20.4 C
Yerevan

Դաշնակցությունը Պետք Է Հայե­րին, Բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Նրա Ծաղրանկա­րի Կարի­քը Չունի (Մաս IV)

Հիշյալ երկու ժամա­նա­կաշրջաննե­րում էլ պատմությունը մոլո­րեցրեց ՀՅԴ-ին։ Երբ վերջինս հավա­տում էր, որ խորհրդա­յին համա­կարգը փլուզվե­լու է, այն կանգուն էր, և երբ հավա­տում էր, որ գոյատև­ե­լու է, փլուզվեց:

Կայծ Մինասյան

Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998)

Դաշնակցությունն առանձին էկո­հա­մա­կարգ է, բնա­կա­նո­րեն կառուցված միջա­վայր։ Եվ ինչպես որևէ համա­կարգի դեպքում, կենտրո­նին դիպչե­լիս, այն կորցնում է հավա­սա­րակշռությունը։ Նույնկերպ, 1981–1982 թվա­կաննե­րին, ՀՅԴ‑ի ծանրության կենտրո­նը կրկնա­կի խոցվեց. Մարուխյան-Զեյթլյան զույգի տրո­հումը XXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում և Աբո Աշչյա­նի առև­անգումը 1982 թվա­կա­նի դեկտեմբե­րի վերջին, շարքից հանե­ցին համա­կարգը: Սառը պատե­րազմի վերսկսումը և Իսրա­յե­լի «Խաղա­ղություն Գալի­լեա­յում» գործո­ղությունը Լիբա­նա­նում խաթա­րե­ցին ՀՅԴ Բյուրո­յի շարքե­րը: Անկա­յունությունն անվստա­հություն է առա­ջացնում կուսակցության ներսում, և դա ձեռնտու է առա­վե­լա­պաշտնե­րին, ովքեր Բաբկեն Փափազյա­նի՝ Դաշնակցության ղեկին մնա­լու անհա­ջող փորձից հետո, չէին սպա­սում, որ այդքան կընդլայնեն իրենց լսա­րա­նը, կտե­ղա­վորվեն ՀՅԴ ապա­րա­տում և կթողնեն, որ կասկած տարածվի այն ամե­նի նկատմամբ, ինչը տարբեր է իրենցից: 1983թ. հուլի­սի 27-ին Լիսա­բո­նում տեղի ունե­ցած հարձա­կումն այս առումով Դաշնակցության ներքին ճգնա­ժա­մե­րի, բայց և առա­վե­լա­պաշտնե­րի չափա­զանցության հայե­լին է։ 17-ից 21 տարե­կան հինգ հայ երի­տա­սարդնե­րի զոհա­բե­րությունից հետո, ՀՅԴ-ում «Լիսա­բոն» բառն արտա­սա­նե­լու համար խիզա­խել էր պետք, քանի որ դրա­նից հանկարծ միտքը սառչում է՝ այն ​​աստի­ճան, որ նույնիսկ ամե­նաչնչին այլա­խոհնե­րը նախընտրում են իրենք իրենց մեջ ամփոփվել և փակ դռնե­րի հետև­ում վրդովվել Լիսա­բո­նի անմտածվա­ծությունից, ոչ թե դժգո­հել, որն անխուսա­փե­լիո­րեն ցույց կտա նրանց մեկուսացման, այնուհետև կուսակցության գծից շեղվե­լու և վերջա­պես հեռացման ճանա­պարհը: Միայն մի բառ՝ «Լիսա­բոն», և ազա­տության ոգին անմիտ սխալներ է գործում՝ մարտի­րո­սությամբ ամեն ինչ սրբե­լով իր ճանա­պարհին… Բայց ոչ ոք պաշտո­նա­պես դրան ուշադրություն չի դարձնում, որովհետև կուսակցա­կան ամբարտա­վա­նությունը և նահա­տա­կության խոսույթը իրենց կատա­ղի ռիթմն ու հիվանդա­գին երաժշտա­կա­նությունն են պարտադրում ֆիդա­յու պաշտա­մունքով և հեղա­փո­խա­կան երգե­րի երկար՝ ձանձրա­լի երգե­ցո­ղությամբ դաստիա­րակված կուսակցա­կա­նին, ով դրանք առա­վե­լա­պես արտա­սա­նում է՝ ինչպես մանկա­կան բանաստեղծություննե­րը՝ ճշգրտությամբ չվե­րարտադրե­լով…

Իրոք, 1970-ականնե­րից, բայց առա­վել ևս 1981‑ի շրջա­դարձից և ՀՅԴ-ում առա­վե­լա­պաշտնե­րի հաղթա­նա­կից հետո, կուսակցա­կան մեսիա­կա­նությունը պարտադրեց իր պատմությունը, իր ռիթմը, ուստի տեմպե­րը պետք է չթուլա­նան. ամեն ինչ պետք է արվի բացա­ռիկ կարգով՝ սկսե­լով իրա­կա­նության դեմ պայքա­րից, քանի որ առա­վե­լա­պաշտնե­րին դուր չի գալիս շրջա­պա­տող իրա­կա­նությունը։ Նրանք ցանկա­նում են փոխել այն, որպեսզի համա­պա­տասխա­նեցնեն իրենց նախագծին, իրենց պատկե­րացմամբ իդեա­լա­կան կուսակցա­կան հասա­րա­կությա­նը։ Քանի որ ՀՅԴ‑ն այլևս դաշնություն չէ, այլ կուսակցություն, քանի որ առա­վե­լա­պաշտնե­րը պահանջում են բոլոր կուսակցա­կաննե­րի համախմբումն իրենց հոսանքի մեջ, կուսակցա­կան կաղա­պարն արդյունա­բե­րա­կա­նացվում է ամբողջ աշխարհում և բազմա­զա­նեցվում՝ առանց հաշվի առնե­լու ապա­կենտրո­նացման և դաշնա­յին ոգու հատուկ պայմաննե­րը: ՀՅԴ‑ն ապրում է «գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տության» ռիթմով, կանո­նադրա­կան սկզբունքով, որը ոչ այլ ինչ է, քան կտրվա­ծություն շրջա­պա­տող իրա­կա­նությունից և ապա­կենտրո­նացման խախտում ամբողջ աշխարհի ընկերնե­րի համար, կարծես Ֆրանսիան այժմ մի քիչ դարձել է Լիբա­նան կամ կարծես թե ԱՄՆ‑ը այսուհետ վերածվել է Սիրիա­յի կամ նույնիսկ, կարծես, տարածքա­յին իրա­վունքը գերա­կա­յում է միջազգա­յին իրա­վունքի նկատմամբ։

