16.9 C
Yerevan

Հայ-Ֆրանսիա­կան Ռազմա­վա­րա­կան Համա­գործակցություն

Հայաստա­նը գնում է պատե­րազմի սպա­սարկող տնտե­սությունից դեպի դասա­կան շուկա­յա­կան տնտե­սություն անցման ճանա­պարհով, և առա­ջի­կա տարի­նե­րին սպասվում է այդ փոփո­խություննե­րի խորա­ցում՝ թափանցի­կության և իրա­վա­կան պետության ամրապնդմամբ։

Կայծ Մինասյան

Ներկա­յացնում ենք ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի՝ france24-ին տված հարցազրույցի հակիրճ թարգմա­նությունը։

Հարցազրույցի ընթացքում քննարկվում է Ֆրանսիա­յի և Հայաստա­նի միջև հարա­բե­րություննե­րի որա­կա­կան նոր փուլը, որը նշա­նա­վորվում է ռազմա­վա­րա­կան գործընկե­րության պաշտո­նա­կա­նացմամբ։ Այն ընդգծում է անցումը զուտ մարդա­սի­րա­կան կապե­րից դեպի տնտե­սա­կան և պաշտպա­նա­կան լայնա­ծա­վալ համա­գործակցության, ինչը նպա­տակ ունի ամրապնդել Հայաստա­նի ինքնիշխա­նությունը և եվրո­պա­կան ինտեգրումը։ Քննարկվում է նաև տարա­ծաշրջա­նա­յին համա­տեքստը, որտեղ Ֆրանսիա­յի աջակցությունը դիտվում է որպես առանցքա­յին գործոն՝ երկի­րը հետխորհրդա­յին ազդե­ցությունից դուրս բերե­լու և կայուն խաղա­ղություն հաստա­տե­լու գործում։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ ներկա­յում տեղի ունե­ցող գործընթա­ցը ցույց է տալիս՝ Ֆրանսիա-Հայաստան հարա­բե­րություննե­րը անցնում են հումա­նի­տար և մշա­կութա­յին մոդե­լից դեպի ռազմա­վա­րա­կան և տնտե­սա­կան մակարդակ։ Նրա խոսքով՝ սա իրա­կան պարա­դիգմա­յին փոփո­խություն է, որը սկսվել էր դեռևս 2022-ին Պրա­հա­յում և վերջնա­կա­նա­պես ամրագրվում է ստո­րագրված ռազմա­վա­րա­կան գործընկե­րությամբ։ Նա կարծում է, որ այսպի­սով բացվում է երկկողմ հարա­բե­րություննե­րի նոր էջ։  Մինասյա­նը դիտարկում է, որ այս փոփո­խությունը նաև հավա­սա­րության նոր հարթակ է ստեղծում․ըստ նրա՝ մինչ այդ հարա­բե­րություննե­րը որոշ չափով ասի­մետրիկ էին՝ Ֆրանսիան՝ որպես մեծ ուժ, և Հայաստա­նը՝ որպես հետխորհրդա­յին պետություն, մինչդեռ այժմ ձևա­վորվում է գործընկերություն«պետություն պետության հետ» տրա­մա­բա­նությամբ։

Նա նշեց, որ Հայաստա­նի իրա­կան անկա­խացման շրջա­դարձա­յին պահը ոչ միայն 1991 թվա­կանն էր, այլ հատկա­պես 2018 թվա­կա­նի թավշյա հեղա­փո­խությունը, որը, նրա գնա­հատմամբ, կոնկրետ քայլ էր հետխորհրդա­յին համա­կարգից դուրս գալու ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ Մոսկվան չի ցանկա­նում տեսնել ինքնիշխան հարև­աններ և նախընտրում է վասա­լա­կան հարա­բե­րություններ։

Կայծ Մինասյա­նը շեշտեց, որ առանց Ֆրանսիա­յի և հատկա­պես Էմա­նուել Մակրո­նի դերա­կա­տա­րության, դժվար է պատկե­րացնել, թե այսօր ինչ վիճա­կում կլի­ներ Հայաստա­նը։ Նրա կարծի­քով՝ հենց Ֆրանսիան է խթա­նել այն շրջա­դարձը, որի արդյունքում Հայաստա­նը ընդունեց միջազգա­յին իրա­վունքի շրջա­նակնե­րը, այդ թվում՝ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը, ինչը կարև­որ հիմք դարձավ հետա­գա գործընթացնե­րի համար։

