16.9 C
Yerevan

Հայ-Ֆրանսիա­կան Պայմա­նա­գիր

Տնտե­սա­կան համա­գործակցությունը ներա­ռում է ենթա­կա­ռուցվածքներ, կայուն տրանսպորտ, գյուղատնտե­սություն, առողջա­պա­հություն, թվայնա­ցում, արհեստա­կան բանա­կա­նություն, կիսա­հա­ղորդիչներ, ավիա­տիե­զե­րա­կան ոլորտ, թափոննե­րի կառա­վա­րում, շրջա­կա միջա­վայր, բնա­կան պաշարներ և ֆինանսա­կան ծառա­յություններ։

Մեդիա­լաբ

Հայաստանն ու Ֆրանսիան ստո­րագրել են համա­տեղ հռչա­կա­գիր, որով երկու երկրի հարա­բե­րություննե­րը բարձրացվում են ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մակարդա­կի։ Փաստա­թուղթը սահմա­նում է համա­գործակցության հիմնա­կան ուղղություննե­րը՝ քաղա­քա­կա­նություն, անվտանգություն, տնտե­սություն, կրթություն, մշա­կույթ, կլի­մա, առողջա­պա­հություն և տեղա­կան մակարդա­կի կապեր։ 

Քաղա­քա­կան օրա­կարգ

Կողմե­րը պայմա­նա­վորվում են խորացնել քաղա­քա­կան երկխո­սությունը և առնվազն տարին մեկ անգամ անցկացնել արտա­քին գործե­րի նախա­րա­րություննե­րի խորհրդակցություններ։ Ֆրանսիան աջակցե­լու է Հայաստա­նի և Եվրո­պա­կան միության հարա­բե­րություննե­րի խորացմա­նը, ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի ամրապնդմա­նը, մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նությա­նը և եվրո­պա­կան ներդրումնե­րի խրա­խուսմա­նը։

Փաստաթղթում վերա­հաստատվում է աջակցությունը Հարա­վա­յին Կովկա­սում տևա­կան խաղա­ղությա­նը՝ պետություննե­րի ինքնիշխա­նության և տարածքա­յին ամբողջա­կա­նության հարգման հիման վրա։

Անվտանգություն և պաշտպա­նություն

Հռչա­կա­գի­րը նախա­տե­սում է հայ-ֆրանսիա­կան համա­գործակցության զարգա­ցում պաշտպա­նության, ռազմակրթա­կան, ռազմա­տեխնի­կա­կան և ռազմարդյունա­բե­րա­կան ոլորտնե­րում։ Կողմե­րը կշա­րունա­կեն բարձր մակարդա­կի շփումնե­րը զինված ուժե­րի գլխա­վոր շտաբնե­րի և նախա­րա­րություննե­րի միջև։

Առանձին տեղ է տրված կիբե­ռանվտանգությա­նը, կիբեռհանցա­վո­րության դեմ պայքա­րին, արհեստա­կան բանա­կա­նությա­նը, ինչպես նաև արտա­քին տեղե­կատվա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի դեմ պայքա­րին։

Ներքին անվտանգություն և միգրա­ցիա

Հայաստանն ու Ֆրանսիան նախա­տե­սում են համա­գործակցել ահա­բեկչության, կազմա­կերպված հանցա­վո­րության, թմրա­մի­ջոցնե­րի ապօ­րի­նի շրջա­նա­ռության և մարդկանց թրաֆի­քինգի դեմ պայքա­րում։

Միգրա­ցիա­յի մասով նշվում են անկա­նոն ներգաղթի կանխարգե­լումը, վերա­դարձի և վերաինտեգրման գործընթացնե­րը, ինչպես նաև Հայաստա­նի և ԵՄ‑ի միջև վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթա­ցին աջակցությունը։

Տնտե­սություն և կապակցվա­ծություն

Տնտե­սա­կան համա­գործակցությունը ներա­ռում է ենթա­կա­ռուցվածքներ, կայուն տրանսպորտ, գյուղատնտե­սություն, առողջա­պա­հություն, թվայնա­ցում, արհեստա­կան բանա­կա­նություն, կիսա­հա­ղորդիչներ, ավիա­տիե­զե­րա­կան ոլորտ, թափոննե­րի կառա­վա­րում, շրջա­կա միջա­վայր, բնա­կան պաշարներ և ֆինանսա­կան ծառա­յություններ։