Առա­վե­լա­պաշտությունը տարածքայնության (տարածքա­յին իրա­վունքի), առասպե­լա­կան սոցիա­լիզմի և անվստա­հության համադրություն է այն ամե­նի հանդեպ, ինչը նման չէ իրեն՝ դժո­խա­յին ռիթմով և ռոմանտիկ պատմությամբ, որը լի է բռնությամբ, բայց և հերո­սա­կան արարքնե­րով կամ հրաշքնե­րով: Ընդ որում արդյունքը կարև­որ չէ, որովհետև առա­վե­լա­պաշտնե­րի համար, եթե ՀՅԴ‑ն վազում է Պատմության հետև­ից, ապա կուսակցա­կա­նը վազում է ժամա­նա­կի հետև­ից, որպեսզի իրա­կա­նությունը համա­պա­տասխա­նեցնի իր պատմությա­նը: Այս մշտա­կան մրցա­վազքից ամե­նա­փոքր շեղումն անգամ խոչընդոտ է իդեա­լա­կան հասա­րա­կության ի հայտ գալուն: Դանդա­ղե­լը թուլության ու կուսակցա­կան  գործի դիտա­վորյալ վիժեցման նշան է։ Առա­վե­լա­պաշտ լինե­լը ուժի և մեծության նշան է, չնա­յած կարող է սրտի կաթված առա­ջացնել։ Իրա­կա­նում սրտի անբա­վա­րա­րությունից մահն ապաշխա­րո­ղին տանում է դեպի դաշնակցա­կան դրախտ, իսկ մյուսներն արդեն Ելի­սե­յան դաշտե­րում են, որովհետև նրանք գրե­թե մահա­ցած են, քանի որ 1930-ականնե­րի ռուբե­նա-վահանյան ռևի­զիո­նիստա­կան  շրջա­դարձից հետո ​​(ռևի­զիո­նիզմը հեղա­փո­խա­կան մարքսիզմի հիմունքնե­րը վերա­նա­յող գաղա­փա­րա­կան-քաղա­քա­կան հոսանք է) «կյանքի գնով»  ՀՅԴ-ին անդա­մակցե­լը նշա­նա­կում է ինքն իրեն նվի­րա­բե­րել, հերոսնե­րի ու մահա­ցածնե­րի սուրբ հողին ոտք դնել։

Այսպի­սին է Կուսակցա­կան մեծ գերդաստա­նի պատկե­րը, ինչպի­սին, որ հանդես է եկել տասնամյակներ շարունակ՝ շատ հեռա­նա­լով Քրիստա­փո­րի Դաշնակցությունից, որի համար կյանքը միշտ պետք է հաղթի մահին, իսկ ժողովրդա­վա­րությունը՝ ամբողջա­տի­րությա­նը։ Երբեք, ա՜խ, երբեք, երեկվա կուսակցա­կաններն այնքան հեռու չգնա­ցին, որ իրենք իրենց զոհա­բե­րեն, ինչպես արե­ցին Լիսա­բո­նի հինգ տղա­նե­րը, այն դեպքում, երբ Կայսրություննե­րի ժամա­նա­կաշրջա­նում կենսա­պայմաննե­րը շատ ավե­լի սարսա­փե­լի էին, քան այսօր: Ո՛չ Օսմանյան Բանկի (1896թ.), ո՛չ Խանա­սո­րի (1897թ.), ո՛չ էլ Սասունի ապստամբության (1904թ.) և նույնիսկ 1905թ.-ին սուլթա­նի դեմ մահա­փորձի հերոսնե­րը չեն հատել Բանա­կա­նության սահմա­նը, որպեսզի հայտնվեն հին հույնե­րի մահվան աստված Թանա­տո­սի գրկում: Նույնիսկ ֆիդա­յին, պատրաստ լինե­լով իր անձը զոհե­լու, կարող էր ազա­տություն ձեռք բերել Բյուրո­յի հրա­հանգով։ Այդ առումով, մենք բոլորս հիշում ենք (թեպետ այդ մասին նա հպանցիկ է անդրա­դարձել իր «Հուշե­րում»), որ 1915թ.-ին Ռուբե­նը փախել էր Սասունից, երբ ղեկա­վա­րությունը հրա­մա­յել էր, որ անկախ ամեն ինչից, մնա Էրգրում: Սիմոն Վրացյանն իր հուշե­րում պատմում է, թե ինչպես Ռուբե­նը չկա­րո­ղա­ցավ խուսա­փել այն ապտա­կից, որ Ռոստո­մը նրան հասցրեց, երբ ֆիդա­յի Արմեն Գարո­յի ուղեկցությամբ Թբի­լի­սիում հանդի­պեց նրան։ Վերջինս, ծագումով էրզրումցի լինե­լով, Ռուբե­նից հետաքրքրվում է Կարի­նում մնա­ցած իր ընտա­նի­քի ճակա­տագրով, ի պատասխան որի Ռուբե­նը պատասխա­նում է. «Վերջ, բոլո­րը մահա­ցել են»։ Այնժամ Ռոստոմն ասում է նրան. «Բայց դու այստեղ ի՞նչ ես անում։ Արդյոք չպետք է՞ սասունցի ֆիդա­յիննե­րի հետ մնա­յիր, ինչ էլ որ լիներ»։ Կաշկանդված՝ Ռուբե­նը լռում է։ Եվ առանց հապա­ղե­լու, Ռոստո­մը թափով ապտա­կում է նրան… Սա Սիմոն Վրացյա­նին կարժա­նացնի ռուբե­նիստնե­րի քննա­դա­տությա­նը, որոնք վրդովված էին այն նվաստա­ցումից, որ 1918 թվա­կա­նի Հանրա­պե­տության վերջին վարչա­պե­տը փորձում էր պատճա­ռել «Ռուբեն փաշա­յին»՝ հիշեցնե­լով նշյալ տեսա­րա­նը դաշնակցա­կան «Հայրե­նիք Ամսա­գիր» հիա­նա­լի պարբե­րա­կա­նում։

Բայց թողենք՝ Ռուբենն ուշքի գա, նա, ով ժամա­նակն անցկացրեց՝ ժամա­նա­կա­կիցնե­րին նվաստացնե­լով, և վերա­դառնանք 1980-ականներ, այն տասնամյա­կը, երբ կուսակցությա­նը տիրա­ցան առա­վե­լա­պաշտնե­րը, ովքեր օգտվե­լով Մարուխյան-Զեյթլյան զույգի պառակտումից՝ իսկա­կան «մտքի ոստի­կա­նություն» ստեղծե­ցին կուսակցության ազգա­յին մասնաճյուղե­րում։ Այսուհանդերձ, հետմղում էլ եղավ՝ ի պատասխան ՀՅԴ‑ի տենդի նոպա­յի։ Նրա անունը Սարգիս Սարգսյան էր, ով երի­տա­սարդ ճարտա­րա­պետ էր՝ խելա­ցի, կրթված, բաց, բոլո­րի հանդեպ ուշա­դիր և հայտնի իր վճռա­կա­նությամբ, բայց և չափի զգա­ցումով, առա­վե­լա­պաշտնե­րից հեռու: Ծագումով Լիբա­նա­նից լինե­լով և սիրե­լով ճամփորդել՝ նա ստա­ցել էր Սարգիս Զեյթլյա­նի և Հրայր Մարուխյա­նի անմնա­ցորդ աջակցությունը, քանզի երկուսն էլ գիտակցում էին, որ իրենց անհա­մա­ձայնությունը կարող է ավե­րա­ծություններ առա­ջացնել կուսակցության մեջ, եթե համա­կարծիք չլի­նեն մեկ անվան շուրջ։ Այն ժամա­նակ առաջ քաշվեց «Սաքո» մականվամբ Սարգիս Սարգսյա­նի անունը։ Նա, ով 1981 թվա­կա­նին XXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ արժա­նա­ցել էր Բաբկեն Փափազյա­նի կլա­նի՝ «Զավթիչ Սաքո­յի» դեմ տածած զայրույթին, հաջո­ղության հասավ՝ գնա­լով անմի­ջա­պես Սարգիս Զեյթլյա­նին տեսակցե­լու Անջա­րի իր տանը՝ Բեքաա­յում, ինչպես նաև Հրայր Մարուխյա­նին՝  Արևմտյան Բեյրութում և Դաշնակցության ապա­գա «մայրա­քա­ղաք» Աթենքում՝ նրանց օրհնությունը ստա­նա­լու համար։ Ի վերջո, «Սաքոն» ընտրվում է բարձրացված ձեռքե­րի քանա­կով՝ պարտության մատնե­լով առա­վե­լա­պաշտ և լիբա­նա­նա­կենտրոն Բաբկեն Փափազյա­նին։

