20 C
Yerevan

Թուրքիան Ցանկա­նում Է Հայ-Թուրքա­կան Սահմա­նը Բացել

Թուրքա­կան խոսույթը Հայաստա­նի նկատմամբ վերջին շրջա­նում փոխվել է դրա­կան ուղղությամբ և դարձել ավե­լի իրա­տե­սա­կան։ Թուրքիան ժամա­նակ առ ժամա­նակ փոքր քայլեր է անում՝ ցույց տալու համար, որ շարունա­կում է հավա­տա­րիմ մնալ Հայաստա­նի հետ ապա­գա­յում դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու ռազմա­վա­րությա­նը։ 

Ռուբեն Սաֆրաստյան

Armtimes‑ը զրուցել է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի ներկա փուլը և Թուրքիա­յի աշխարհա­ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րը։ Ըստ փորձա­գե­տի՝ Թուրքիան ձգտում է դառնալ համաշխարհա­յին մակարդա­կի դերա­կա­տար և հաղորդակցա­յին հանգույց, ինչն անհրա­ժեշտություն է ստեղծում վաղ թե ուշ կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի հետ՝ տարա­ծաշրջա­նա­յին մեծ ծրագրերն իրա­կա­նացնե­լու համար։ Թեև պաշտո­նա­կան Անկա­րան սկզբունքա­յին որո­շում ունի դիվա­նա­գի­տա­կան կապեր հաստա­տե­լու, այն շարունա­կում է որպես նախա­պայման դիտարկել հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը։ Զրույցն ընդգծում է, որ սահմաննե­րի բացումը Հայաստա­նի համար ունի կենսա­կան տնտե­սա­կան նշա­նա­կություն, մինչդեռ Թուրքիա­յի համար այն առա­վե­լա­պես ծառա­յում է իր ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սում ընդլայնե­լու քաղա­քա­կա­նությա­նը։

Ռուբեն Սաֆրաստյան նշեց, որ Երև­ա­նում անցկացված Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վը Հայաստա­նի համար կարև­որ էր առա­ջին հերթին երկրի միջազգա­յին ճանա­չե­լիության բարձրացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ փոքր պետության համար նման միջո­ցա­ռումնե­րը կարև­որ են, քանի որ ցույց են տալիս, որ Հայաստա­նը գտնվում է աշխարհա­քա­ղա­քա­կան հետաքրքրություն ներկա­յացնող տարա­ծաշրջա­նում՝ Հարա­վա­յին Կովկա­սում։ Սաֆրաստյա­նը նաև բարձր գնա­հա­տեց միջո­ցառման կազմա­կերպչա­կան մակարդա­կը՝ այն համա­րե­լով մեծ փորձա­ռություն Հայաստա­նի համար։ Նա հավե­լեց, որ մասնակցել է նաև «Երև­ան դիա­լոգ» համա­ժո­ղո­վին, որտեղ հետաքրքիր էր լսել տարբեր փորձա­գետնե­րի ու քաղա­քա­կան գործընթացնե­րում ներգրավված անձանց տեսա­կետնե­րը։

Ռուբեն Սաֆրաստյա­նը կարծում է, որ գագաթնա­ժո­ղո­վը էական ազդե­ցություն չի ունե­նա հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթա­ցի վրա, սակայն կարև­որ էր, որ թուրքա­կան պատվի­րա­կությունը մասնակցեց միջո­ցառմա­նը։ Նրա դիտարկմամբ՝ Թուրքիա­յի փոխնա­խա­գա­հի այցը սիմվո­լիկ նշա­նա­կություն ուներ, քանի որ նա ներկա­յացնում էր Թուրքիան, նույնիսկ եթե ներքին քաղա­քա­կան դաշտում ինքնուրույն դերա­կա­տա­րություն չունի։ Սաֆրաստյա­նը նաև կարև­որ համա­րեց թուրքա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի՝ Հայաստան գալն ու երկի­րը տեղում տեսնե­լը։

