14 C
Yerevan

Մարդիկ Նորից Պիտի Վստա­հեն Արդա­րա­դա­տությա­նը

Դատա­կան բարե­փո­խումնե­րը պետք է լինեն հիմնա­րար և համա­կարգա­յին, քանի որ պետության հիմքը կառուցվում է հենց արդա­րա­դա­տության վրա։ 

Լուսի­նե Զեյնալյան

1inTV‑ն զրուցել է փաստա­բան և «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության կողմից Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վո­րի թեկնա­ծու Լուսի­նե Զեյնալյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել ենՀա­յաստա­նի դատաի­րա­վա­կան համա­կարգի խորքա­յին խնդիրնե­րը՝ շեշտե­լով, որ գործա­դի­րի կողմից «չզանգե­լու» հավաստիա­ցումնե­րը դեռևս չեն երաշխա­վո­րում իրա­կան արդա­րա­դա­տություն։ Զեյնալյա­նը ներկա­յացնում է դատա­վորնե­րի միջև առկա քաղա­քա­կան բևե­ռա­ցումը, որտեղ դատա­կան ակտե­րը հաճախ ընկալվում են որպես նախկին կամ ներկա իշխա­նություննե­րի նկատմամբ լոյա­լության դրսև­ո­րում։ Որպես լուծում՝ նա առա­ջարկում է ներդնել դատա­վորնե­րի բարե­վարքության և վեթինգի խիստ մեխա­նիզմներ, որոնք կհիմնվեն Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի վճիռնե­րի և դատա­կան գործընթացնե­րի թափանցի­կության վրա։ Շեշտվում է, որ առանց դատա­կան իշխա­նության համա­կարգա­յին անկա­խության և օրենքի առջև բոլո­րի հավա­սա­րության, հնա­րա­վոր չէ վերա­կանգնել հանրա­յին վստա­հությունը պետա­կան ինստի­տուտնե­րի նկատմամբ։

Լուսի­նե Զեյնալյա­նը նշեց, որ դատա­կան համա­կարգի ամե­նա­կարև­որ խնդի­րը դատա­կան իշխա­նության անկա­խության իրա­կան երաշխիքնե­րի բացա­կա­յությունն է։ Նա դիտարկում է, որ թեև ձևա­կա­նո­րեն անկա­խությունը ամրագրված է դեռ 1991 թվա­կա­նից ձևա­վորված համա­կարգում, գործնա­կա­նում այն հաճախ խեղաթյուրված է։Դատական համա­կարգում դեռ բազմա­թիվ անե­լիքներ կան, և դրա բարե­փո­խումը կենսա­կան նշա­նա­կություն ունի պետա­կան կառա­վարման որա­կի համար։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է քաղա­քա­ցի­նե­րին ապա­ցուցել, որ դատա­րաննե­րը իրա­կա­նում անկախ են և որո­շումներ են կայացնում բացա­ռա­պես օրենքի հիման վրա։

Նա ընդգծեց, որ հասա­րա­կության մեջ ձևա­վորվել է ընկա­լում, թե դատա­վորնե­րը կապված են իրենց նշա­նա­կած նախկին կամ ներկա իշխա­նություննե­րի հետ, ինչը խաթա­րում է վստա­հությունը համա­կարգի նկատմամբ։ Զեյնալյա­նը կարծում է, որ իշխա­նության հայտա­րա­րություննե­րը, թե «զանգեր չեն լինում», բավա­րար չեն, քանի որ գործընթացնե­րը հաճախ ստվե­րա­յին են և հանրության համար անտե­սա­նե­լի։

Փաստա­բա­նը կարև­ո­րեց դատա­կան գործընթացնե­րի թափանցի­կության, հրա­պա­րա­կայնության և մատչե­լիության բարձրա­ցումը՝ որպես վստա­հության վերա­կանգնման հիմնա­կան գործիք։ Նրա խոսքով՝ դատա­կան բարե­փո­խումնե­րը պետք է լինեն հիմնա­րար և համա­կարգա­յին, քանի որ պետության հիմքը կառուցվում է հենց արդա­րա­դա­տության վրա։

Անդրա­դառնա­լով վեթինգին՝ Զեյնալյա­նը նշեց, որ այն պետք է կապել դատա­կան ակտե­րի հետև­անքնե­րի հետ։ Նա հիշեցրեց, որ բազմա­թիվ գործե­րով Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատարան‑ը արձա­նագրել է արդար դատաքննության խախտումներ Հայաստա­նի դեմ, ինչը պետք է հանգեցնի դատա­վորնե­րի պատասխա­նատվության իրա­կան մեխա­նիզմնե­րի կիրառմա­նը։