V.H. Apelian's Blog: Lest We Forget: Unger SAKO SARKISSIAN (1945-1984)

Բայց գործը վատ ընթացք է ստա­նում, Բաբկեն Փափազյա­նը ամո­թանք է տալիս՝ թիրա­խա­վո­րե­լով Հրայր Մարուխյա­նին, ում համա­րում է անարդա­րության, վիրա­վո­րանքի մարմնա­ցում, նրան, ով ինքն իրեն հռչա­կել է «նոր սերնդի ուղե­ցույց» և նա, ով 1963 թվա­կա­նից անընդմեջ եղել է Բյուրո­յի անդամ և Ընդհա­նուր Ժողո­վի պատվի­րակ, և նույնիսկ դրա­նից շատ առաջ և Հրայր Մարուխյա­նից անբա­ժան՝ Ընդհա­նուր Ժողո­վի բոլոր լուսանկարնե­րում, որպեսզի ավե­լի շատ հովա­նա­վո­րի նրան կամ ավե­լի լավ վերահսկի… Ինչևէ, Բաբկեն Փափազյա­նը ձախողվեց, և «Սաքո» Սարգսյա­նի ընտրությունը մարմնա­վո­րող սերնդա­յին թռիչքը ցույց է տալիս, որ ժամա­նակնե­րը փոխվել են, և որ Բաբկեննե­րի սերունդը պետք է ջահը փոխանցի նոր սերնդին։ Միայն թե, սպասվա­ծին հակա­ռակ, Սարգիս Սարգսյա­նը մահա­նում է 1984 թվա­կա­նին, 39 տարե­կան հասա­կում, սրտի կաթվա­ծից և դաշնակցա­կան երի­տա­սարդության կենտրո­նա­կան օրգան «Կայծե­րի» զինա­կից եղբայրնե­րին՝ Կարո Հովհաննիսյա­նին, Գրի­գոր Աշեկյա­նին, Հրաչ Սիմոնյա­նին, Հարութ Գալայճյա­նին և Հակոբ Յափուջյա­նին, թողնում է բոլո­րո­վին թևա­թափ։ Նրանք, ովքեր ցանկա­նում են ՀՅԴ-ին դուրս բերել առա­վե­լա­պաշտնե­րի ճիրաննե­րից, հիասթափված են։ Մարուխյան-Զեյթլյան զույգի հույսե­րը մարել են, երկու ընկերնե­րը սգի մեջ են, ամեն ինչ պետք է նորից սկսել, բայց արդեն ուշ է։

1985‑ի մարտին, երբ Միխա­յիլ Գորբա­չո­վը խորհրդա­յին իշխա­նության ղեկն իր ձեռքը վերցրեց, Սարգիս Զեյթլյա­նին առև­անգե­ցին Բեյրութում, ապա հայտա­րա­րություն տարածվեց, որ նա մահա­ցել է։ ՀՅԴ-ում իսկա­կան իրա­րանցում է, կրքե­րը շիկա­նում են, հոգի­նե­րը խռովված են… Ո՞վ է պատասխա­նա­տու դաշնակցա­կան առաջնորդի մահվան համար, մինչդեռ ամռա­նը XXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի անցկացման առի­թով արդեն հրա­վերներ են արված։ Զեյթլյա­նի մերձա­վոր Փափազյա­նի կողմնա­կիցնե­րի համար պատասխա­նա­տուն արդեն հայտնի է․ Հրայր Մարուխյան։ Իրա­կա­նում ամեն ինչ ավե­լի բարդ է. ԱՄՆ և ԽՍՀՄ մերձեցման ֆոնին Վաշինգտոնն այլևս Խորհրդա­յին Հանրա­պե­տություննե­րի անկա­խությունն իր պայքա­րի առաջնա­հերթությունը չի համա­րում, նոր խորհրդա­յին իրա­վի­ճա­կը ստի­պում է ամե­րի­կա­ցի­նե­րին ողջունել ազա­տա­կա­նացման գործընթա­ցը, որը հայտա­րարվել է միջուկա­յին տերության մայրա­քա­ղաք Մոսկվա­յում, և գերա­դա­սել այդ խաղաղ անցումը՝ ի վնաս իրենց օրա­կարգի համար երկրորդա­կան դարձած անջա­տո­ղա­կան նպա­տակնե­րի։ Այդ ժամա­նակվա­նից Սարգիս Զեյթլյա­նի անջա­տո­ղա­կա­նությունն այլևս ամե­րի­կա­ցի­նե­րին դուր չէր գալիս, և Վաշինգտոնն իր պաշտպա­նիչ հովա­նո­ցը հեռացրել էր Լիբա­նա­նի դաշնակցա­կան առաջնորդի գլխա­վերև­ից: Ճիշտ է, որ ամե­րի­կա­ցի­նե­րը 1984 թվա­կա­նին նրան առա­ջարկել էին ընտա­նի­քի հետ հաստատվել ԱՄՆ-ում, բայց Սարգիս Զեյթլյա­նը համառ է և մտա­դիր է ռումբե­րի տակ մնալ Բեյրութում գտնվող իր ընկերնե­րի հետ։ Արդյունքն այն է, որ զրկվե­լով ամե­րիկյան հովա­նա­վո­րությունից, նա հեշտ թիրախ է դառնում Պետա­կան անվտանգության կոմի­տեի (ՊԱԿ-КГБ) և Լիբա­նա­նի նրա միջնորդնե­րի համար (Սիրիա, Վալիտ Ճոմբլաթ, ԱՍԱԼԱ):

Ինչ վերա­բե­րում է Հրայր Մարուխյա­նին, քանի որ նա ներկա­յացնում է Մոսկվա­յի հետ առնչա­կից մնա­ցած դաշնակցա­կաննե­րին, ՀՅԴ-ում իրեն մեղադրողնե­րը մատնա­ցույց են անում նրան և թաքնվում դասա­կան դարձած հարցի հետև­ում. ո՞ւմ էր ձեռնտու Սարգիս Զեյթլյա­նի մահը: Այսպես, Աբո Աշչյա­նի առև­անգումից (1982թ.), ՀՅԴ‑ի զինված թևի գլխա­վո­րությամբ նրա իրա­վա­հա­ջորդի՝ Սարգիս Ազնա­վուրյա­նի մահից և 1985 թվա­կա­նին Սարգիս Զեյթլյա­նի սպա­նությունից հետո, ՀՅԴ‑ն ապա­կա­յունացվեց և նրա միասնությունը սասանվեց։ Եվ հակա­ռակ նրան, ինչ մտա­ծում են Փափազյա­նի և Զեյթլյա­նի կողմնա­կիցնե­րը, ազգայնա­կան առաջնորդ Դաշնակցա­կա­նի սպա­նությունը ոչ թե ուժե­ղացնում է Հրայր Մարուխյա­նին, այլ թուլացնում է նրան, քանի որ այսուհետ նրան քննա­դա­տողներն ընդլայնում են իրենց ազդե­ցությունը. Բաբկեն Փափազյա­նի կլա­նից հակա­մա­րուխյա­նա­կան ճակա­տը տարածվում է Լիբա­նա­նի ՀՅԴ‑ի վրա և երկրի սահմաննե­րից դուրս՝ Դաշնակցության աջ թևի վրա, որոնք լավա­գույն դեպքում վերահսկում են նրան, վատա­գույն դեպքում լուռ վիժեցնում են նրա գործո­ղություննե­րը: Այնուա­մե­նայնիվ, Բյուրո­յի Հերթա­պա­հը միա­միտ չէ: Նա գիտակցում է, որ Սարգիս Զեյթլյա­նի մահն ապա­կա­յունացնում է իրեն և մղում առա­ջին պլան՝ որպես դաշնակցա­կան ժառանգության երաշխա­վոր։ Ներսում նա կպաշտպա­նի իր շահե­րը՝ դրանք վստա­հե­լով զեյթլյաննե­րի առա­ջին շրջա­նա­կին՝ Արա Դեմիրճյան, Երվանդ Մոնոֆորյան, որոնց նա առանցքա­յին պաշտոններ է շնորհում (Բյուրո­յի աշխա­տա­կազմի ղեկա­վար՝ առա­ջի­նի համար) կամ ամրապնդում է նրանց հեղի­նա­կությունը (կուսակցության լիբա­նանյան շրջա­նի ղեկա­վար՝ երկրորդի համար):

