Պրոռուսական ուժերի վերադարձը իշխանության կարող է բերել կոնֆրոնտացիայի թե՛ Ադրբեջանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Նման սցենարը մեծացնում է պատերազմի հավանականությունը, քանի որ կհանգեցնի արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը։
Էլեն Հոխիկյան
Հայաստանի հանրային ռադիոն զրուցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որտեղ Միացյալ Նահանգների և Իսրայելի հակասական շահերը բախվում են Իրանի դեմ մղվող էկզիստենցիալ պատերազմի համատեքստում։ Փորձագետն ընդգծում է Հորմուզի նեղուցի վերահսկողության առանցքային դերը համաշխարհային տնտեսության համար և վերլուծում Հայաստանի ներքաղաքական պայքարը՝ որպես ընտրություն արևմտյան լոգիստիկ նախագծերի և ռուսամետ կողմնորոշման միջև։ Նշվում են, թե ինչպես են տարածաշրջանային հակամարտությունները և Ռուսաստանի ճնշման լծակները անմիջականորեն սպառնում Հայաստանի անվտանգությանն ու ապագա կայունությանը։ Հոխիկյանը եզրակացնում է, որ միջազգային պայմանավորվածությունների խախտումը կարող է հանգեցնել նոր պատերազմի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կախված է գլոբալ տերությունների ռազմավարական շահերի հավասարակշռությունից։
Էլեն Հոխիկյանը, նշեց, որ տվյալ հակամարտությունում Իսրայելի և Միացյալ Նահանգների նպատակները շեղակիորեն տարբերվում են։ Նրա դիտարկմամբ՝ եթե Միացյալ Նահանգներին կարող էր բավարարել Իրանի վրա վերահսկողության սահմանափակ, օրինակ՝ «վենեսուելական» սցենարի նման տարբերակ՝ նավթի վաճառքի և որոշումների վրա ազդեցության տեսանկյունից, ապա Իսրայելի նպատակները շատ ավելի կոշտ են։ Հոխիկյանի խոսքով՝ Իսրայելը չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունների կարգավորում, այլ ավելի շահագրգռված է Իրանի թուլացմամբ կամ մասնատմամբ, որպեսզի այն ապագայում չներկայացնի սպառնալիք։

Փորձագետը արձանագրեց, որ արդեն իսկ տաք պատերազմի փուլը սկսվել է, և նույնիսկ նախկին բանակցային փորձերը նույն պահանջներով ավարտվել են ռազմական գործողություններով։ Նրա խոսքով՝ այս անգամ Միացյալ Նահանգները ավելի լայն ներգրավվածություն ունի՝ հասցնելով զգալի վնաս Իրանի ռազմական և լոգիստիկ կարողություններին։ Հոխիկյանը կարծում է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ‑ը փորձում է իր առաջնահերթությունները առավելագույնս համադրել Իսրայելի հետ, քանի որ վերջինս նրա ռազմավարական դաշնակիցն է։
Էլեն Հոխիկյանը շեշտեց, որ Իրանի համար այս պատերազմը էքզիստենցիալ է՝ «լինել-չլինելու» հարց, մինչդեռ ԱՄՆ‑ի համար այն ընտրության պատերազմ է։ Նա նաև ուշադրություն դարձրեց Իսրայելի ղեկավարության հռետորաբանությանը՝ նշելով, որ այնտեղ արդեն բացահայտ երևում են առավելագույն նպատակներ, նույնիսկ հղումներ հինկտակարանային սցենարներին։
Հոխիկյանը նշեց, որ ներկայումս բանակցությունների իրական հիմք չկա, քանի որ Իսրայելը շահագրգռված չէ նման գործընթացում։ Միևնույն ժամանակ տարածաշրջանային իրավիճակը բարդացել է․Պարսից ծոցի երկրները հայտնվել ենդժվար կացության մեջ, իսկ Իսրայելի հակահրթիռային համակարգերի արդյունավետությունը նույնպես հարցականի տակ է դրվել։ Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, թե ինչու է հակամարտությունը ձգձգվում։
Փորձագետը նաև անդրադարձավ տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ նավթի, պարարտանյութերի և հազվագյուտ մետաղների մատակարարումների խափանումը կարող է գլոբալ ճգնաժամ առաջացնել։ Նա նշեց, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի շաբաթ, աշխարհը կարող է կանգնել խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի, անգամ դեպրեսիայի առաջ, համեմատելի 20-րդ դարի մեծ ճգնաժամերի հետ։
Էլեն Հոխիկյանը ընդգծեց, որ Իրանը պատերազմի ընթացքում որոշ առումներով ավելի ուժեղ դիրքերում է հայտնվել, քան մինչ դրա սկսվելը, քանի որ այժմ ունի ազդեցության լծակներ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերահսկման հնարավորությունը։ Նրա դիտարկմամբ՝ Իրանը այլևս պատրաստ չէ նախկին զիջումներին։
Անդրադառնալով Հայաստանի ներսում արձագանքներին՝ Հոխիկյանը նշեց, որ որոշ շրջանակներ մակերեսային են գնահատում պատերազմի հետևանքները և առաջնորդվում են քաղաքական դիրքավորումներով։ Նա կարծում է, որ «թրիփի» նկատմամբ բացասական վերաբերմունքը հիմնականում տարածվում է ռուսամետ ուժերի կողմից, քանի որ այդ նախագիծը չի բխում Ռուսաստանի շահերից։ Էլեն Հողիկյանը նաև ընդգծեց, որ ներկայումս ցամաքային լոգիստիկ ուղիների կարևորությունը աճում է՝ ծովային ուղիների վտանգավորության պատճառով։ Նրա խոսքով՝ այս նախագծի շուրջ համընկնում են թե՛ եվրոպական, թե՛ ասիական երկրների շահերը, և նույնիսկ Միացյալ Նահանգներն ունի հետաքրքրվածություն՝ վերահսկողության որոշակի հնարավորություններ ստանալու առումով։
Ռուսաստանի հայտարարությունների վերաբերյալ Հոխիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ավելի շատ ներքաղաքական և ճնշման գործիքներ են Հայաստանի նկատմամբ։ Նա նշեց, որ տնտեսական լծակների կիրառմամբ փորձ է արվում ազդել ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակության վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը նույնպես ունի հակազդման որոշ գործիքներ, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի կախվածությունը տարածաշրջանային որոշ ուղիներից։
Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մեղմ վերաբերմունքին՝ Հոխիկյանը նշեց, որ պատճառը պարզ է՝ Ռուսաստանը չունի բավարար ճնշման լծակներ Բաքվի վրա և նույնիսկ որոշ առումներով կախված է նրանից։ Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ Ադրբեջանին թույլատրվում է ավելի լայն գործողությունների դաշտ, առանց լուրջ արձագանքի Մոսկվայից։
Էլեն Հոխիկյանը նաև դիտարկեց Հայաստանի ներքաղաքական դաշտը՝ նշելով, որ պրոռուսական ուժերի վերադարձը իշխանության կարող է բերել կոնֆրոնտացիայի թե՛ Ադրբեջանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Նա կարծում է, որ նման սցենարը մեծացնում է պատերազմի հավանականությունը, քանի որ կհանգեցնի արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը։
Վերջում Հոխիկյանը եզրաթակեց՝ եզրակացնելիվ, որ եթե Հայաստանը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, միջազգային դերակատարները, մասնավորապես ԱՄՆ‑ը, ավելի հավանական է աջակցեն Ադրբեջանին, ինչը կարող է հանգեցնել նոր ռազմական բախման։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