Կողմե­րը նաև աջակցություն են հայտնում տարա­ծաշրջա­նա­յին կապակցվա­ծության նախագծե­րին, այդ թվում՝ «Խաղա­ղության խաչմե­րուկին», ԹՐԻՓՓ նախագծին և ԵՄ «Գլո­բալ դարպասներ» ռազմա­վա­րությա­նը։

Կլի­մա, կենսա­բազմա­զա­նություն և առողջա­պա­հություն

Հայաստանն ու Ֆրանսիան վերա­հաստա­տում են Փարի­զի համա­ձայնագրի նպա­տակնե­րին հասնե­լու պատրաստա­կա­մությունը։ Հռչա­կագրում նշվում են կանաչ անցումը, կլի­մա­յա­կան չեզո­քությունը մինչև 2050 թվա­կա­նը, ինչպես նաև «պարտք կլի­մա­յի դիմաց» մեխա­նիզմի հնա­րա­վոր կիրա­ռումը։

Կենսա­բազմա­զա­նության մասով Ֆրանսիան աջակցե­լու է Հայաստա­նին 2026 թվա­կա­նին Երև­ա­նում կայա­նա­լիք COP17 համա­ժո­ղո­վի նախա­պատրաստման և անցկացման հարցում։

Առողջա­պա­հության ոլորտում նախա­տեսվում է համա­գործակցություն համա­վա­րակնե­րի նկատմամբ դիմա­կա­յունության, առողջա­պա­հության թվայնացման, համա­պարփակ ապա­հո­վագրության և «Մեկ առողջություն» մոտեցման ուղղությամբ։

Կրթություն, մշա­կույթ և սպորտ

Փաստա­թուղթը նախա­տե­սում է համա­գործակցություն դպրոցնե­րի, համալսա­րաննե­րի և մասնա­գի­տա­կան կրթա­կան հաստա­տություննե­րի միջև։ Խոսքը փոխա­նակման ծրագրե­րի, վերա­պատրաստումնե­րի, համա­տեղ կամ կրկնա­կի դիպլոմնե­րի և Erasmus+ գործի­քի կիրառման մասին է։

Ֆրանսիան նաև ողջունում է «Ակա­դե­միա­կան քաղաք» նախա­գի­ծը, իսկ կողմե­րը նախա­տե­սում են համա­գործակցել այնտեղ Հայաստա­նում ֆրանսիա­կան համալսա­րա­նի տեղա­կայման շուրջ։

Մշա­կույթի մասով նշվում են ժառանգության պահպա­նումը, թանգա­րա­նա­յին և հնա­գի­տա­կան համա­գործակցությունը, կինոն, գրա­կա­նության թարգմա­նությունը և ստեղծա­գործա­կան ոլորտնե­րը։ Սպորտի մասով առանձնացվում է 2027 թվա­կա­նի Ֆրանկոֆո­նիա­յի խաղե­րի համա­տեքստում համա­գործակցությունը։

Տեղա­կան համա­գործակցություն

Հռչա­կագրում տեղ է տրված նաև Հայաստա­նի և Ֆրանսիա­յի համայնքնե­րի, մարզե­րի և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կապե­րին։ Կողմե­րը նախա­տե­սում են խթա­նել համա­գործակցությունը տնտե­սա­կան, գյուղատնտե­սա­կան, զբո­սաշրջա­յին, մշա­կութա­յին, կրթա­կան և առողջա­պա­հա­կան ոլորտնե­րում։

Առնվազն երեք տարին մեկ անգամ նախա­տեսվում է կազմա­կերպել ապա­կենտրո­նացված համա­գործակցության համա­ժո­ղովներ՝ հերթա­փո­խով Հայաստա­նում:

Աղբյուրը՝ https://medialab.am/315936/

Առնչվող Հոդվածներ