Բաց լինե­լու ևս մեկ ժեստ՝ նա կոչում է շնորհում ֆրանս-լիբա­նանցի ազա­տա­տենչ ​​Հրաչ Տասնա­պետյա­նին՝ 1985-ին նրան տալով Սարգիս Զեյթլյա­նի տեղը դաշնակցա­կան վերնա­խա­վում, Տասնա­պետյան-Մարուխյան նոր տանդե­մի շրջա­նակնե­րում՝ համա­ձայն հին սկզբունքի, ըստ որի Դաշնակցության մեջ մեկ ղեկա­վար չկա։ Բայց Հրաչ Տասնա­պետյա­նը ձախո­ղում է, քանի որ «այդ կոստյումն» իր հագին չափա­զանց մեծ է: Ինչ վերա­բե­րում է արտա­քին պլա­նին, 1985թ. օգոստո­սին Աթենքում տեղի ունե­ցած XXIII-րդ Ընդհա­նուր Ժողովն առա­ջարկեց զինված պայքա­րի սառեցման մեկամյա ժամա­նա­կաշրջան, որը ձեռք բերվեց Հրաչ Տասնա­պետյա­նի, ամե­րի­կա­ցի­նե­րի, բայց ամե­նից առաջ Խորհրդա­յին Միության ճնշման ներքո: Իսկա­պես, Լիսա­բո­նի հարձա­կումից ի վեր, որի ժամա­նակ հինգ հայ երի­տա­սարդնե­րի զոհա­բե­րությունը ցույց տվեց ՀՅԴ խիզա­խությունն ու վճռա­կա­նությունը, Մոսկվան, որը մինչ այդ կասկա­ծանքով էր վերա­բե­րում Դաշնակցության կամքի ուժին, այժմ համոզված էր, որ այս հեղա­փո­խա­կան կուսակցությունն ի վիճա­կի է նոր առա­քե­լություն ստանձնել Կովկա­սում (Ղարա­բա­ղում)՝ կասկա­ծի տակ չդնե­լով Խորհրդա­յին Միության Կոմունիստա­կան ​​կուսակցության (մասնա­վո­րա­պես Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի Կոմունիստա­կան Կուսակցություննե­րի) կայունությունը։ Աշխարհա­քա­ղա­քա­կան այս շրջա­դարձն ի հայտ է գալիս XXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի բանաձև­ե­րում՝ Ղարա­բա­ղի, Նախիջև­ա­նի և Ախալքա­լա­քի միա­ցումը Հայկա­կան ԽՍՀ-ին պահանջող բանաձևի տեսքով։ Բայց այս շրջա­դարձը, որն ընդունում են պատգա­մա­վորնե­րը, անցնում է երկու նախա­պայմա­նով՝ դադա­րեցնել զինված պայքա­րը և հրա­ժարվել Հայաստա­նի անկա­խությունից։

Առա­ջին կետով XXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի կողմից վավե­րացված մորա­տո­րիումը (պայմա­նա­վորվա­ծություն՝ որևէ գործո­ղությունից որո­շա­կի ժամա­նա­կով ձեռնպահ մնա­լու մասին) երեք տեղում տրո­հե­լու է ՀՅԴ‑ն. առա­ջին պառակտումը տեղի է ունե­նում այն ժամա­նակ, երբ Հրաչ Տասնա­պետյա­նը ստա­նում է ողջ աջ թևի աջակցությունը, հավա­քում է հակա­մա­րուխյա­նա­կան ճակա­տի բոլոր ձայնե­րը և ընտրվում ավե­լի շատ ձայնե­րով, քան Հերթա­պա­հը, որին չի հաջողվում ընտրել տալ նախկին ձախա­կողմյան, այժմ սոցիալ-դեմոկրատ դարձած Հարություն Քյուրքջյա­նին։ Նրան հաղթում է Հրաչ Տասնա­պետյա­նի մերձա­վոր վարանդա­կան Լևոն Տեր-Մինասյա­նը, երկրորդ պառակտումը առա­վե­լա­պաշտնե­րի և Հրայր Մարուխյա­նի միջև է, իսկ երրորդ խզումը՝ հենց առա­վե­լա­պաշտնե­րի միջև: Բայց եթե Նազա­րեթ Բերբերյա­նը հակադրվում է այս մորա­տո­րիումին՝ ի աջակցություն երկու միասնա­կան ճակատնե­րում պայքա­րի (ահա­բեկչությունը Թուրքիա­յի դեմ, պարտի­զա­նա­կան պատե­րազմը Ադրբե­ջա­նի դեմ), Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը ընդունում է այն, քանի որ արդեն մտա­ծում է Ղարա­բա­ղում մոտա­կա առա­քե­լության մասին, այն է՝ հայ քաղա­քակրթության բնօրրա­նի ազա­տագրումը։ Երկուսին էլ շնորհա­կա­լություն կհայտնի Հրայր Մարուխյա­նը. առա­ջի­նը, ով դարձել է Բյուրո­յի խոչընդո­տող պաշտոնյան, կամրապնդվի «Դրօշակ»-ի գլխա­վոր խմբագրի իր պաշտո­նում, որի խմբագրա­կազմը տեղա­փոխվում է Աթենք՝ դառնա­լով կուսակցության նոր շտա­բը։ Իսկ ի՞նչ կա դրա­նից ավե­լի լավ, քան մնալ Հրայր Մարուխյա­նի քթի տակ, որ իրեն հսկեն… Մյուս առա­վե­լա­պաշտը (վեր)ընտրվելու է Բյուրո­յում, և Խաժակ Տեր-Գրի­գորյանն արդեն մտա­ծում է «Ղարա­բա­ղի» մասին, որին միա­ցել է ըստ հանգա­մանքի երի­տա­սարդ և առա­վե­լա­պաշտ Հրանտ Մարգարյա­նը, ով մի քանի ամիս առաջ փախել էր Պակիստա­նով Իրա­նից։ Աթենքում նա ղեկա­վա­րում է Դաշնակցության Մամլո դիվա­նը։ Ոչ մի ուրիշ բան։ Որովհետև, եթե Հրայր Մարուխյա­նը գնա­հա­տում է իր նվիրվա­ծությունը կուսակցությա­նը, նա գիտի այս կոպիտ առա­վե­լա­պաշտի սահմաննե­րը, որին նույնպես պետք է անպայման հետև­ել:

