16.2 C
Yerevan

Հայաստանն Ու Խաղա­ղության Հեռանկա­րը

Նույնիսկ այն երկրնե­րը, որտեղ տեղա­կայված են գերտե­րություննե­րի ռազմա­բա­զա­ներ, լիարժեք անվտանգություն չունեն։ 

Արսեն Խառատյան

Նոյան Տապա­նը զրուցել է արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են խաղա­ղությունը, TRIPP‑ի ճակա­տա­գի­րը, դրա վրա ազդող մի շարք գործոններ, ինչպես նաև կողմե­րի աշխա­տանքի քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունը։

Արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նը նշեց, որ Հայաստա­նում խաղա­ղությունը մի քանի գործոննե­րից է կախված։ Նա նախ ընդգծեց ընտրություննե­րի կարև­ո­րությունը՝ հիշեցնե­լով, որ քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րում հաճախ կապ է դրվում ընտրության արդյունքնե­րի և պատե­րազմի կամ խաղա­ղության միջև։ Խառատյա­նը նաև դիտարկում է, որ «TRIPP»-ի շուրջ պայմա­նա­վորվա­ծություննե­րը ներկա­յացվում են որպես երկա­րա­ժամկետ կայունության երաշխիք, սակայն դրանց ապա­գան լի է անո­րո­շություննե­րով։

Արսեն Խառատյա­նը կարծում է, որ «TRIPP»-ի ճակա­տա­գի­րը կախված է նաև լայն տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րից, մասնա­վո­րա­պես՝ Իրան–ԱՄՆ հակա­մարտությունից։ Նրա խոսքով՝ այս լարվա­ծությունը կարող է էապես ազդել թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի վրա, ինչպես նաև ամբողջ տարա­ծաշրջա­նի անվտանգության ճարտա­րա­պե­տության վրա։ Նա հավե­լեց, որ նման մասշտա­բի էսկա­լա­ցիա նախկի­նում չի եղել, և դրա հետև­անքնե­րը դեռ երկար են զգացվե­լու։

Խառատյա­նը նշեց, որ վերջին զարգա­ցումնե­րի ֆոնին քննարկվում է նաև, թե արդյոք «TRIPP»-ը կպահպա­նի իր կարև­ո­րությունը։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ի համար Հարա­վա­յին Կովկա­սում այն շարունա­կում է մնալ առաջնա­հերթություն, հատկա­պես հաշվի առնե­լով, որ Իրա­նի տարածքով այլընտրանքա­յին ուղի­ներ չեն դիտարկվում։ Նա կարծում է, որ այս պայմաննե­րում նույնիսկ կարող է մեծա­նալ այդ նախագծի նշա­նա­կությունը և արա­գա­նալ իրա­կա­նություն դառնա­լը։

Ազգագրա­գետն ընդգծեց, որ խաղա­ղությունը, իր կարծի­քով, առա­վե­լա­պես կախված է հենց Հայաստա­նից և Ադրբե­ջա­նից։ Նա ասաց, որ կարև­որ է քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունը և երկու կողմե­րի պատրաստա­կա­մությունը համա­գործակցության՝ նույնիսկ առկա տարա­ձայնություննե­րի պայմաննե­րում։ Խառատյա­նը հավե­լեց, որ խաղա­ղության արտա­քին «երաշխա­վոր» իրա­կա­նում չկա, և երկրներն իրենք պետք է լինեն դրա հիմնա­կան ապա­հո­վողնե­րը։

Արսեն Խառատյա­նը նաև անդրա­դարձավ տարա­ծաշրջա­նա­յին օրի­նակնե­րին՝ նշե­լով, որ նույնիսկ այն երկրնե­րը, որտեղ տեղա­կայված են գերտե­րություննե­րի ռազմա­բա­զա­ներ, լիարժեք անվտանգություն չունեն։ Նա այս համա­տեքստում հիշեցրեց, որ բախումնե­րի ընթացքում այդ բազա­նե­րը չեն կարո­ղա­ցել կանխել հարվածնե­րը, ինչը, նրա կարծի­քով, ցույց է տալիս արտա­քին ուժե­րի սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություննե­րը։

Խոսե­լով Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րի մասին՝ Խառատյա­նը նշեց, որ դրանք հիշեցնում են առկա լծակնե­րի մասին, որոնք Մոսկվան կարող է կիրա­ռել։ Նրա խոսքով՝ վերջին հանդի­պումնե­րից հետո նման հռե­տո­րա­բա­նությունը նկա­տե­լիո­րեն ակտի­վա­ցել է, և առա­ջի­կա քաղա­քա­կան զարգա­ցումնե­րի ֆոնին կարև­որ է հասկա­նալ, թե ինչ քայլե­րի կդի­մի ռուսա­կան կողմը։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