Ներկա­յումս դատա­վորնե­րը փաստա­ցի պատասխա­նատվություն չեն կրում իրենց կայացրած որո­շումնե­րի համար, նույնիսկ եթե դրանք հետա­գա­յում բեկանվում են վերա­դաս ատյաննե­րում կամ միջազգա­յին դատա­րաննե­րում։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է հստակ չափո­րո­շիչնե­րի ներդրում, որպեսզի դատա­վորնե­րը գործեն օբյեկտի­վության շրջա­նա­կում և գիտակցեն իրենց որո­շումնե­րի հետև­անքնե­րը։

Նա նաև ընդգծեց, որ դատա­կան պրակտի­կա­յում առկա է անհամաչափություն․նույնատիպ գործե­րով տարբեր դատա­վորներ տարբեր որո­շումներ են կայացնում՝ առանց միասնա­կան չափանիշների։Զեյնալյանի խոսքով՝ սա հանգեցնում է իրա­վա­կան անո­րո­շության, երբ կողմե­րը շահարկում են տարբեր նախա­դե­պեր՝ իրենց դիրքո­րո­շումն ամրապնդե­լուհա­մար։

Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի վերա­բերյալ վերջնա­կան գնա­հա­տա­կան հնա­րա­վոր կլի­նի տալ միայն առա­ջարկվող տեքստը ուսումնա­սի­րե­լուց հետո։ Նա անդրա­դարձավ նաև երդվյալ ատե­նա­կալնե­րի ինստի­տուտին՝ նշե­լով, որ այն կարող է ունե­նալ ինչպես դրա­կան, այնպես էլ բացա­սա­կան հետև­անքներ։ Նրա դիտարկմամբ՝ փոքր հասա­րա­կությունում, որտեղ մարդիկ միմյանց ճանա­չում են, դժվար է ապա­հո­վել լիարժեք անա­չա­ռություն, եթե չկի­րառվեն խիստ սահմա­նա­փա­կումներ և վերահսկո­ղություն։

Զեյնալյա­նը կարծում է, որ ներկա­յիս դատա­կան համա­կարգում հաճախ բացա­կա­յում են հստակ չափո­րո­շիչներ, ինչի արդյունքում նույն ծանրության կամ նույնիսկ ավե­լի թեթև հանցա­գործություննե­րի դեպքում կիրառվում են տարբեր խափանման միջոցներ։ Նրա խոսքով՝ սա քաղա­քա­ցի­նե­րի մոտ ձևա­վո­րում է անարդա­րության զգա­ցում և խորացնում անվստա­հությունը դատա­րաննե­րի նկատմամբ։  Անդրա­դառնա­լով Մարտի 1‑ի գործին՝ նա ասաց, որ այն առա­վե­լա­պես քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րի դաշտում է մնում, քանի որ մինչ օրս հստակ իրա­վա­կան գնա­հա­տա­կաններ և ձևա­կերպված մեղադրանքներ չկան։ Զեյնալյա­նը նշեց, որ տարի­ներ անց էլ գործը չի ստա­ցել լիարժեք իրա­վա­կան լուծում, ինչը բացա­սա­բար է ազդում ինչպես դատա­կան, այնպես էլ քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա։

Զեյնալյա­նը նաև նկա­տեց, որ դատա­կան պրակտի­կա­յում առկա են տարբե­րակված մոտե­ցումներ, երբ նույն իրա­վի­ճակնե­րում տարբեր անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր չափա­նիշներ։ Նա կարծում է, որ օրենքի առաջ հավա­սա­րության սկզբունքը հաճախ խախտվում է, ինչը ևս վկա­յում է համա­կարգա­յին խնդիրնե­րի մասին։ Ընդհա­նուր առմամբ, Լուսի­նե Զեյնալյա­նը շեշտեց, որ դատաի­րա­վա­կան բարե­փո­խումնե­րը պետք է ներա­ռեն ինչպես օրենսդրա­կան փոփո­խություններ, այնպես էլ գործնա­կան մեխա­նիզմներ՝ ապա­հո­վե­լու դատա­կան իշխա­նության իրա­կան անկա­խությունը, հաշվետվո­ղա­կա­նությունը և հանրա­յին վստա­հությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