20 C
Yerevan

Հայաստա­նում Խոսքի Ազա­տության Մակարդա­կը Բարձր Է

Երբ խոսում ենք լրագրողնե­րի իրա­վունքնե­րի մասին, մեր աչքի առաջ են միանգա­մից գալիս «Էլեկտրիկ Երև­ա­նի» ժամա­նակ լրագրողնե­րի զանգվա­ծա­յին ջարդը ու նաև տեխնի­կա­յի ոչնչա­ցումը, դրա­նից մեկ տարի անց ավե­լի դաժան վերա­բերմունք դրսև­որվեց Սարի թաղի դեպքե­րի ժամա­նակ: Շատե­րը սա մոռա­ցել են կամ ձևացնում են, թե ոչինչ չի եղել, բայց նույնիսկ այս հետընթա­ցի պարա­գա­յում մեզա­նում իրա­վի­ճա­կը շատ ավե­լի ազատ է, քան նախորդ տասնամյակնե­րի ընթացքում էր:

Աշոտ Մելիքյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Խոսքի ազա­տության պաշտպա­նության կոմի­տեի նախա­գահ Աշոտ Մելիքյա­նը 

– Պարո՛ն Մելիքյան, «Լրագրողներ առանց սահմաննե­րի» (RSF) միջազգա­յին կազմա­կերպության հրա­պա­րա­կած Մամուլի ազա­տության համաշխարհա­յին ինդեքսիհամա­ձայն՝ Հայաստա­նը 2026 թվա­կա­նին հետընթաց է գրանցել՝ 16 կետով։ Այս հետընթա­ցը սպա­սե­լի՞ էր, որո՞նք են այս ցուցա­նի­շի պատճառնե­րը:

– Այո՛, սպա­սե­լի էր, որովհետև այս տարվա ընթացքում տեղի ունե­ցան իրա­դարձություններ, որ ակնհայտո­րեն ռեգրե­սիվ բնույթ էին կրում, և ընդդեմ լրագրողնե­րի դատա­կան գործե­րի առումով վիճա­կը ոչ միայն չէր բարե­լավվում, այլ նաև պահպանվում էր այդ ինտենսիվ հոսքը, իսկ այդ հոսքե­րում բավա­կա­նին մեծ է այն հայցե­րի քանա­կը, որոնք ներկա­յացվում էին պաշտոնյա­նե­րի կողմից ընդդեմ լրատվա­կաննե­րի կամ նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի: 

Եվրո­պա­կան դատա­րա­նը և եվրո­պա­կան այլ կառույցներ իրենց որո­շումնե­րում միշտ ասում են, որ պաշտո­նա­տար անձը պետք է ձեռնպահ մնա հատկա­պես վիրա­վո­րանքի ու զրպարտության հիմքով հայցե­րից, որովհետև արձա­գանքե­լու, այդ ամե­նը հերքե­լու ավե­լի լայն գործի­քա­կազմ ունի: Մինչդեռ մեզա­նում այլ պատկեր է, բայց ասածս բնավ չի նշա­նա­կում, թե մեզա­նում լրագրողնե­րը բնավ չեն խախտում լրատվա­կան էթի­կա­յի նորմե­րը, կանոննե­րը: 

Երկրորդը, չնա­յած իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի պնդմա­նը, բարե­լա­վումնե­րը օրենսդրա­կան կարգա­վո­րումնե­րում՝ մեդիա­յի գործունեության վերա­բերյալ, այն գործընթացնե­րը, որ գնում են ընդդեմ կեղծ լուրե­րի, ապա­տե­ղե­կատվության կամ հասա­րա­կա­կան կարգի խարխլման բարե­լավմա­նը ուղղված, մտա­հո­գություն են առա­ջացնում նաև այն առումով, որ կարող են կիրառվել նաև ներքին լրատվա­կան դաշտի ու խաղա­ցողնե­րի նկատմամբ:

Ակնհայտ է նաև լրատվա­կան դաշտի ծայրա­հեղ բևե­ռացվա­ծությունը, ճնշող մեծա­մասնությունը սպա­սարկում է քաղա­քա­կան շահ, լրատվա­մի­ջոցնե­րի մեծ մասը օգտվում է քաղա­քա­կան գումարնե­րից, իսկ հասա­րա­կությունը այս ամե­նի հետև­անքով դառնում է ներքին ինֆորմա­ցիոն պատե­րազմի ակա­նա­տեսն ու զոհը: Այս իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լու գլխա­վոր պատասխա­նա­տուն ու դերա­կա­տա­րը պետք է պետությունը լինի, քանի որ այդ բևեռվա­ծությունը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել: Այս ամե­նը, բնա­կա­նա­բար, չէր կարող վրի­պել միջազգա­յին կազմա­կերպության աչքից, ու հետընթա­ցի հիմնա­կան պատճա­ռը սրանք են: 

Ավե­լացնեմ նաև, որ այն ժամա­նա­կա­հատվա­ծը, այսինքն՝ վերջին մեկ տարին, որի ընթացքն էլ դիտարկվել է, Հայաստանն առա­ջին անգամ հայտնվեց այն երկրնե­րի շարքում, որտեղ խոսքի համար, եթե ավե­լի խիստ ասենք՝ մարդիկ լրատվա­կան գործունեության համար հայտնվե­ցին ճաղե­րի հետև­ում: Խոսքս «Իմնեմնի­մի» փոդքասթը վարողնե­րի մասին է: Սա շատ բացա­սա­կան հետև­անք է ունե­ցել Հայաստա­նի համար ու նպաստել է նաև վարկա­նի­շի այս անկմա­նը: 

– Իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը հաշվի նստում են այս հետընթա­ցի հետ, բայց նաև պնդում են, որ Հայաստա­նում այսօր, առա­վել քան երբևէ, խոսքի ազա­տություն է, որ առաջ լրագրողնե­րը չէին կարող ազա­տո­րեն հարցեր տալ, որովհետև նրանց կհարվա­ծեին: Համակարծի՞ք եք նրանց պնդումնե­րին:

– Անկեղծ ասած, ես համա­ձայն չեմ այն պնդմա­նը, թե ազա­տությունը նույնիսկ չափից ավե­լի է, որովհետև ազա­տությունը չափից ավե­լի չի լինում: Խոսքի ազա­տության խախտումնե­րը, սանձարձա­կությունը ու անբա­րե­կիրթ վարքա­գի­ծը չպետք է վերագրել խոսքի ազա­տությա­նը: Բոլոր թերություննե­րով ու դիտո­ղություննե­րով հանդերձ՝ նույնիսկ այս հետընթա­ցի պայմաննե­րում ես շարունա­կում եմ պնդել, որ հետհե­ղա­փո­խա­կան շրջա­նում խոսքի ազա­տության վիճա­կը Հայաստա­նում անհա­մե­մատ ավե­լի լավ է, քան նախորդ տասնամյակնե­րում, սրա­նում ես համոզված եմ: Ովքեր հակա­ռակն են պնդում՝ կա՛մ իրա­վի­ճա­կին չեն տիրա­պե­տում, կա՛մ օբյեկտիվ չեն ու քաղա­քա­կան նկա­տա­ռումնե­րով ուղղա­կի փորձում են մոլո­րեցնել նույնիսկ իրենց լսա­րա­նին: 

Նախորդ տասնամյակնե­րի ընթացքում հնա­րա­վոր չէր պատկե­րացնել, որ մասնա­վոր հեռուստաընկե­րություննե­րի մեծ մասը ընդգծված ընդդի­մա­դիր կեցվածք է ունե­նա­լու ու թույլատրե­լի, որոշ դեպքե­րում՝ անթույլատրե­լի մեթոդնե­րով կքննա­դա­տի ու իրենց ատե­լությունը կարտա­հայտի երկրի ղեկա­վա­րի ու իշխող ուժի նկատմամբ: Տեսել ենք, թե Քոչարյա­նի ժամա­նակ ինչպես էր «Ա1 +»-ը փակվում, ինչ ճնշումնե­րի էր ենթարկվում «Գալա» հեռուստաընկե­րությունը: Նման ազատ իրա­վի­ճակ հայկա­կան հեռուստաընկե­րություննե­րում մենք չեք տեսել, չենք տեսել նաև, որ երկրի ղեկա­վարնե­րը 4,5‑ժամանոց մամուլի ասուլիս տան ու դրանք ավարտեն, երբ բոլոր հարցերն ավարտվեն: Չենք տեսել, որ երկրի ղեկա­վարն ամեն հինգշաբթի ճեպազրույց տա, այնպես, ինչպես հիմա անում է Նիկոլ Փաշինյա­նը: 

Երբ խոսում ենք լրագրողնե­րի իրա­վունքնե­րի մասին, մեր աչքի առաջ են միանգա­մից գալիս «Էլեկտրիկ Երև­ա­նի» ժամա­նակ լրագրողնե­րի զանգվա­ծա­յին ջարդը ու նաև տեխնի­կա­յի ոչնչա­ցումը, դրա­նից մեկ տարի անց ավե­լի դաժան վերա­բերմունք դրսև­որվեց Սարի թաղի դեպքե­րի ժամա­նակ: Շատե­րը սա մոռա­ցել են կամ ձևացնում են, թե ոչինչ չի եղել, բայց նույնիսկ այս հետընթա­ցի պարա­գա­յում մեզա­նում իրա­վի­ճա­կը շատ ավե­լի ազատ է, քան նախորդ տասնամյակնե­րի ընթացքում էր: 

Սա սակայն ամենև­ին չի նշա­նա­կում, թե այս իշխա­նություննե­րը չպետք է հաշվի նստեն այս հետընթա­ցի հետ, պետք է հաշվի առնել բոլոր դիտո­ղություններն ու փորձել աստի­ճա­նա­բար շտկել: Իշխա­նությունն աշխա­տե­լու շատ տեղ ունի, պետք է ո՛չ գոհ լինեն իրենց այսօրվա վիճա­կից, ո՛չ էլ մտա­ծեն, թե այսպես էլ պետք է լիներ, ու սա օբյեկտիվ է: Պետք է շտկումներ անեն ու ավե­լի հանդուրժող լինեն, պետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կապա­հո­վեն ռեալ խոսքի ազա­տությունը, ու շատ կարև­որ է, որ այդ ազա­տությունը երբեք չնույնա­կա­նացվի սանձարձա­կության ու այլ իրա­վունքի խախտումնե­րի հետ: 

Իշխա­նության կողմից հղումներն անցյա­լին իհարկե իրենց հիմքերն ունեն, բայց այսօրվա իշխա­նություննե­րը իրենց հարա­բե­րություններն ու գործո­ղություննե­րը ոչ թե պետք է համե­մա­տեն այդ ավտո­րի­տար ռեժիմնե­րի ժամա­նակ տիրող իրա­վի­ճակնե­րի հետ, այլ հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տեն, որպեսզի Հայաստա­նում այն իրա­վի­ճա­կը ստեղծվի, որ զարգա­ցած եվրո­պա­կան ընտա­նի­քում է հաստատվել: 

Աղբյուրը՝ https://medialab.am/316043/

Առնչվող Հոդվածներ