Ինչ վերա­բե­րում է երկրորդ կետին, ռոստո­մա­կան կամ դաշնա­յին Հրայր Մարուխյա­նը խորհրդա­յին ​​և ամե­րիկյան ուժգին ճնշումնե­րի է ենթարկվել կուսակցա­կան ժողովնե­րից դուրս, որպեսզի մեղմի ՀՅԴ անկա­խության խոսույթը, մինչդեռ Լիբա­նա­նում շարունակվում էին դաշնակցա­կան ղեկա­վարնե­րի (բացա­ռա­պես աջե­րի) սպա­նություննե­րը։ Նա գիտի, որ պետք է հաշվի առնի այդ ճնշումնե­րը Կովկա­սում ՀՅԴ ներգրավման իր նոր ռազմա­վա­րության մեջ։ Եվ 1987 թվա­կա­նի մայի­սի 27-ին՝ 1918 թվա­կա­նի Հանրա­պե­տության տարե­դարձին, նա հայտա­րա­րեց, որ «պետք է փայփա­յել ազատ, անկախ և միացյալ Հայաստա­նի հեռանկա­րը»։ Այս երկի­մաստ նախա­դա­սությամբ ամեն ինչ ասված է։ Եթե ​​մի կողմից նա պահպա­նում է անկա­խության իդեա­լը ներկա­յում, մյուս կողմից դրա մասին խոսում է միայն երկա­րա­ժամկետ «հեռանկա­րի» տեսքով, իսկ քիչ անց ավե­լացնում, որ «Հայաստա­նի անկա­խությունը պետք է լինի հայ ժողովրդի պայքա­րի վերջին փուլը»։ Հրայր Մարուխյա­նը կողմ է արտա­հայտվել ՀՅԴ վերա­դարձին Խորհրդա­յին Կովկաս՝ ի վնաս հանրա­պե­տության անկա­խության, սակայն հավե­լել է, որ չի կարող ընդունել անընդունե­լին. անկա­խությունն «արգելված պտուղ» չէ։ Վաղ թե ուշ անկա­խության հարցը նորից ջրի երես դուրս կգա, և հայե­րը կհամտե­սեն այդ պտուղը, երբ հասունա­նա, առանց կռա­նա­լու այն վերցնե­լու:

1985-ին ՄԱԿ-ում և 1987-ին Եվրա­խորհրդա­րա­նում այս իշխա­նություննե­րի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանաչման հետ կապված իր հանդարտացման ռազմա­վա­րության պտուղնե­րը քաղե­լիս՝ Հրայր Մարուխյա­նը տեսավ, որ անա­խորժություննե­րի ցանկը մեծա­նում է. հակա­մա­րուխյա­նա­կան ճակատն ընդլայնվում է Զեյնալյաննե­րից մինչև առա­վե­լա­պաշտնե­րը (Բաբկեն Փափազյան, Նազա­րեթ Բերբերյան) և նոր ազդակ է ստա­նում 1988 թվա­կա­նից՝ Ղարա­բաղյան ընդվզման ժամա­նակ՝ պահանջե­լով վերջի­նիս կցումը Խորհրդա­յին Հայաստա­նին։

«Լինե­լով ռոմանտիկ երբ կարող է և իրա­տե­սա­կան՝ երբ անհրա­ժեշտ է», այսպի­սին կարող էր լինել Հրայր Մարուխյա­նի կարգա­խո­սը, ով Ղարա­բաղյան շարժման մեջ տեսնում է Էրգրի կանչը, բայց և դաշնակցա­կան իրա­տե­սոււթյան դավա­նանքը՝ նորից իր ձեռքը վերցնե­լով վերահսկո­ղությունը։ Նա գիտի, որ ՀՅԴ վերա­միա­վո­րումը Կովկա­սում իրեն ստի­պում է հանդարտացնել կուսակցության շարքե­րը, քանի որ անկա­խությունն այլևս իր խոսույթի առանցքա­յին բառը չէ, և որովհետև Մոսկվան միայն այս պայմա­նով է նրան Երև­ան վերա­դառնա­լու իրա­վունք տվել։ Մի խոսքով, ՀՅԴ‑ի ԽՍՀՄ մուտքի անձնագրում «անկա­խություն» բառն իսկա­պես ջնջված է։ Իսկ Հրայր Մարուխյա­նի ողջ ռազմա­վա­րությունը՝ սկսած 1987–1988 թթ. ղարա­բաղյան ապստամբությունից մինչև 1991 թ. ԽՍՀՄ‑ի փլուզումը, նպա­տակ ունի խնա­յել Մոսկվան և նրա ղեկա­վարնե­րին, մասնա­վո­րա­պես Գորբա­չո­վի կողմնա­կից, Հայա­տա­նի Կոմունիստա­կան Կուսակցության գլխա­վոր քարտուղար Սուրեն Հարությունյա­նին՝ Ղարա­բա­ղի դիմադրության կազմա­կերպումը հեշտացնե­լու համար։  ՀՅԴ այս իրա­տե­սա­կան շրջա­դարձը, որը հակա­մա­րուխյա­նա­կան ճակա­տը դիտում է որպես դաշնակցության իդեալնե­րից հրա­ժա­րում, նոր ցնցումներ է առա­ջացնում ՀՅԴ-ում, այս անգամ կուսակցության ֆրանսիա­կան և ամե­րիկյան շրջաններն են ապստամբում՝ վրդովված 1988-ին Աթենքում կազմա­կերպված XXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ընդունված բանաձև­ե­րից: Եվ այնուա­մե­նայնիվ, համա­գումա­րի ժամա­նակ Հրանտ Մարգարյա­նը ֆիզի­կա­պես սպառնա­ցել էր ցանկա­ցած պատվի­րա­կի, ով կընդդի­մա­նար Խորհրդա­յին Հայաստան վերա­դառնա­լու այս ռազմա­վա­րությա­նը։ Ֆրանսիա­յում Անա­հի­դե Տեր-Մինասյա­նը զայրա­ցած թափա­հա­րում է Ընդհա­նուր Ժողո­վի որո­շումնե­րը և դրանք որա­կում որպես «դավա­ճա­նություն»: Նույնն է անում նրա ամուսի­նը՝ Լևոն Տեր-Մինասյա­նը՝ Ռուբե­նի որդին, և Հրայր Մարուխյա­նին մեղադրում է բոլոր չարիքնե­րի և խոսքե­րի մեջ, և ի պատասխան՝ ՀՅԴ‑ն վտա­րում է Տեր-Մինասյան զույգին, բայց կուսակցության ֆրանսիա­կան շրջա­նը, որն ապա­քինվել էր 1930-ականնե­րի («Մարտկոց»), ապա 1970-ականնե­րի («Յառաջ») ճգնա­ժա­մից, չի վերա­կանգնվի այս վերջին զտումից։

Միացյալ Նահանգնե­րում կուսակցության առաջնորդ Ժիրայր Լիպա­րիտյա­նը նույնն է անում և նույն արդյունքն է ստա­նում: Լևոն Տեր-Մինասյա­նը և Ժիրայր Լիպա­րիտյա­նը միա­սին անցնում են «Ղարա­բաղ» կոմի­տեի կողմը, այն ժամա­նակ Հայոց Համազգա­յին Շարժման (ՀՀՇ)՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նի գլխա­վո­րությամբ: Այսպի­սով, հակա­մա­րուխյա­նա­կան ճակատն այժմ ընդլայնվում է՝ ներա­ռե­լով ազա­տա­տենչնե­րին և ժողովրդա­վար սոցիա­լիստնե­րին՝ ավե­լի մեկուսացնե­լով Հրայր Մարուխյա­նին դաշնակցա­կան խաղա­տախտա­կին, որն արմա­տա­կան էր դառնա­լու՝ իրեն շրջա­պա­տե­լով բացա­ռա­պես նվիրյալ առա­վե­լա­պաշտնե­րով՝ Խաժակ Տեր-Գրի­գորյա­նով և Էդիկ Հովհաննիսյա­նով։ Ընդ որում ՀՅԴ խորհրդայնա­մետ մարտա­վա­րությունը նպաստեց վերջի­նիս գործե­րի կարգա­վորմա­նը։ Այդ պատճա­ռով չէ՞, որ նա միա­ցավ ՀՅԴ-ին՝ Դաշնակցությա­նը մղե­լով Խորհրդա­յին Ռուսաստա­նի գիրկը և կանգնե­լով Կոնստանտին Խատիսյա­նի, Գարե­գին Նժդե­հի, Վահան Նավա­սարդյա­նի նման ամբո­խա­հաճնե­րի շարքում։ «Հակակոմունի՞ստ էր՝ գուցե՛, հակառուսակա՞ն՝ երբե՛ք»:

