենտրոննե­րի ստեղծումը, գիտա­կան որոշ նեղ մասնա­գի­տացված ոլորտնե­րի զարգա­ցումը, մասնա­վո­րա­պես ձայնա­յին տեխնո­լո­գիա­նե­րը, ինչպես նաև արհեստա­կան բանա­կա­նության կիրա­ռումը տնտե­սության և պետա­կան կառա­վարման մեջ։

Մինասյա­նը նշեց, որ համաշխարհա­յին մակարդա­կով մրցակցել ԱՄՆ‑ի և Չինաստա­նի հետ չափա­զանց բարդ է, սակայն տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում առա­ջա­տար դիրք զբա­ղեցնե­լը լիո­վին իրա­տե­սա­կան է։ Նա հավե­լեց, որ օգտա­գործման տեսանկյունից արհեստա­կան բանա­կա­նությունը «դեմոկրա­տա­կան» տեխնո­լո­գիա է․ այն հասա­նե­լի է բոլո­րին, սակայն ստեղծման առումով առա­ջա­տար է ԱՄՆ‑ը, իսկ Չինաստա­նը փորձում է հասնել նրան։

Արտա­վազդ Մինասյա­նը նշեց, որ արհեստա­կան բանա­կա­նության կիրա­ռումը անխուսա­փե­լի է և մոտ ապա­գա­յում յուրա­քանչյուր մասնա­գետ կունե­նա իր «AI օգնա­կա­նը»։ Նրա խոսքով՝ դա կբե­րի արտադրո­ղա­կա­նության կտրուկ աճի, ծառա­յություննե­րի և ապրանքնե­րի էժա­նացման և ընդհա­նուր տնտե­սա­կան զարգացման։ Նա նաև նշեց, որ նախա­տեսվող մեծա­ծա­վալ ներդրումնե­րը կարող են էապես բարձրացնել Հայաստա­նի համա­խառն ներքին արդյունքը և պետա­կան բյուջեի եկա­մուտնե­րը։

Միևնույն ժամա­նակ, նա ուշադրություն դարձրեց ռիսկե­րին՝ հատկա­պես տվյալնե­րի անվտանգության և ապա­տե­ղե­կատվության տարածման խնդրին։ Նրա դիտարկմամբ՝ մարդիկ պետք է զգուշո­րեն վերա­բերվեն այն տեղե­կատվությա­նը, որը վստա­հում են արհեստա­կան բանա­կա­նությա­նը, քանի որ այն կարող է փոխանցել նաև սխալ կամ մանի­պուլյա­տիվ տվյալներ։ Արտա­վազդ Մինասյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նում հիմնա­կան սահմա­նա­փա­կող գործո­նը ոչ թե գիտակցության պակասն է, այլ գործընթացնե­րի արա­գության հարցը։ Նա նշեց, որ շուկան ինքնին ստի­պե­լու է ընկե­րություննե­րին արագ ներդնել արհեստա­կան բանա­կա­նությունը, քանի որ մրցակցությունը կպա­հանջի ավե­լի բարձր արդյունա­վե­տություն։

Նա ընդգծեց, որ առա­ջի­կա 5–10 տարի­նե­րին ոլորտը կզարգա­նա աննա­խա­դեպ արա­գությամբ։ Մինասյա­նը օրի­նակ բերեց ծրագրա­վորման ոլորտը՝ նշե­լով, որ այսօր լավա­գույն ծրագրա­վո­րողնե­րը հաճախ արդեն ոչ թե կոդ են գրում, այլ աշխա­տում են արհեստա­կան բանա­կա­նության հետ՝ հրա­հանգնե­րի միջո­ցով։

Արտա­վազդ Մինասյա­նը կարծում է, որ կարճա­ժամկե­տում աշխա­տա­շուկա­յում կրճա­տումներ չեն լինի, հակա­ռա­կը՝ արդյունա­վե­տության աճը կբե­րի պահանջարկի մեծացման։ Սակայն երկա­րա­ժամկե­տում որոշ մասնա­գի­տություննե­րի դեպքում հնա­րա­վոր է պահանջարկի նվա­զում։ Նա բացատրեց, որ GPU-ները այն հաշվարկա­յին համա­կարգիչներն են, որոնց վրա աշխա­տում է արհեստա­կան բանա­կա­նությունը, և դրանց մեծ քանա­կը հնա­րա­վո­րություն է տալիս ստեղծել հզոր տվյալնե­րի կենտրոններ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նում իրա­կա­նացվող այս նախա­գի­ծը կարող է դառնալ խոշոր տնտե­սա­կան և տեխնո­լո­գիա­կան շարժիչ։

