16.2 C
Yerevan

Իշխա­նությունը Փորձում Է  Չեզո­քացնել Վտանգնե­րը

Ադրբե­ջա­նը նշում է մեզ մոտ կայա­նա­լիք ընտրություննե­րը, սպա­սում են, որ ընտրություննե­րը տեղի ունե­նան, ու հասկա­նան, թե ինչպե՛ս գործեն: Բայց ես նորից եմ ասում, սա ընդա­մե­նը պատճառ է, իրա­կա­նում իրենք հաշվարկներ են անում, որպեսզի հասկա­նան, թե տարա­ծաշրջա­նում ի՛նչ իրա­վի­ճակ է լինե­լու՝ ԹՐԻՓՓ‑ը իրագործվելո՞ւ է, թե՞ ոչ, Հյուսիս-հարա­վը Ադրբեջանո՞վ է լինե­լու, թե՞ ոչ:

Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– Պարո՛ն Ստե­փանյան, Նիկոլ Փաշինյա­նը ևս մեկ անգամ հայտա­րա­րել է, որ եթե նոր Սահմա­նադրության մեջ հղում եղավ Անկա­խության հռչա­կագրին, ապա դա կնշա­նա­կի, որ մենք շարունա­կում ենք Ղարա­բաղյան շարժումը: Համակարծի՞ք եք Փաշինյա­նի այս պնդմա­նը:

– Մեծ հաշվով Փաշինյա­նը որևէ նոր բան չի ասել, որքան ես եմ հասկա­նում, այդ որո­շումը վաղուց է ընդունվել, ու, որքան գիտեմ, սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի հանձնա­ժո­ղո­վը հենց դրա­նով է զբաղված, թեև Սահմա­նադրության վերջնա­կան տեքստը դեռ չի ներկա­յացվել հանրությա­նը, բայց այդ հղումն այնտեղ չի լինե­լու: Քաղա­քա­կան մակարդա­կով այս որո­շումը շատ վաղուց է կայացվել, ինչ խոսք, ես չեմ կարծում, որ այդ հղումն այդքան վտանգա­վոր է, որքան ներկա­յացվում է, ու այդ հղումը չէ, որ պետք է վտանգ ներկա­յացնի Ադրբե­ջա­նի համար՝ կապված Ղարա­բա­ղի հետ, որովհետև մենք ունենք խաղա­ղության պայմա­նա­գիր, որը նախաստո­րագրված է: 

Իսկ այնտեղ հստակ նշվում է, որ այնտեղ որևէ երկրի՝ Ադրբե­ջա­նի կամ Հայաստա­նի ներպե­տա­կան օրենսդրությամբ սահմանված կարգա­վո­րումներն ու փաստաթղթե­րը չեն կարող ունե­նալ ավե­լի մեծ նշա­նա­կություն, քան այդ պայմա­նա­գիրն է, այսինք՝ այդ փաստա­թուղթը փակում է այդ խնդի­րը: Սա իրա­կան խոչընդոտ չէ, ընդա­մե­նը պատճառ է, Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման խոչընդո­տը ոչ թե Սահմա­նադրությունն է, այլ շատ ավե­լի խորքա­յին գործընթացնե­րը:

– Այդ դեպքում ինչո՞ւ է վարչա­պետն ամեն գնով փորձում ազատվել Անկա­խության հռչա­կագրից:

