16.9 C
Yerevan

Ընդդի­մությունը Շարունա­կում Է Հին, Չաշխա­տող Մեթոդնե­րը

Սամվել Կարա­պետյա­նի կենսագրությունն ու Ռուսաստա­նում ձևա­վորված գործունեությունը ավե­լի շատ համա­պա­տասխա­նում են կոշտ, երբեմն նույնիսկ «մերձկրի­մի­նալ» խոսույթին, քան դասա­կան քաղա­քա­կան լեզվին։  

Հայկ Հովյան

1inTV‑ն զրուցել է գրող, հրա­պա­րա­կա­խոս Հայկ Հովյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել էՀա­յաստա­նում մեկնարկած նախընտրա­կան քարո­զարշա­վը՝ կենտրո­նա­նա­լով իշխա­նություն-ընդդի­մություն հռե­տո­րա­բա­նության և հանրա­յին ընկա­լումնե­րի վրա։ Հրա­պա­րա­կա­խոս Հայկ Հովյա­նը փաստում է, որ ընդդի­մությունը ձախո­ղում է սեփա­կան վարկա­նի­շի բարձրա­ցումը, քանի որ առա­ջարկում է ժամկե­տանց քաղա­քա­կան օրա­կարգ, որը հիմնված է անցյա­լի փորձի կրկնության, այլ ոչ թե նոր լուծումնե­րի վրա։ Ի հակադրություն այդ ամե­նի, Նիկոլ Փաշինյա­նի հաջո­ղության գրա­վա­կա­նը համարվում է նրա ծայրա­հեղ անկեղծությունը բարդ որո­շումնե­րի հարցում, ինչը վստա­հություն է ներշնչում «բաց հասա­րա­կության» պայմաննե­րում ապրող ընտրո­ղին։ Հարցազրույցն ընդգծում է նաև կառա­վարման համա­կարգի թերություննե­րը և մասնա­գետնե­րի ներգրավման դժվա­րություննե­րը, որոնք պայմա­նա­վորված են ներքա­ղա­քա­կան թունա­վոր մթնո­լորտով ու թիրա­խա­վորմամբ։

Հայկ Հովյա­նը նշեց, որ որպես սկսնակ քաղա­քա­կան գործիչ՝ Սամվել Կարա­պետյա­նը դեռ կերպա­րի փնտրտուքնե­րի մեջ է։ Նրա խոսքով՝ սկզբնա­կան ելույթնե­րում Կարա­պետյա­նի համար փորձում էին ստեղծել ավե­լի ակա­դե­միա­կան կերպար, սակայն այժմ, ըստ Հովյա­նի, նրա PR թիմը փորձում է կրկնել Նիկոլ Փաշինյա­նի «պարզ ու սուր խոսքի» մոդե­լը։ Հրա­պա­րա­կա­խո­սը կարծում է, որ դա ամբողջությամբ հաջող չի լինե­լու, քանի որ քաղա­քա­կան գործի­չը պետք է խոսի իր բնույթին համա­պա­տասխան։ Նա դիտարկեց, որ Սամվել Կարա­պետյա­նի կենսագրությունն ու Ռուսաստա­նում ձևա­վորված գործունեությունը ավե­լի շատ համա­պա­տասխա­նում են կոշտ, երբեմն նույնիսկ «մերձկրի­մի­նալ» խոսույթին, քան դասա­կան քաղա­քա­կան լեզվին։  

Անդրա­դառնա­լով Կարա­պետյա­նի կողմից օգտա­գործված կոշտ բառա­պա­շա­րին՝ Հայկ Հովյա­նը նշեց, որ ժամա­նա­կա­կից քաղա­քա­կա­նությունն ամբողջ աշխարհում փոխվել է։ Նրա կարծի­քով՝ սոցիա­լա­կան ցանցե­րի դարաշրջա­նում քաղա­քա­կան գործիչնե­րը ստիպված են օգտա­գործել սուր, հիշվող արտա­հայտություններ, որովհետև հենց դա է պահանջում այսօրվա ընտրո­ղը։ Հովյա­նը նկա­տեց, որ նույնիսկ համաշխարհա­յին առաջնորդնե­րը՝ այդ թվում Դոնալդ Թրամփը, խոսում են կոշտ տոնով, և արդեն դժվար է վերա­դառնալ 20 տարի առաջվա քաղա­քա­կան լեզվամտա­ծո­ղությա­նը։