Թուրքա­գե­տը նշեց, որ թուրքա­կան խոսույթը Հայաստա­նի նկատմամբ վերջին շրջա­նում փոխվել է դրա­կան ուղղությամբ և դարձել ավե­լի իրա­տե­սա­կան։ Նրա խոսքով՝ Թուրքիան ժամա­նակ առ ժամա­նակ փոքր քայլեր է անում՝ ցույց տալու համար, որ շարունա­կում է հավա­տա­րիմ մնալ Հայաստա­նի հետ ապա­գա­յում դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու ռազմա­վա­րությա­նը։ Սաֆրաստյա­նը համոզված է, որ Թուրքիա­յում սկզբունքա­յին որո­շումն արդեն ընդունված է, հատկա­պես եթե հաշվի առնենք Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի հայտա­րա­րություննե­րը, սակայն դեռ ընտրված չէ այդ որոշման իրա­կա­նացման պահը։

Ռուբեն Սաֆրաստյա­նը կարև­որ համա­րեց թուրքա­կան մոտե­ցումնե­րը հասկա­նա­լու համար Թուրքիա­յին դիտարկել ավե­լի լայն աշխարհա­քա­ղա­քա­կան և աշխարհա­ռազմա­վա­րա­կան համա­տեքստում։ Նրա գնա­հատմամբ՝ ներկա­յիս Թուրքիան ձգտում է միջին պետությունից վերածվել համաշխարհա­յին գործընթացնե­րի վրա ազդե­ցություն ունե­ցող ուժի։ Նա հիշեցրեց Էրդո­ղա­նի առաջ քաշած այն գաղա­փա­րը, թե «աշխարհը հինգից մեծ է», ինչը վերա­բե­րում է ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի մշտա­կան անդամնե­րի թվի հնա­րա­վոր ընդլայնմա­նը և Թուրքիա­յի հավակնությա­նը՝ դառնա­լու այդ նոր անդամնե­րից մեկը։

Սաֆրաստյա­նի խոսքով՝ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես միջնորդ տարբեր միջազգա­յին հակա­մարտություննե­րում՝ սկսած Լիբիա­յից մինչև Իրան-ամե­րիկյան հարա­բե­րություններ։ Նա ընդգծեց նաև Թուրքիա­յի լայն դիվա­նա­գի­տա­կան ցանցը և ակտիվ արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ նշե­լով, որ Թուրքիան փորձում է «իր գլխից վեր թռչել»՝ դառնա­լով համաշխարհա­յին մակարդա­կի դերա­կա­տար։

Թուրքա­գե­տը նշեց, որ Հարա­վա­յին Կովկա­սը Թուրքիա­յի համար կարև­որ է հիմնա­կա­նում կոմունի­կա­ցիոն և տրանսպորտա­յին տեսանկյունից։ Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան ցանկա­նում է դառնալ տարա­ծաշրջա­նա­յին հաբ, որը կապե­լու է Չինաստա­նը, Կենտրո­նա­կան Ասիան և Եվրո­պան։ Այդ համա­տեքստում կարև­որ նշա­նա­կություն ունի Կարս-Նախիջև­ան երկա­թուղու նախա­գի­ծը, որի շինա­րա­րությունը, ըստ թուրքա­կան կողմի, նախա­տեսվում է ավարտել 2028 թվա­կա­նին։ Սաֆրաստյա­նը կարծում է, որ հենց այդ ենթա­կա­ռուցվածքի ավարտից հետո Թուրքիան ավե­լի մեծ անհրա­ժեշտություն կունե­նա Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը լիո­վին կարգա­վո­րե­լու։

Ռուբեն Սաֆրաստյա­նը շեշտեց, որ Թուրքիա­յի համար Հայաստա­նը տնտե­սա­կան կամ ռազմա­կան առումով մեծ նշա­նա­կություն չունի, մինչդեռ Հայաստա­նի համար Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը կարև­որ է աշխարհի և Եվրո­պա­յի հետ լրա­ցուցիչ կապեր ստեղծե­լու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ գործընթա­ցը կարող է ունե­նալ տնտե­սա­կան և անվտանգա­յին ռիսկեր, սակայն դրանք կառա­վա­րե­լի են, իսկ դրա­կան կողմե­րը՝ ավե­լի կարև­որ։

Թուրքա­գե­տը նշեց, որ Թուրքիան այժմ Եվրա­միությանն անդա­մակցե­լու ակտիվ գործընթաց չունի, ուստի հայ-թուրքա­կան սահմա­նի բաց լինե­լը կամ փակ լինե­լը Հայաստա­նի եվրո­պա­կան ուղղության վրա ուղիղ ազդե­ցություն չունի։