– Հռչա­կա­գիրն արդեն ռուդի­մենտ է (ձևա­կան, ազդե­ցություն չունե­ցող), որովհետև եթե մեր Կառա­վա­րությունը որո­շել է Ղարա­բա­ղի էջը փակել, ինչպես Փաշինյանն է անընդհատ ասում, ապա այդ Հռչա­կա­գի­րը Սահմա­նադրության մեջ պահե­լը որևէ իմաստ ու նպա­տա­կադրում չունի, այսինքն՝ հանենք-չհա­նենք դրա­նով ոչինչ չի որոշվում, բայց որ դա մնա էլ՝ չպետք է ինքնանպա­տակ լինի: Պատկե­րացնենք, որ 10 տարի հետո որո­շում ենք Ղարա­բա­ղի մասով ինչ-որ իրա­վունքներ առաջ քաշել, ապա այդ չէ, որ մեզ օգնե­լու է, իրա­վա­կան մասով դա ոչինչ է: Ինչո՞ւ է ուզում հանել, ուզում է Ադրբե­ջա­նի հերթա­կան պահանջը չեզո­քացնել, որպեսզի տեսնենք՝ դրա­նից հետո ինչ են ասում: 

– Պարո՛ն Ստե­փանյան, իսկ այդ խորքա­յին խնդիրնե­րը, որ ասում եք, որո՞նք են:

– Ընդհա­նուր տարա­ծաշրջա­նը գտնվում է շատ անկա­յուն փուլում. Ադրբե­ջա­նում չեն կարո­ղա­նում վերջնա­կա­նա­պես հաշվարկել, թե ինչ է լինե­լու Իրա­նում, ոչ ոք չի կարող հաշվարկել, և Իրա­նի հետ կապված զարգա­ցումնե­րից կախված կլի­նի նաև Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը: 

Կարող է լինել իրա­վի­ճակ, որ Ռուսաստա­նի ազդե­ցությունը նորից սկսի աճել, այդ թվում նաև՝ Ադրբե­ջա­նում: Սա վարկածնե­րից մեկն է, ու Ադրբե­ջա­նում այդ ամե­նը հաշվարկում են, դրա համար էլ իրենք այս պահին փաստա­ցի դադար են վերցրել, և չնա­յած գործընթա­ցը շարունակվում է, կան հանդի­պումներ, բայց խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հստակ գործընթա­ցը դադար է վերցրել այս պահին, առաջ չի գնում: 

Ու որպես պատճառ Ադրբե­ջա­նը նշում է մեզ մոտ կայա­նա­լիք ընտրություննե­րը, սպա­սում են, որ ընտրություննե­րը տեղի ունե­նան, ու հասկա­նան, թե ինչպե՛ս գործեն: Բայց ես նորից եմ ասում, սա ընդա­մե­նը պատճառ է, իրա­կա­նում իրենք հաշվարկներ են անում, որպեսզի հասկա­նան, թե տարա­ծաշրջա­նում ի՛նչ իրա­վի­ճակ է լինե­լու՝ ԹՐԻՓՓ‑ը իրագործվելո՞ւ է, թե՞ ոչ, Հյուսիս-հարա­վը Ադրբեջանո՞վ է լինե­լու, թե՞ ոչ: 

– Քանի որ Սահմա­նադրության ընդունումը ենթադրում է հանրաքվե, ըստ ձեզ, նոր Սահմա­նադրությունը բավա­րար չափով ձայներ կհա­վա­քի՞, եթե այնտեղ չլի­նի Անկա­խության հռչա­կագրին հղումը:

– Ես այդ հարցի պատասխա­նը չունեմ, կարծում եմ, իշխա­նությունն էլ չունի այդ հարցի պատասխա­նը: Շատ դժվար է փորձել կանխա­տե­սել, թե մարդիկ ինչպես կքվեարկեն, վերջի­վերջո, Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի փաթե­թը ոչ միայն այդ կետից է բաղկա­ցած, այլ նաև ուրիշ կետեր կան: Որպես քաղա­քա­ցի՝ ինքս չունեմ այսօր որո­շում, որովհետև պետք է ամբողջ տեքստը տեսնեմ, քանի որ այնտեղ կարող են այնպի­սի փոփո­խություններ լինել, որ ես ընդհանրա­պես դեմ քվեարկեմ: 

Աղբյուրը՝ https://medialab.am/315268/

Առնչվող Հոդվածներ