Գրող-հրա­պա­րա­կա­խո­սը շեշտեց, որ քաղա­քա­կան թիմե­րը շատ լավ ուսումնա­սի­րում են հանրա­յին տրա­մադրություննե­րը և իրենց քարոզչությունը կառուցում են ըստ ընտրո­ղի հոգե­բա­նության։ Նրա խոսքով՝ այսօրվա ընտրո­ղը հիմնա­կա­նում TikTok‑ի, Instagram‑ի և Facebook‑ի «ռիլե­րի» սպա­ռող մարդն է, և եթե քաղա­քա­կան ուժը փորձի խոսել միայն ակա­դե­միա­կան ոճով, ապա կկտրվի իրա­կա­նությունից։ Հովյա­նը նշեց, որ հենց այդ պատճա­ռով են քաղա­քա­կան թիմե­րը փորձում խոսել ավե­լի «կենդա­նի» ու կոշտ լեզվով։

Հայկ Հովյա­նը նաև ընդգծեց, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը չպետք է շփո­թել Ռուսաստա­նի հասա­րա­կության հետ։ Նրա կարծի­քով՝ բաց տեղե­կատվա­կան միջա­վայրում կեղծությունը շատ արագ է բացա­հայտվում, և քաղա­քա­կան գործիչնե­րը չեն կարող երկար պահպա­նել արհեստա­կան կերպարներ։ Նա ասաց, որ իր խորհուրդը Սամվել Կարա­պետյա­նի թիմին կլի­ներ «ֆալշ չանել» և ներկա­յա­նալ այնպես, ինչպես իրա­կա­նում կան, քանի որ ազատ հասա­րա­կության մեջ կեղծ կերպարնե­րը երկար կյանք չունեն։

Հովյա­նը նկա­տեց, որ Սամվել Կարա­պետյա­նի կերպա­րը դժվար է համադրել 90-ականնե­րի Ռուսաստա­նում հաջո­ղության հասած գործա­րա­րի իրա­կան կենսա­փորձի հետ։ Նրա խոսքով՝ այդ ժամա­նակնե­րի Ռուսաստա­նում հաջո­ղության հասնե­լու համար մարդը պետք է ունե­նար շատ ավե­լի կոշտ և այլ հոգե­բա­նա­կան կառուցվածք, քան այն կերպա­րը, որը ներկա­յում փորձում են ստեղծել Կարա­պետյա­նի շուրջ։

Անդրա­դառնա­լով բիզնեսմեննե­րի՝ քաղա­քա­կա­նություն մտնե­լուն՝ Հայկ Հովյա­նը նշեց, որ հաջող բիզնեսմե­նը կարող է դառնալ հաջող քաղա­քա­կան գործիչ, սակայն պետությունը բիզնես չէ։ Նա շեշտեց, որ բիզնե­սում կարե­լի է բազմիցս ձախողվել և նորից հաջո­ղության հասնել, մինչդեռ պետության դեպքում մեկ ճակա­տագրա­կան սխա­լը կարող է անդառնա­լի լինել։ Որպես օրի­նակ նա հիշեցրեց Արցա­խի դեպքե­րը և նշեց, որ քաղա­քա­կան սխալնե­րը կարող են հանգեցնել ամբողջ համա­կարգի փլուզման։

Նիկոլ Փաշինյա­նի վերընտրվե­լու մասին խոսե­լով՝ Հովյա­նը կարծիք հայտնեց, որ Փաշինյա­նի գլխա­վոր առա­վե­լությունը անկեղծությունն է։ Նրա խոսքով՝ վարչա­պե­տը բաց ասում է, թե ինչ է պատրաստվում անել, այդ թվում՝ Արցա­խի հարցում, և հենց դա է նրա հաջո­ղության հիմնա­կան պատճա­ռը։ Հովյա­նը նշեց, որ ընդդի­մությունը հաճախ օգտա­գործում է ձևա­կերպումներ, որոնց տակ իրա­կա­նում թաքնված է խաղա­ղության գործընթա­ցի տորպե­դա­հա­րումը, և ընտրո­ղը դա զգում է։

Հայկ Հովյա­նը կարծում է, որ ընդդի­մությունը չի կարո­ղա­նում օգտա­գործել Նիկոլ Փաշինյա­նի հակա­ռեյտինգը, որովհետև մարդիկ, ովքեր չեն ցանկա­նում ընտրել Փաշինյա­նին, միա­ժա­մա­նակ պատրաստ չեն ձայն տալ նաև ներկա­յիս ընդդի­մությա­նը։ Նրա խոսքով՝ այդ ընտրողնե­րը հաճախ կամ չեն գնում ընտրության, կամ իրենց ձայնը տալիս են փոքր ուժե­րի, բայց չեն միա­նում ընդդի­մա­դիր հիմնա­կան բևեռնե­րին։

