15.1 C
Yerevan

Հարցազրույց Ալեն Սիմոնյա­նի Հետ

Իրենք առաջնորդվում են բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության շահե­րով։ Նա ընդգծեց, որ վերջին տարի­նե­րին հաջողվել է հասնել իրա­վի­ճա­կի, որտեղ կա խաղա­ղության պայմա­նագրի նախաստո­րագրված տարբե­րակ, առևտրա­յին շփումներ և փոխա­դարձ այցեր։ 

Ալեն Սիմոնյան

Լուրե­րը զրուցել է ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյա­նը հերքում է ընդդի­մության տարա­ծած թեզե­րը և պարզա­բա­նում Հայաստա­նի արտա­քին ու ներքին քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րը։ Նա անդրա­դառնում է Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րին՝ շեշտե­լով, որ իշխա­նությունը հետա­մուտ է բացա­ռա­պես Հայաստա­նի ինքնիշխա­նությանն ու խաղա­ղության օրա­կարգին, այլ ոչ թե միա­կողմա­նի զիջումնե­րի կամ բնակչության վերաբնա­կեցման ծրագրե­րին։ Սիմոնյա­նը քննա­դա­տում է նախկին իշխա­նա­կան վերնա­խա­վի և որոշ գործա­րարնե­րի փորձե­րը՝ միջամտել երկրի կառա­վարմա­նը օտա­րերկրյա շահե­րի սպա­սարկման միջո­ցով, ինչը նա որա­կում է որպես «քաղա­քա­կան օպե­րա­ցիա»։ Խոսե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման մասին՝ նա կարև­ո­րում է բազմա­վեկտոր և բալանսա­վորված դիվա­նա­գի­տությունը, որտեղ եվրո­պա­կան արժեքներն ու մարդու իրա­վունքնե­րը հանդի­սա­նում են պետության զարգացման հիմքը։  

Ալեն Սիմոնյա­նը, անդրա­դառնա­լով շրջա­նառվող տեղե­կություննե­րին՝ ասաց, որ «300 հազար ադրբե­ջանցի Հայաստան բերե­լու» մասին խոսակցություննե­րը աբսուրդ են։ Նրա գնա­հատմամբ՝ նման թեզե­րը արհեստա­կա­նո­րեն են շրջա­նառվում՝ քաղա­քա­կան օրա­կարգ սպա­սարկե­լու համար, և հանրությունը չի հավա­տում դրանց։ Նա ընդգծեց, որ որևէ մակարդա­կի բանակցություննե­րում նման հարց չի քննարկվել։ Ալեն Սիմոնյա­նի խոսքով՝ օգոստո­սի 8‑ից հետո քննարկումնե­րը վերա­բե­րում են բացա­ռա­պես ապա­գա­յին՝ սահմաննե­րի բացմա­նը, առևտրին և համա­գործակցությա­նը, իսկ տարածքա­յին կամ բնակչության տեղա­շարժի հարցեր օրա­կարգում չկան։ Սիմոնյա­նը նշեց, որ ընդդի­մությունը վերա­կենդա­նացնում է նման խոսույթը, քանի որ չունի քաղա­քա­կան բովանդա­կություն և այլընտրանքա­յին օրա­կարգ։ Նրա կարծի­քով՝ այդ դաշտում գերակշռում են դեմա­գո­գիկ հայտա­րա­րություննե­րը և անի­րա­տե­սա­կան խոստումնե­րը։

Խոսե­լով մեղադրանքնե­րի մասին, թե իշխա­նություննե­րը սպա­սարկում են Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի շահե­րը, Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հը հայտա­րա­րեց, որ իրենք առաջնորդվում են բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության շահե­րով։ Նա ընդգծեց, որ վերջին տարի­նե­րին հաջողվել է հասնել իրա­վի­ճա­կի, որտեղ կա խաղա­ղության պայմա­նագրի նախաստո­րագրված տարբե­րակ, առևտրա­յին շփումներ և փոխա­դարձ այցեր։

Անդրա­դառնա­լով նոր անձնագրի շուրջ քննա­դա­տություննե­րին՝ Սիմոնյա­նը դիտարկեց, որ դրանք անհիմն են՝ նշե­լով, որ պետա­կան խորհրդա­նիշնե­րը, այդ թվում՝ Արա­րա­տը, բազմիցս ներկա­յացված են փաստաթղթում։ Նա նաև քննա­դա­տեց այն մոտե­ցումնե­րը, որոնք փորձում են «ֆանտո­մա­յին ցավե­րի» վրա քաղա­քա­կան դիվի­դենտներ ստա­նալ։

Ցեղասպա­նության թեմա­յով նա նշեց, որ որևէ ուրացման խնդիր չկա, և Հայաստա­նը շարունա­կում է իր քաղա­քա­կա­նությունը՝ միա­ժա­մա­նակ կարև­ո­րե­լով ներկան ու ապա­գան։ Նրա խոսքով՝ առաջնա­հերթությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության կայունությունն ու զարգա­ցումն է։

