24.2 C
Yerevan

Հայ-Ադրբե­ջա­նա­կան Բանակցություններ Եվ Տարա­ծաշրջա­նա­յին Մարտահրա­վերներ

Արևմտյան ուղղությամբ Ադրբե­ջա­նի ակտի­վությունը, օրի­նակ՝ Բեռլի­նում Իլհամ Ալիևի և Գերմա­նիա­յի կանցլե­րի հանդի­պումը, որոշ չափով հավա­սա­րակշռում է այդ քաղա­քա­կա­նությունը, սակայն երկու սկզբունքա­յին հարցե­րում՝ սահմա­նա­զատման և հաղորդակցություննե­րի թեմա­նե­րում, ադրբե­ջա­նա­կան դիրքո­րո­շումը չի փոխվել։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, վերլուծա­բան Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբե­ջան բանակցա­յին գործընթացնե­րը, որտեղ առանցքա­յին թեման Բաքվի կողմից առաջ քաշվող պահանջներն են՝ կապված ՀՀ Սահմա­նադրության փոփո­խության և ինքնիշխան միջանցքնե­րի հետ։ Վահրամ Աթա­նեսյա­նը կասկա­ծի տակ է դնում Ադրբե­ջա­նի անկեղծությունը՝ մատնանշե­լով, որ պաշտո­նա­կան Բաքուն օգտա­գործում է ռուսա­կան կողմի հետ եռա­կողմ հայտա­րա­րություննե­րի հենքը, որպեսզի ճնշում գործադրի Երև­ա­նի վրա և ստա­նա առա­վե­լա­գույն զիջումներ։ Շեշտվում է «Արևմտյան Ադրբե­ջա­նի» թեզի վտանգա­վո­րությունը և հայկա­կան կողմի համարժեք հակազդե­ցության բացա­կա­յությունը, ինչը կարող է հանգեցնել նոր աշխարհա­քա­ղա­քա­կան գործարքնե­րի՝ ի հաշիվ Հայաստա­նի շահե­րի։ Նպա­տակն է զգուշացնել հնա­րա­վոր ռուս-ադրբե­ջա­նա­կան շահե­րի համընկնման մասին, որը սպառնում է տարա­ծաշրջա­նա­յին կայունությա­նը և Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը։

Վահրամ Աթա­նեսյա­նը, անդրա­դառնա­լով Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի ընթացքին, նախ նշեց, որ Գերմա­նիա­յի կանցլե­րի հետ բանակցություննե­րից հետո Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հայտա­րա­րություններն ընդհա­նուր առմամբ առերև­ույթ դրա­կան էին։ Նրա գնա­հատմամբ՝ կարև­որ է նաև այն հանգա­մանքը, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կան Հիքմեթ Հաջիևը սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը հրա­պա­րա­կայնո­րեն անվա­նել է Հայաստա­նի ներքին գործ։

Անդրա­դառնա­լով հասա­րա­կա­կան մակարդա­կի շփումնե­րին՝ վերլուծա­բա­նը դիտարկեց, որ այդ գործընթա­ցի նկատմամբ, այնուա­մե­նայնիվ, կա թերա­հա­վա­տություն։ Նրա խոսքով՝ թեև հայկա­կան կողմի մասնա­կիցնե­րը դրա­կան գնա­հա­տա­կաններ են տալիս, ադրբե­ջա­նա­կան մամուլի և սոցիա­լա­կան ցանցե­րի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրում հանրա­յին տրա­մադրություննե­րը համարժեք չեն այն մթնո­լորտին, որը ներկա­յացվում է պաշտո­նա­կան մակարդա­կում։ Այդ իրո­ղությունից, ըստ Աթա­նեսյա­նի, կարե­լի է եզրա­կացնել, որ մի շարք հարցե­րում Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը կառուցո­ղա­կան չեն և պարբե­րա­բար տարբեր հարթակնե­րից ազդակներ են փոխանցում իրենց իրա­կան դիրքո­րոշման մասին։