Հրա­պա­րա­կա­խո­սը նշեց, որ ընդդի­մության հիմնա­կան խնդի­րը նոր առա­ջարկ չունե­նալն է։ Ըստ Հովյա­նի՝ ընդդի­մա­դիր ուժե­րը մարդկանց առա­ջարկում են վերա­դառնալ նույն քաղա­քա­կա­նությա­նը, որը վարել են նախորդ տասնամյակնե­րում, սակայն հասա­րա­կության մի զգա­լի հատված այլևս չի ցանկա­նում վերա­դառնալ այդ մոդե­լին։

Խոսե­լով ընդդի­մության չմիա­վորվե­լու մասին՝ Հովյա­նը նշեց, որ քաղա­քա­կան ուժե­րի համար ընտրություննե­րը սովո­րա­կան քաղա­քա­կան գործընթաց են, ոչ թե «պետություն փրկե­լու» բացա­ռիկ առա­քե­լություն։ Նրա խոսքով՝ յուրա­քանչյուր կուսակցություն զբաղված է սեփա­կան դիրքե­րը պահպա­նե­լով և ուժե­ղացնե­լով, ուստի բնա­կան է, որ նրանք չեն ցանկա­նում հանուն ուրի­շի հրա­ժարվել իրենց քաղա­քա­կան գործունեությունից։

Հետընտրա­կան հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի մասին Հայկ Հովյա­նը նշեց, որ այս պահին չի տեսնում այնպի­սի ներուժ, որ ընդդի­մությունը կարո­ղա­նա ինքնուրույն զանգվա­ծա­յին փողո­ցա­յին շարժում ձևա­վո­րել։ Նա հիշեցրեց Կիրանցի դեպքե­րը և ասաց, որ ժամա­նա­կը ցույց տվեց՝ այն սցե­նարնե­րը, որոնցով վախեցնում էին մարդկանց, իրա­կա­նություն չդարձան։

Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս Հովյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև այժմ ընթա­նում է շահե­րի ճշգրտման գործընթաց, հատկա­պես կոմունի­կա­ցիա­նե­րի և երկա­թուղու թեմա­նե­րի շուրջ։ Նա ցավով արձա­նագրեց, որ Ռուսաստա­նում ապրող հայությունը չի օգտա­գործվում Հայաստա­նի շահե­րը պաշտպա­նե­լու համար, այլ հաճախ հակա­ռակ գործընթացն է տեղի ունե­նում՝ Հայաստա­նի վրա ճնշում գործադրե­լու նպա­տա­կով։

Հայկ Հովյա­նը նաև անդրա­դարձավ ընտրա­կա­շառքնե­րի և արտա­քին ազդե­ցության թեմա­յին՝ հույս հայտնե­լով, որ իրա­վա­պահ համա­կարգը բավա­կա­նա­չափ փորձ և ռեսուրս ունի նման սխե­մա­նե­րը բացա­հայտե­լու համար։

Ըստ Հովյա­նի՝ Հայաստա­նի հասա­րա­կության հիմնա­կան պահանջնե­րը շատ պարզ են՝ խաղա­ղություն, անվտանգություն, տնտե­սա­կան կայունություն և սոցիա­լա­կան ապա­հո­վություն։ Նա ընդգծեց, որ խաղա­ղության օրա­կարգն այսօր ամբողջությամբ ասո­ցացվում է Նիկոլ Փաշինյա­նի հետ, և դրա համար մեղա­վոր է նաև ընդդի­մությունը, որը տարի­ներ շարունակ ծաղրել է խաղա­ղության գաղա­փա­րը։

Վերջում Հայկ Հովյա­նը նշեց, որ իշխա­նության գլխա­վոր խնդի­րը կառա­վարման արդյունա­վե­տությունն է։ Նրա կարծի­քով՝ արտա­քին քաղա­քա­կան որոշ հաջո­ղություննե­րը չեն վերացնում այն փաստը, որ պետա­կան կառա­վարման համա­կարգում կան լուրջ բացթո­ղումներ։ Նա նաև համա­ձայնեց այն դիտարկման հետ, որ բազմա­թիվ բարձրա­կարգ մասնա­գետներ չեն ցանկա­նում ներգրավվել պետա­կան համա­կարգում՝ հասա­րա­կա­կան թիրա­խա­վորման և թունա­վոր քաղա­քա­կան միջա­վայրի պատճա­ռով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