Խաղա­ղության գործընթա­ցի վերա­բերյալ Ալեն Սիմոնյա­նը հարց բարձրացրեց՝ ինչ զիջումնե­րի մասին է խոսքը, նշե­լով, որ մինչ այժմ որևէ կոնկրետ օրի­նակ չի ներկա­յացվել։ Նա պնդեց, որ քննարկվող պայմա­նագրում միա­կողմա­նի զիջումներ չկան։

Երաշխա­վորնե­րի թեմա­յով Սիմոնյա­նը կարծում է, որ արտա­քին ուժե­րը միշտ առաջնորդվում են սեփա­կան շահե­րով, և լավա­գույն երաշխա­վո­րը կողմե­րի միջև ուղիղ համա­ձայնությունն է։ Նրա դիտարկմամբ՝ արտա­քին երաշխա­վորնե­րի ներգրա­վումը կարող է հակա­ռա­կը՝ խորացնել կախվա­ծությունը։  Անդրա­դառնա­լով գերի­նե­րի խնդրին՝ նա նշեց, որ նրանց թիվը զգա­լիո­րեն կրճատվել է, և աշխա­տանքը շարունակվում է։ Նա վստա­հություն հայտնեց, որ հարա­բե­րություննե­րի բարե­լավմա­նը զուգա­հեռ այդ հարցը ևս առա­ջընթաց կունե­նա։

Սամվել Կարա­պետյա­նի և քաղա­քա­կան գործընթացնե­րի վերա­բերյալ Սիմոնյա­նը կարծիք հայտնեց, որ վերջինս իրա­կա­նում քաղա­քա­կան դերա­կա­տար դառնա­լու նպա­տակ չունի, այլ փորձում է ազդե­ցություն ունե­նալ այլ ձևա­չա­փով։ Նա նաև ենթադրեց, որ ընտրություննե­րից հետո կարող են ձևա­վորվել նոր դաշինքներ՝ նախկին իշխա­նություննե­րի շուրջ։  Ընտրա­կա­շառքնե­րի թեմա­յով Ալեն Սիմոնյա­նը նշեց, որ այդ երև­ույթը պետք է խստո­րեն պատժվի, և չի բացա­ռեց օրենսդրա­կան խստա­ցումներ։ Նրա խոսքով՝ իրա­վա­պահ համա­կարգը շարունա­կե­լու է բացա­հայտել նման դեպքե­րը։ Նա նաև ընդգծեց, որ ընտրություննե­րի լեգի­տի­մությունը առաջնա­հերթ է, և իշխա­նություննե­րը անե­լու են ամեն ինչ՝ կասկածներ բացա­ռե­լու համար։ Սիմոնյա­նը վստա­հություն հայտնեց, որ նույնիսկ ընտրա­կա­շառքի փորձե­րի դեպքում քաղա­քա­ցի­նե­րի մեծ մասը քվեարկե­լու է ըստ սեփա­կան համոզմունքնե­րի։

Արցա­խի թեմա­յով Սիմոնյա­նը նշեց, որ ներկա­յումս վերա­դարձի մասին խոսակցություննե­րը անի­րա­տե­սա­կան են և վտանգա­վոր, քանի որ կարող են բերել նոր պատե­րազմի։ Նրա խոսքով՝ նման օրա­կարգ առաջ մղե­լը սադրիչ է։

Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս նա ընդգծեց, որ Հայաստա­նը վարում է բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն՝ զարգացնե­լով հարա­բե­րություննե­րը թե՛ Ռուսաստա­նի, թե՛ Արևմուտքի հետ։ Նա նշեց, որ որևէ ուղղությամբ ամբողջա­կան կախվա­ծությունը վտանգա­վոր է և կարող է հանգեցնել ինքնիշխա­նության կորստի։

Սիմոնյա­նի գնա­հատմամբ՝ Հայաստա­նի նկատմամբ իրա­կա­նացվում է քաղա­քա­կան ազդե­ցության փորձ՝ արտա­քին ուժե­րի կողմից, սակայն նա վստա­հեցրեց, որ Հայաստա­նը չի դառնա­լու «գուբեռնյա» և չի հրա­ժարվե­լու իր անկա­խությունից։ Եվրո­պա­կան ուղղության մասին խոսե­լիս նա նշեց, որ համա­գործակցությունը պայմա­նա­վորված է արժե­քա­յին և ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րով։ Ալեն Սիմոնյա­նը կարծում է, որ Հայաստա­նը պետք է զարգացնի ժողովրդա­վա­րությունը, մարդու իրա­վունքնե­րը և խոսքի ազա­տությունը՝ որպես հիմնա­րար արժեքներ։ Վերջում նա ընդգծեց, որ Հայաստա­նի ապա­գան պետք է կառուցվի ինքնիշխա­նության, անվտանգության և բազմա­վեկտոր արտա­քին քաղա­քա­կա­նության հիման վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