Խոսե­լով ընթա­ցիկ քաղա­քա­կան գործընթացնե­րի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը կարծիք հայտնեց, որ ներկա­յում ավե­լի շատ Ադրբե­ջանն է զբաղված իր «տնա­յին աշխա­տանքով»՝ փորձե­լով ստեղծված իրա­վի­ճա­կից առա­վե­լա­գույն օգուտ քաղել։ Նրա համոզմամբ՝ դա առա­ջին հերթին վերա­բե­րում է պետա­կան սահմա­նի սահմա­նա­զատման գործընթա­ցին և TRIPP նախագծին։ Նա ընդգծեց, որ այս երկու հարցե­րում Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը, մեղմ ասած, անկեղծ չեն։

Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ անցյալ տարվա օգոստո­սի 8‑ին ստո­րագրված քաղա­քա­կան հայտա­րա­րությամբ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը փոխա­դարձա­բար ճանա­չել են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը՝ 1991թ․ Ալմա-Աթա­յի հռչա­կագրի ընդունման պահին գոյություն ունե­ցած սահմաննե­րով, իսկ TRIPP նախա­գի­ծը պետք է իրա­կա­նացվի Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության և ինքնիշխա­նության ներքո։ Սակայն, նրա խոսքով, ադրբե­ջա­նա­կան փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում շրջա­նառվում է այն մոտե­ցումը, թե Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը վերջնա­կա­նա­պես հայտնի կլի­նի միայն սահմա­նա­զա­տումից հետո։ Նա համոզված է, որ այդ տեսա­կետնե­րը ներկա­յացվում են ոչ թե որպես մասնա­վոր կարծիքներ, այլ արտա­ցո­լում են պաշտո­նա­կան Բաքվի դիրքո­րո­շումը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ Ադրբե­ջա­նի նախկին արտգործնա­խա­րար Թոֆիկ Զուլֆուգա­րո­վի հրա­պա­րա­կումնե­րին՝ նշե­լով, որ դրանք մասնա­վոր կարծիքներ չեն։ Նրա գնա­հատմամբ՝ Ադրբե­ջա­նի նախա­գահն իր վերա­պա­հումներն ու մոտե­ցումնե­րը հաճախ ներկա­յացնում է հենց նման գործիչնե­րի միջո­ցով՝ ակնկա­լե­լով համա­պա­տասխան արձա­գանք Հայաստա­նից, Միացյալ Նահանգնե­րից, Եվրո­պա­կան միությունից և այլ շահագրգիռ կենտրոննե­րից։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ Զուլֆուգա­րո­վի հրա­պա­րա­կումնե­րը հատկա­պես կոշտա­ցել են Մոսկվա­յում Սերգեյ Լավրո­վի և Ջեյհուն Բայրա­մո­վի հանդի­պումից հետո, որտեղ քննարկվել է «3+3» ձևա­չա­փի վերա­գործարկման հարցը։Ռուսաստանի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս, որ Մոսկվան շարունա­կում է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը դիտարկել 2020–2022թթ․ եռա­կողմ հայտա­րա­րություննե­րի շրջա­նա­կում։ Նրա համոզմամբ՝ երբ այդ դիսկուրսը տեղա­փոխվում է ադրբե­ջա­նա­կան փորձա­գի­տա­կան հարթակներ, դա նշա­նա­կում է, որ խոսքը պաշտո­նա­կան Բաքվի դիրքո­րոշման մասին է։

Միա­ժա­մա­նակ նա նկա­տեց, որ արևմտյան ուղղությամբ Ադրբե­ջա­նի ակտի­վությունը, օրի­նակ՝ Բեռլի­նում Իլհամ Ալիևի և Գերմա­նիա­յի կանցլե­րի հանդի­պումը, որոշ չափով հավա­սա­րակշռում է այդ քաղա­քա­կա­նությունը, սակայն երկու սկզբունքա­յին հարցե­րում՝ սահմա­նա­զատման և հաղորդակցություննե­րի թեմա­նե­րում, ադրբե­ջա­նա­կան դիրքո­րո­շումը չի փոխվել։