Անդրա­դառնա­լով Ալեն Սիմոնյա­նի այն հայտա­րա­րությա­նը, թե Ադրբե­ջա­նը խոչընդո­տում է հայ-թուրքա­կան կարգա­վորմա­նը, Ռուբեն Սաֆրաստյա­նը նշեց, որ Թուրքիան և Ադրբե­ջա­նը մշտա­կան համա­կարգված կապի մեջ են, և նրանց որո­շումնե­րը հիմնա­կա­նում փոխհա­մա­ձայնեցված են։ Նա կարծում է, որ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի վրա ռազմա­վա­րա­կան լուրջ ազդե­ցություն չունի, բացա­ռությամբ գազա­յին ոլորտի, որտեղ Բաքուն որո­շա­կի լծակներ ունի։

Սաֆրաստյա­նի դիտարկմամբ՝ Թուրքիան առա­ջի­կա մեկ-երկու տարի­նե­րին ևս փոքր քայլեր կանի Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, սակայն սկզբունքա­յին փոփո­խություններ չեն լինի մինչև հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը։ Նա հիշեցրեց, որ Էրդո­ղա­նը բազմիցս հայտա­րա­րել է՝ Թուրքիա­յի և Հայաստա­նի միջև լիարժեք կարգա­վո­րումը հնա­րա­վոր է միայն Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նագրից հետո։

Թուրքա­գե­տը չի կարծում, որ Թուրքիան իր քաղա­քա­կա­նությունը կապում է Հայաստա­նում տեղի ունե­ցող ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի կամ ընտրություննե­րի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ Թուրքիան առաջնորդվում է սեփա­կան աշխարհա­ռազմա­վա­րա­կան հաշվարկնե­րով, իսկ Հայաստա­նը նրա համար կարև­որ է բացա­ռա­պես տարա­ծաշրջա­նա­յին ծրագրե­րի համա­տեքստում։

Ռուբեն Սաֆրաստյա­նը նշեց, որ վերջին շրջա­նում իրա­կա­նացվող քայլե­րը՝ հատուկ ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պումնե­րը, տեխնի­կա­կան հարցե­րի քննարկումնե­րը, Անիի կամրջի վերա­կանգնման շուրջ համա­գործակցությունը և հռե­տո­րա­բա­նության փոփո­խությունը, նոր երև­ույթ են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վերջին երեք տասնամյակնե­րի պատմության մեջ։ Նրա խոսքով՝ սա վկա­յում է, որ կարգա­վորման գործընթա­ցը որոշ չափով առաջ է գնա­ցել։

Սաֆրաստյա­նը նաև ընդգծեց, որ հրա­պա­րա­կա­յին ամե­նաակնհայտ նախա­պայմա­նը շարունա­կում է մնալ հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը։ Այլ բացա­հայտ նախա­պայմաննե­րի մասին թուրքա­կան կողմից վերջին շրջա­նում հայտա­րա­րություններ չեն եղել։

Անդրա­դառնա­լով մամուլում տարածված տեղե­կություննե­րին, թե Էմա­նուել Մակրոն‑ը կարող էր Երև­ա­նից ցամա­քա­յին ճանա­պարհով մեկնել Թուրքիա, թուրքա­գե­տը նշեց, որ թուրքա­կան կողմը պաշտո­նա­պես հերքել է նման պայմա­նա­վորվա­ծության գոյությունը։

Վերջում Ռուբեն Սաֆրաստյա­նը նշեց, որ Թուրքիա­յի կողմից Հայաստա­նի իշխա­նություննե­րի հասցեին հնչող դրա­կան գնա­հա­տա­կաննե­րը պետք է դիտարկել Թուրքիա­յի ընդհա­նուր տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­վա­րության համա­տեքստում։ Նրա կարծի­քով՝ Թուրքիան դրա­կան է ընկա­լում Հարա­վա­յին Կովկա­սում այն գործընթացնե­րը, որոնք կարող են բերել տարա­ծաշրջա­նի ընդհա­նուր կայունացման և կոմունի­կա­ցիոն նախագծե­րի իրա­կա­նացման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