Նա ընդգծեց, որ այդ քայլը հնա­րա­վո­րություն տվեց մի շարք կարև­որ զարգա­ցումնե­րի՝ ինչպես օրի­նակ փոխա­դարձ տարածքա­յին ամբողջա­կա­նություննե­րի ճանա­չում, Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լության տեղակայում,Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դիրքե­րի ամրապնդում միջազգա­յին հարա­բե­րություննե­րում։

Մինասյա­նի կարծի­քով՝ 2022-ից հետո նկատվում է Հայաստա­նի և Եվրա­միության զգա­լի մերձե­ցում, որը պայմա­նա­վորված է նորմե­րի հարգմամբ․ նա նշեց, որ Եվրա­միությունը «նորմա­տիվ ուժ» է և աջակցում էայն պետություննե­րին, որոնք գործում են միջազգա­յին կանոննե­րի շրջա­նա­կում։

Նա նաև անդրա­դարձավ տնտե­սա­կան հեռանկարնե­րին՝ նշե­լով, որ Հայաստա­նը գնում է պատե­րազմի սպա­սարկող տնտե­սությունից դեպի դասա­կան շուկա­յա­կան տնտե­սություն անցման ճանա­պարհով, և առա­ջի­կա տարի­նե­րին սպասվում է այդ փոփո­խություննե­րի խորա­ցում՝ թափանցի­կության և իրա­վա­կան պետության ամրապնդմամբ։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի մասին՝ Մինասյա­նը նշեց, որ ընտրություննե­րի արդյունքը կարող է վճռո­րոշ լինել խաղա­ղության գործընթա­ցի համար։ Նրա գնա­հատմամբ՝ եթե իշխա­նություննե­րը ստա­նան բավա­րար մանդատ, ապա հնա­րա­վոր կլի­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի միջո­ցով հասնել խաղա­ղության պայմա­նագրի վավե­րացման, հակա­ռակ դեպքում գործընթա­ցը կարող է կանգ առնել։

Նա զգուշացրեց նաև արտա­քին ազդե­ցություննե­րի մասին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նը և նրա հետ կապված ուժե­րը կփորձեն խոչընդո­տել այս գործընթացնե­րին՝ հատկա­պես տեղե­կատվա­կան ազդե­ցության միջո­ցով։ Սակայն, նրա կարծի­քով, հասա­րա­կություննե­րը գնա­լով ավե­լի դիմա­կա­յուն են դառնում նման քարոզչության նկատմամբ։

Կայծ Մինասյա­նը ընդգծեց, որ տարա­ծաշրջա­նա­յին այս զարգա­ցումնե­րը պետք է դիտարկել ավե­լի լայն համա­տեքստում՝ Ուկրաի­նա­յի և Մերձա­վոր Արև­ելքի գործընթացնե­րի ֆոնին։ Նա նշեց, որ Հարա­վա­յին Կովկա­սը դառնում է կարև­որ ռազմա­վա­րա­կան տարածք, և եվրո­պա­կան ներգրավվա­ծությունը ուղղված է տարա­ծաշրջա­նը կայունացնե­լու և այն «փակ գոտուց» դարձնե­լու բաց, միջազգա­յին համա­գործակցության տարածք։

Վերջում նա եզրա­փա­կեց, որ Եվրա­միությունը Հայաստա­նին տալիս է ոչ միայն աջակցություն, այլ նաև տեսա­նե­լիություն, ճանա­չում և զարգացման հորի­զոն, իսկ Հայաստա­նը, իր հերթին, եվրո­պա­կան նախագծին տալիս է ռազմա­վա­րա­կան խորություն՝ ցույց տալով, որ նույնիսկ նախկի­նում ռուսա­մետ համարվող երկրնե­րը կարող են ինտեգրվել եվրո­պա­կան համա­կարգին։

Հարցազրույցի ֆրանսե­րեն տարբե­րակն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