Վահրամ Աթա­նեսյա­նը հատուկ ընդգծեց նաև այսպես կոչված «արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի» թեման։ Նրա խոսքով՝ հայկա­կան կողմը գրե­թե չի բարձրացնում բռնի տեղա­հանված արցա­խա­հա­յե­րի կամ Ադրբե­ջա­նից տեղա­հանված հայե­րի վերա­դարձի իրա­վունքի հարցը, մինչդեռ Ադրբե­ջա­նում «արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձը» ներկա­յացվում է որպես մարդու հիմնա­րար իրա­վունք։

Խոսե­լով 2020–2022թթ․ եռա­կողմ հայտա­րա­րություննե­րի արդիա­կա­նության մասին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ թեև իրա­վի­ճա­կը փոխվել է, դրանցից ոչ մի կողմ պաշտո­նա­պես չի հրա­ժարվել։ Նրա խոսքով՝ ոչ Ռուսաստա­նը, ոչ Ադրբե­ջա­նը, ոչ Հայաստա­նը հետ չեն կանչել իրենց ստո­րագրություննե­րը, և հենց այդ պատճա­ռով Լավրո­վը շարունա­կում է հղում անել այդ փաստաթղթե­րին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ Զուլֆուգա­րո­վի հայտա­րա­րությա­նը, ըստ որի՝ Մեղրիի երկա­թուղու հատվա­ծը Ադրբե­ջա­նի սեփա­կա­նությունն է։ Նա պարզա­բա­նեց, որ այդ պնդումը հիմնվում է խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նի՝ 1967 թվա­կա­նի որոշման վրա, որով տվյալ հատվա­ծը կառա­վարվել է Ադրբե­ջա­նի երկա­թուղու վարչության կողմից։ Նրա համոզմամբ՝ նման հայտա­րա­րություննե­րը վտանգա­վոր են, քանի որ ցույց են տալիս Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի հնա­րա­վոր շահե­րի համընկնումը, իսկ ապա­գա­յում Մոսկվան և Բաքուն կարող են Հայաստա­նի հաշվին նոր պայմա­նա­վորվա­ծություննե­րի հասնել։

Աթա­նեսյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Հայաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից ընդա­մե­նը տասը օր անց Նախիջև­ա­նի Օրդուբադ քաղա­քում անցկացվեց «արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձին» նվիրված պետա­կան միջո­ցա­ռում։ Նրա գնա­հատմամբ՝ նման քայլե­րը բացա­սա­բար են ազդում խաղա­ղության բանակցություննե­րի մթնո­լորտի վրա, սակայն հայկա­կան կողմը դրանց համարժեք արձա­գանք չի տալիս։

Անդրա­դառնա­լով հարցին, թե արդյոք Հայաստա­նը պետք է հրա­ժարվի եռա­կողմ հայտա­րա­րություննե­րից, Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ եթե Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, թե վարում է ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նություն և հավա­տա­րիմ է անցյալ տարվա օգոստո­սի 8‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րին, ապա հենց Բաքուն պետք է առա­ջի­նը հրա­ժարվի նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնություննե­րից։ Նրա խոսքով՝ TRIPP նախա­գիծն առա­ջին հերթին բխում է հենց Ադրբե­ջա­նի շահե­րից, հետև­ա­բար այդ հարցում առա­վել շահագրգի­ռը Բաքուն պետք է լինի։

Այն փաստը, որ Ադրբե­ջա­նը չի հրա­ժարվում նախկին փաստաթղթե­րից, իսկ երեք տարվա ընդմի­ջումից հետո կրկին ակտի­վացնում է «3+3» ձևա­չա­փը, լուրջ կասկածներ է առա­ջացնում, թե որքա­նով է հավա­տա­րիմ անցյալ տարվա ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րին։ Նա ընդգծեց, որ ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան անո­րո­շության պայմաննե­րում հնա­րա­վոր չէ կանխա­տե­սել Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րը կամ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ավարտը, ինչի հետև­անքով Մոսկվան և Բաքուն ապա­գա­յում կարող են նոր պայմա­նա­վորվա­ծություննե­րի գալ Հայաստա­նի հաշվին։ Ըստ նրա՝ նման սցե­նարնե­րը միանշա­նակ բացա­ռել հնա­րա­վոր չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