Մինասյա­նը նշեց, որ առա­ջի­կա երկու տարի­նե­րին նախա­տեսվում է մեծա­ծա­վալ հաշվարկա­յին հզո­րություննե­րի տեղադրում, ինչը արագ արդյունք կտա։ Նա նաև ընդգծեց, որ ուսա­նողնե­րը կարող են օգտվել գերհա­մա­կարգիչնե­րից՝ գիտա­կան հետա­զո­տություննե­րի համար։

Արտա­վազդ Մինասյա­նը դիտարկում է, որ նոր մասնա­գի­տություններ անպայման առա­ջա­նա­լու են, սակայն առա­վել կարև­որ փոփո­խությունն այն է, որ արդեն գոյություն ունե­ցող մասնա­գի­տություննե­րը դառնում են ավե­լի հասա­նե­լի և հեշտ։ Նա համե­մա­տություն արեց լուսանկարչության հետ՝ նշե­լով, որ ինչպես սմարթֆոննե­րը դարձրե­ցին բոլո­րին «լուսանկա­րիչ», այնպես էլ արհեստա­կան բանա­կա­նությունը դարձնում է ծրագրա­վո­րումը հասա­նե­լի շատե­րին։ Նա ընդգծեց, որ արհեստա­կան բանա­կա­նության կիրա­ռումը չունի այլընտրանք․ ով չի օգտա­գործի այն, կկորցնի մրցունա­կությունը։ Մինասյա­նի խոսքով՝ դա դառնում է պարտա­դիր գործիք յուրա­քանչյուր մասնա­գի­տության համար։Արտավազդ Մինասյա­նը նշեց, որ աշխարհում ոլորտի աճը աննա­խա­դեպ արագ է, և ներդրումնե­րը հասնում են տրի­լիո­նա­վոր դոլարնե­րի։ Նա հավե­լեց, որ հիմնա­կան ներդրողնե­րը ԱՄՆ‑ն, Չինաստա­նը և Եվրո­պա­կան միությունն են։

Նա կարծում է, որ Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի նման խոշոր նախագծե­րի իրա­կա­նացման՝ հատկա­պես միջազգա­յին կապե­րի և տեղա­կան տեխնո­լո­գիա­կան համայնքի շնորհիվ։

Արտա­վազդ Մինասյա­նը նշեց, որ ստարտափնե­րի համար հնա­րա­վո­րություննե­րը շատ մեծ են, քանի որ նոր գործիքնե­րը թույլ են տալիս կարճ ժամա­նա­կում ձեռք բերել գիտե­լիքներ և ստեղծել արտադրանք։ Նա օրի­նակ բերեց ընկե­րություններ, որոնք նվա­զա­գույն աշխա­տուժով հասնում են մեծ շրջա­նա­ռության։

Վերջում նա անդրա­դարձավ պետա­կան կառա­վարման և տնտե­սության մեջ արհեստա­կան բանա­կա­նության կիրառմա­նը՝ նշե­լով, որ այն կարող է բարձրացնել ծառա­յություննե­րի որա­կը, արա­գացնել որո­շումնե­րի կայա­ցումը և մեծացնել համա­կարգե­րի արդյունա­վե­տությունը։ Նա օրի­նակ բերեց առողջա­պա­հության ոլորտը, որտեղ բժիշկնե­րը կարող են արագ ստա­նալ վերլուծված տվյալներ և սպա­սարկել ավե­լի շատ պացիենտնե­րի։

Արտա­վազդ Մինասյա­նը նաև ընդգծեց, որ արհեստա­կան բանա­կա­նության տրա­մադրած տեղե­կատվությունը միշտ պետք է ստուգել, քանի որ այն կարող է հիմնվել սխալ աղբյուրնե­րի վրա և ներկա­յացնել ոչ ամբողջո­վին ճշգրիտ պատասխաններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