23.1 C
Yerevan

Ալիեւի Եվ Հայաստա­նի Ընդդի­մության Օկամպոն 

Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի փուլում արված այդ հրա­պա­րա­կումնե­րը ակնհայտո­րեն Նիկոլ Փաշինյա­նի քարո­զարշա­վը խոչընդո­տե­լու, անգամ նրա թիմի ներսում հակա­սություններ սադրե­լու նպա­տակ էին հետապնդում։ Այժմ, երբ Փաշինյա­նը հաղթել է, Ալիեւը նույն պատմությունը ներկա­յացնում է հակա­ռակ տրա­մա­բա­նությամբ։

Վահրամ Աթա­նեսյան

Իլհամ Ալիեւը  օկուպացված Շուշիում «գլո­բալ ֆորում» է կազմա­կերպել։  Իր ելույթում նա խոսել է նաեւ եվրո­պա­կան կառույցնե­րում «հակաադրբե­ջա­նա­կան» քարոզչության մասին։ Ալիեւը ակնարկել է, որ ներկա­յումս տնա­յին կալանքում գտնվող Սամվել Կարա­պետյա­նը «ֆինանսվո­րել է» Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի նախկին դատա­խազ Օկամպո­յի գործունեությունը։ 

Ալիեւի ելույթը Հայաստա­նի ընդդի­մա­դիր «փորձա­գետնե­րի» եւ սոցիա­լա­կան հարթակնե­րի օգտա­տե­րե­րի կողմից արժա­նա­ցել է սեւե­ռուն ուշադրության։ Նրանք Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությունը ընդունել են «հալած յուղի» տեղ եւ Հայաստա­նի իշխա­նություննե­րին մեղադրել, որ շարունա­կում են սփյուռքի եւ հայկա­կան լոբբիի հնա­րա­վո­րություննե­րը անտե­սել։ 

Ալիեւի ելույթից մոտ մեկ ամիս առաջ Բաքվի իշխա­նա­կան minval politika կայքը «գաղտնա­զերծել է» Օկամպո­յի եւ անհայտ անձի «հեռա­խո­սազրույցը», որի ընթացքում նա, առանց որեւէ մեկի անունը տալու, «վկա­յում է», որ իր գործունեությունը «ֆինանսա­վո­րել է Ռուսաստա­նում բնակվող հայ գործա­րա­րը»։ Բայց այդ «գաղտնա­զերծման մեխը» ամե­նեւին էլ դա չէ։ Զրուցակցի հարցին, արդյոք Հայաստա­նի իշխա­նություննե­րը իրեն աջակցու՞մ են, Օկամպոն «պատասխա­նել է», որ անձամբ Նիկոլ Փաշինյա­նի հետ շփում չի ունե­ցել, բայց «նրա արտա­քին գործե­րի նախա­րա­րի հետ աշխա­տում է»։ 

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցին, անշուշտ, այդ «գաղտնալսումը» տրա­մադրել են Ալիեւի հատուկ ծառա­յություննե­րը։ Հարց է, թե նրանք ինքնուրու՞յն են «բացա­հայտել» Օկամպո­յին, թե՞ այլ երկրի օժանդա­կությամբ։ Բացառված չէ, որ Օկամպո­յի հետ «հեռա­խո­սազրույց են ունե­ցել ադրբե­ջանցի պրանկերներ»։ Ինտրի­գը այն է, որ minval politika‑ն այդ հարցով երեք հրա­պա­րա­կում է արել եւ պնդել, որ «Նիկոլ Փաշինյա­նը երկդի­մի քաղա­քա­կա­նություն է վարում, հրա­պա­րա­կա­յին խոսում է Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղությունից, բայց նրա արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը գլխա­վո­րում է Եվրո­պա­յի հակաադրբե­ջա­նա­կան լոբբին»։ Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը նույնիսկ խարդա­խամտություն է ցուցա­բե­րել եւ ենթադրել, թե «գուցե Փաշինյա­նը իրա­կա­նում տեղյակ չէ, թե իր արտա­քին գործե­րի նախա­րա­րը ինչով է զբաղվում»։ 

Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի փուլում արված այդ հրա­պա­րա­կումնե­րը ակնհայտո­րեն Նիկոլ Փաշինյա­նի քարո­զարշա­վը խոչընդո­տե­լու, անգամ նրա թիմի ներսում հակա­սություններ սադրե­լու նպա­տակ էին հետապնդում։ Այժմ, երբ Փաշինյա­նը հաղթել է, Ալիեւը նույն պատմությունը ներկա­յացնում է հակա­ռակ տրա­մա­բա­նությամբ։ Նպա­տա­կը Սամվել Կարա­պետյա­նի նկատմամբ իր եւ Փաշինյա­նի վերա­բերմունքի նույնա­կա­նա­ցումն է։ Հայաստա­նի ընդդի­մությունը Ալիեւին արձա­գանքել է տեղե­կատվա-քարոզչա­կան համե­րաշխությամբ։ Բայց ինչու՞ չհի­շել, որ Օկամպո­յի «հակաադրբե­ջա­նա­կան» գործունեության «կազմա­կերպի­չը» Արա­րատ Միրզո­յանն է։ Ալիեւը այդ մասին ոչինչ չի ասել։ Չի հիշում նաեւ Հայաստա­նի ընդդի­մությունը։ 

Առա­ջին սադրանքը նպա­տա­կին չի հասել։ Երկրորդը նույնպես չի հասնի։ Պետք է միայն պատկե­րացնել, թե ինչ խոր մտա­հո­գություններ ունի Ալիեւը, եթե հրա­պա­րա­կայնացրել է մի կեղծիք, որի ազդե­ցությունը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում զրո­յա­կան է։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