Մինչ ՀՅԴ‑ն իր պաշտո­նա­կան ներկա­յությունն է հայտա­րա­րում Խորհրդա­յին Հայաստա­նում 1990-ին, և դաշնակցա­կան առա­ջին ջոկատնե­րը անձնվի­րա­բար ծառա­յում են Արցա­խում, ՀՅԴ‑ն դեռևս ապա­վի­նում է «տարածքա­յին կամ հողի իրա­վունքին» և հետև­ա­բար «միացյալ Հայաստա­նի» գաղա­փա­րին՝ ի վնաս «միջազգա­յին իրա­վունքի» և ուրեմն «անկախ Հայաստա­նի»։ Եվ ոչ անհիմն։ ՀՅԴ‑ն չի հավա­տում ԽՍՀՄ‑ի անկմա­նը 1991 թվա­կա­նին: Ո՞վ կարող էր հավա­տալ, որ միջուկա­յին առա­ջին հզոր տերությունը փլուզվե­լու էր Գորբա­չո­վի իշխա­նության վեց տարի­նե­րի ընթացքում։ Ոչ ոք դրան չէր հավա­տում։ Եթե ​​1991-ին Հրայր Մարուխյանն ու իր զինա­կիցնե­րը դրան չէին հավա­տում, ապա նրա շատ հին ղեկա­վա­րությունը 1920-ականնե­րին հաստա­տա­պես հավա­տում էր դրան. «Դա անխուսա­փե­լի է», — գրում էին Վրացյաննե­րը, Ջամալյաննե­րը և ուրիշներ։ ԽՍՀՄ‑ը փլուզվե­լու էր թղթե ամրո­ցի նման։ Ուստի անի­մաստ էր զենքի միջո­ցով արա­գացնել խորհրդա­յին համա­կարգի փլուզումը, ինչպես ցանկա­նում էին վրա­ցի և ուկրաի­նա­ցի ազգայնա­կաննե­րը՝ որպես բոլշև­իկնե­րի դեմ անթա­քույց պատե­րազմի կողմնա­կիցներ: Հիշյալ երկու ժամա­նա­կաշրջաննե­րում էլ պատմությունը մոլո­րեցրեց ՀՅԴ-ին։ Երբ վերջինս հավա­տում էր, որ խորհրդա­յին համա­կարգը փլուզվե­լու է, այն կանգուն էր, և երբ հավա­տում էր, որ գոյատև­ե­լու է, փլուզվեց: Համոզված լինե­լով ԽՍՀՄ երկա­րա­կե­ցության մեջ՝ Հրայր Մարուխյա­նը, ով ավե­լի ու ավե­լի էր խորհրդանշում ՀՅԴ‑ն, 1991թ․ Միության համա­ձայնագրում (Ինքնիշխան Հանրա­պե­տություննե­րի Միություն (ԻՀՄ) ստեղծման մասին համա­ձայնա­գիր) բացա­հայտեց ՀՀՇ-ից հեռու մնա­լու հնա­րա­վո­րությունը, քանի որ պետք էր շարժվել «տարածքա­յին կամ հողի իրա­վունքի» գերա­կա­յության և Ղարա­բա­ղի ազա­տագրման ուղղությամբ, որովհետև «միջազգա­յին իրա­վունքը» կամ Հայաստա­նի անկա­խությունը դարձել էին երկրորդա­կան նպա­տակ։

1991 թվա­կա­նը բեկումնա­յին տարի էր ընդհանրա­պես հայության և հատկա­պես ՀՅԴ‑ի համար։ Դաշնակցությունը երկու գործ է ավարտում՝ Սոցինտերնին (Սոցիա­լիստա­կան ինտերնա­ցիո­նալ՝ սոցիալ-դեմոկրա­տա­կան կամ ընկերվար-ժողովրդա­վա­րա­կան կուսակցություննե­րի միջազգա­յին միա­վո­րում) աստի­ճա­նա­կան անդա­մակցումը և Լիբա­նա­նում պատե­րազմի ավարտը, որի ընթացքում ՀՅԴ‑ն չմասնակցեց մարտե­րին՝ հանուն «դրա­կան չեզո­քության» խորհրդա­յին-արա­բա­կան սկզբունքի, անկասկած, Դաշնակցության ամե­նա­հա­մարձակ և հաջողված դիրքո­րո­շումն էր ժամա­նա­կա­կից սփյուռքի ողջ պատմության մեջ։ Ավե­լին, Թաիֆի համա­ձայնա­գի­րը վերջ դրեց լիբա­նանյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմին, որի արդյունքում Լիբա­նանն անցավ Սաուդյան Արա­բիա­յի խնա­մա­կա­լության տակ՝ պայքա­րե­լով Իրա­նի դեմ, որը հենվում է հզոր Հեզբոլլահ շարժման վրա, բոլոր բանակցողնե­րը՝ լինեն լիբա­նանցի, արաբ, թե օտա­րերկրա­ցի, ողջունում են Լիբա­նա­նի հայե­րի, մասնա­վո­րա­պես ՀՅԴ համարժեք, պատասխա­նա­տու և կայուն դիրքո­րո­շումը…

Միջազգա­յին այս հաղթա­նակնե­րից ոգև­որված՝ ՀՅԴ‑ն գաղտնի թափանցում է Ղարա­բաղ՝ զինված աշխարհա­զո­րա­յի­նի կերպա­րանքով և ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպումը վստա­հում առա­վե­լա­պաշտներ Հրանտ Մարգարյա­նին և Վահան Հովհաննիսյա­նին, իսկ երկու այլ փոքր-ինչ տարեց առա­վե­լա­պաշտներ՝ Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը և Էդիկ Հովհաննիսյա­նը ստանձնում են հետխորհրդա­յին Հայաստա­նում ՀՅԴ‑ի վերա­կանգնման գործը։ Առա­ջի­նը դառնում է Բյուրո­յի ներկա­յա­ցուցի­չը Երև­ա­նում, երկրորդը՝ ՀՅԴ‑ի շրջիկ «գործի­չը» Մոսկվա­յի և Երև­ա­նի միջև։

Պատմությունն արագ տեմպե­րով առաջ է ընթա­նում, Հայաստա­նը վերա­կանգնում է իր անկա­խությունը և պատմության մեջ առա­ջին անգամ համընդհա­նուր ընտրությամբ նախա­գահ է ընտրում՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյա­նի, որը նախքան քվեարկությունն արդեն ընտրված էր: ՀՅԴ‑ն Սոս Սարգսյա­նի և Վահան Հովհաննիսյա­նի՝ համա­պա­տասխա­նա­բար նախա­գա­հի և փոխնա­խա­գա­հի թեկնա­ծունե­րով, հազիվ 4 տոկո­սի շեմն անցավ։ Երկրաշա՞րժ տեղի ունե­ցավ կուսակցությունում։ Արտա­կարգ Ընդհա­նուր Ժողով գումարվե՞ց։ Ամենև­ին, առա­վե­լա­պաշտնե­րը, սակայն, խաբե­ցին ՀՅԴ անդամնե­րին՝ պնդե­լով, որ Սոս Սարգսյա­նը հաղթե­լու է առա­ջին փուլում։ Եվ նրանք սկսում են նախ ստել իրենց անմի­ջա­կան ղեկա­վա­րությա­նը և գլխա­վո­րա­պես Հրայր Մարուխյա­նին, ով վստա­հե­լով իր «միսի դոմի­նի­սիին» (Տիրոջ դեսպա­նորդնե­րին) կամ 1930–1940-ական թվա­կաննե­րի «Ռուբեն-Վահան» հին զույգին փոխա­րի­նող «Խաժակ-Էդիկ-Հրանտ-Վահան» մեկնոցնե­րի քառյա­կին, չցանկա­ցավ տեսնել էակա­նը. եթե ՀՅԴ-ին հաջողվեց զենքով վերա­հաստատվել Ղարա­բա­ղում, ապա Հայաստա­նում այդպի­սի «պատվաստումն» անհնար է: Լավա­գույն դեպքում Դաշնակցության շարքե­րի վերա­կանգնումը երկար կտևի, վատա­գույն դեպքում այն երբեք տեղի չի ունե­նա…

Սակայն, ՀՅԴ խոշոր հաղթա­նա­կը Ղարա­բա­ղի առա­ջին օրենսդրա­կան ընտրություննե­րում 1991 թվա­կա­նի վերջին և ԱՄՆ Կոնգրե­սում 1992 թվա­կա­նին Ադրբե­ջա­նին ամե­րիկյան օգնության դեմ ուղղված 907 բանաձևի ընդունումը սքո­ղե­ցին Դաշնակցության տապա­լումը Հայաստա­նում: Եվ ամեն ինչ հուշում էր, որ ուժե­րի հավա­սա­րակշռման գիտակ Հրայր Մարուխյա­նը կփո­խի մարտա­վա­րությունը՝ նախա­ձեռնե­լով իշխա­նա­մետ շրջա­դարձ Հայաստա­նում։ Դա արվեց 1992 թվա­կա­նի մարտին՝ հանդի­պե­լով Հայաստա­նի առա­ջին նախա­գա­հի հետ և ընդունե­լով, որ ՀՅԴ‑ն մասնակցում է Հայկա­կան Հիմնադրա­մի ստեղծմա­նը, որը սփյուռքից Հայաստա­նի համար դրա­մա­կան նվի­րատվություննե­րը համախմբող մարդա­սի­րա­կան հասա­րա­կա­կան կազմա­կերպություն պիտի լինի: Բայց այս գործո­ղություննե­րը, որքան էլ որ խորհրդանշա­կան թվան, չեն արտա­ցո­լում ՀՅԴ‑ի ղեկա­վա­րի և նրան խանգա­րող առա­վե­լա­պաշտնե­րի միջև պառակտումը: Ընդա­մե­նը կարճ դադար է առա­վե­լա­պաշտնե­րի հրա­հանգով Հայաստա­նում դաշնակցա­կան մասնաճյուղի ստեղծման գործում։

Եվ այնուա­մե­նայնիվ, ճգնա­ժա­մը կա, և դժգո­հությունը հասունա­նում է կուսակցության շարքե­րում, քանի որ բոլո­րը հիշում են Հրայր Մարուխյա­նի ճնշումնե­րը Հայաստա­նի երի­տա­սարդ իշխա­նության վրա կամ դաշնակցա­կան մամուլի համա­կարգված հարձա­կումնե­րը Ղարա­բա­ղի շահե­րը դավա­ճա­նե­լու մեջ մեղադրվող Հայաստա­նի ղեկա­վա­րության դեմ։ Բացի այդ, XXV-րդ Ընդհա­նուր Ժողո­վից մի քանի շաբաթ առաջ, որի նախա­պատրաստա­կան ​​աշխա­տանքնե­րը սկսվել էին Երև­ա­նում, 1992 թվա­կա­նի ապրի­լին Ղարա­բա­ղի խորհրդա­րա­նի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նի սպա­նությունը և նույն տարի­նե­րի ամռա­նը Շահումյա­նում և Մարտա­կերտում հայկա­կան ռազմա­կան պարտություններն ապա­կա­յունացնում են իրա­վի­ճա­կը։ Տեր-Պետրոսյա­նի թուլա­կամ վարչա­կարգը որո­շում է կայացնում հանրա­պե­տությունում պետա­կան ​​հեղաշրջում հրահրե­լու մեջ մեղադրվող Հրայր Մարուխյա­նին Հայաստա­նից հեռացնե­լու մասին։ Վախով համակված նախա­գա­հի ամբողջո­վին անհե­թեթ և պարա­նո­յիկ զառանցանք… Բայց ՀՅԴ շարքե­րում, որն իր առաջնորդի արտաքսման նույն երե­կո­յան գումա­րում է Ընդհա­նուր Ժողո­վի երդմնա­կա­լության պատմա­կան նիստը Երև­ա­նում, Հրայր Մարուխյա­նի և առա­վե­լա­պաշտնե­րի պառակտման պահն էր..․ Վերջիններս նրան խնդրում են մնալ Հայաստա­նում, քանի որ ցանկա­նում են նրան օգնել թաքուն տեղա­փոխվե­լու շրջա­փակված Ղարա­բաղ։ Բայց, թեև հուսա­հատված, Հրայր Մարուխյա­նը չկորցրեց իր խելամտությունը և, գիտակցե­լով, որ այս վարկա­ծը Հայաստա­նին ստի­պում է քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի վտանգի առջև կանգնել Բաքվի դեմ հակա­մարտության պայմաննե­րում, մերժեց վրդովված առա­վե­լա­պաշտնե­րի այս արկա­ծախնդիր առա­ջարկը և աքսո­րի ճանա­պարհը բռնեց.…

Նա կարեկցանք է ակնկա­լում 1992 թվա­կա­նի հոկտեմբե­րին ֆրանսիա­կան Տուր քաղա­քում շտապ հավաքված իր ընկերնե­րից՝ որպես XXV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի շարունա­կություն։ Բայց մահա­ցու հարված է ստա­նա­լու։ Նա կորցնում է Ընդհա­նուր Ժողո­վի նկատմամբ վերահսկո­ղությունը։ Անկախ պետա­կա­նության ամրապնդման  ժամա­նակն է, և ՀՅԴ առա­վե­լա­պաշտությունը նվաստացման, կարե­լի է ասել՝ վտարման ենթարկեց ՀՅԴ Հերթա­պա­հին 1992 թվա­կա­նի հունի­սի 29-ին Հայաստա­նի անկա­խության խորհրդա­նի­շը հանդի­սա­ցող այդ կազմա­կերպությունից։ Նա գիտի, որ Ընդհա­նուր Ժողո­վի մեծա­մասնությունը դեմ է իրեն և հուսա­հատ սպա­սում է Մոսկվա­յում գտնվող ութ առա­վե­լա­պաշտնե­րի, մասնա­վո­րա­պես՝ Հրանտ Մարգարյա­նի, Խաժակ Տեր-Գրի­գորյա­նի ժամանմա­նը, որպեսզի հավա­սա­րակշռություն ստեղծվի և բանա­վե­ճե­րի ժամա­նակ ավե­լի հաշտա­րար երևա։ Բայց առա­վե­լա­պաշտնե­րը չեն գա… Հրայր Մարուխյա­նը ապշած է. նոր Բյուրո­յի ընտրությունը տեղի է ունե­նում առանց նրա, նա չի ընտրվում առա­ջին փուլում, այլ միայն երկրորդում։ Նոր ղեկա­վա­րությունն ունի 13 անդամ՝ շատ հեռու լինե­լով 5 անդա­մից բաղկա­ցած ղեկա­վա­րությունից (1988–1992 թթ.), և ծայրա­հեղ նվաստա­ցումնե­րից խուսա­փե­լու համար նոր ղեկա­վարնե­րը՝ չորսը Լիբա­նա­նում, մեկը Հունաստա­նում, վեցը՝ Հայաստա­նում, մեկը՝ Իրա­նում և մեկը Կանա­դա­յում՝ նրան թողնե­լով «Բյուրո­յի Հերթա­պահ» տիտղո­սը, այսուհանդերձ ստի­պում են նրան հավա­նություն տալ Ընդհա­նուր Ժողո­վի կողմից ընդունված Լևոն Տեր-Պետրոսյա­նին ձեռք մեկնե­լու ռազմա­վա­րությա­նը, որին նա գրե­թե չի հավա­տում: Մի խոսքով, գործն անում է, ինչպես ասում են, բայց առանց համոզմունքի ու կրքի։

Այս Ընդհա­նուր Ժողո­վը հետմա­րուխյա­նա­կան անցման համա­գումար է, և դա նա ճիշտ հասկա­ցավ: Մեկուսացված, լուռ, հարվածնե­րից կապտուկներ վաստա­կած՝ նա ծնկեց, բայց չհանձնվեց։ Նա շատ մտա­ծեց։ Շատ մտո­րեց այն ​​փորձության մասին, որի միջով հենց նոր էր անցել, և մտա­վոր մարզանքի մեջ, որի ձևը գիտեր, նա վերա­նա­յում էր իր կյանքի վերջին տարի­նե­րի կինո­ժա­պա­վե­նը, որպեսզի ավե­լի լավ հասկա­նա այն մղձա­վանջը, որը հետապնդում էր իրեն օր ու գիշեր իր վտա­րումից հետո: Նրա գաղա­փա­րա­խո­սության հենքը դաշնակցա­կան երկու նախկին առաջնորդնե­րից Հովհաննես Քաջազնունու և Խոսրով Թութունջյա­նի հայե­ցա­կարգերն են, որոնք հայտնի են իրենց ռեա­լիզմով և խիստ քննա­դա­տա­բար են վերա­բե­րում առա­վե­լա­պաշտնե­րին: Հզո­րա­ցած այս հիշա­տա­կումնե­րով, որոնք այժմ նրան ապրեցնում են, Հրայր Մարուխյա­նը վերջնա­կա­նա­պես կապե­րը խզում է առա­վե­լա­պաշտնե­րի հետ: Նա հեռա­նում է բոլոր նրանցից, ում օգնել է բարձրա­նալ, հովա­նա­վո­րել է, և նրանցից, ում պաշտպա­նել է տարի­ներ շարունակ: Նա Երրորդ աշխարհի կողմնո­րո­շում ունե­ցող մարդուց վերածվում է համաշխարհայնացման կողմնո­րո­շում ունե­ցող մարդու՝ թողնե­լով հաստա­տութե­նա­կա­նը Լևոն Տեր-Պետրոսյա­նին, իսկ կազմա­կերպա­կա­նը՝ ՀՅԴ մասնատված, պառակտված ղեկա­վա­րությա­նը: Բայց «սա Մեկ տեղ է Երկու մարդու համար», ուրեմն մեկն ավե­լորդ է. այս դասը Մարուխյա­նը պետք է հնա­զանդո­րեն քաղեր հայացքնե­րի բախումից, որը տեղի էր ունե­նում մինչև ԽՍՀՄ փլուզումը, մի կողմից՝ համաշխարհա­յին տերություննե­րի (սովետներ, ամե­րի­կա­ցի­ներ, արաբներ, եվրո­պա­ցի­ներ) խոսա­կի­ցը հանդի­սա­ցող Հրայր Մարուխյա­նի և, մյուս կողմից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի միջև, որպես աշխարհի կարգով ապրող մի պետության ղեկա­վար, որը դարձել էր այս աշխարհի հզորնե­րի նոր խոսա­կի­ցը… Լևոն Տեր-Պետրոսյա­նը հաղթեց…

ՀՅԴ-ում սկսվել է հետմա­րուխյա­նա­կա­նությունը, տարբեր խմբակցություննե­րը կարող են իրար բզկտել։ Այսուհետ Հրայր Մարուխյանն այլևս միջնորդ չէ մի կողմից՝ չափա­վո­րա­կաննե­րի, ովքեր որո­շել են ՀՅԴ‑ն ներգրա­վել պետության մեջ՝ այն դարձնե­լով կառա­վա­րա­կան կուսակցություն, և մյուս կողմից՝ առա­վե­լա­պաշտնե­րի միջև, ովքեր հրա­ժարվում են ՀՅԴ‑ն ներգրա­վել պետության մեջ, քանի որ դաշնակցա­կան գաղա­փա­րա­խո­սությունը բարձր է հաստա­տություննե­րից և պետք է մնա պետությունից վեր կանգնած կուսակցության շարժիչ ուժը։ Ավե­լի քիչ զբաղվե­լով կուսակցա­կան գործե­րով՝ իշխա­նություննե­րի հետ երկխո­սության ընթացքում Հրայր Մարուխյանն անում է ամեն անհրա­ժեշտը՝ Դաշնակցության ուղերձը փոխանցե­լու համար։ Բայց առա­վե­լա­պաշտնե­րը հենց այնպես չեն հնա­զանդվել, պարզա­պես կորցրել են Հերթա­պա­հի պաշտպա­նությունը, որը փորձում է լեզու գտնել չափա­վո­րա­կաննե­րի հետ։ Բայց նրա համար եկել է ՀՅԴ‑ն հզո­րացնե­լու ժամա­նա­կը, ի վերջո, Բյուրո­յի ներսում նոր մեծա­մասնությունը պետք է համո­զի արդիա­կա­նացնել քաղա­քա­կան գիծը, ինչը նա անկեղծո­րեն չի պաշտպա­նում։ Ղարա­բա­ղում ռազմա­կան հաղթա­նա­կի ժամա­նա­կաշրջանն է. Հայաստա­նը հաղթել է և այժմ կարող է բուժել վերքե­րը և մտա­ծել ապա­գա­յի մասին՝ սգից ու պատե­րազմից հեռու։

Երի­տա­սարդ Հայաստա­նի տնտե­սության վերա­կանգնումն առաջնա­հերթ նպա­տակ է։ Բայց առա­վե­լա­պաշտնե­րը, համոզված լինե­լով, որ 1994 թվա­կա­նի ռազմա­կան հաղթա­նա­կը «տարածքա­յին կամ հողի իրա­վունքի» գերա­կա­յությունն է «միջազգա­յին իրա­վունքի» նկատմամբ, շարունա­կում են հակա­դաշնակցության և Ղարա­բա­ղի հարցից հրա­ժարվե­լու մեջ մեղադրվող Լևոն Տեր-Պետրոսյա­նի ռեժի­մը նսե­մացնել։ Սակայն նոր անակնկալ. 1994թ. հուլի­սի 17-ին, զինա­դա­դա­րի ստո­րագրումից մի քանի ամիս անց, Հրայր Մարուխյա­նը ուշագնաց եղավ Աթենքի արվարձա­նում գտնվող Վարկի­զա­յի լողա­փում։ Ընկղմվե­լով խորը կոմա­յի մեջ՝ նա չի ապա­քինվի և կմա­հա­նա 1998թ. դեկտեմբե­րի 21-ին՝ Աթենքի իր տանը, ավե­լի քան չորս տարի անկողնում գամված մնա­լուց հետո՝ ծննդյան 70-ամյա­կից երկու օր անց: Նրա հուղարկա­վո­րությունը տեղի ունե­ցավ Երև­ա­նում, քանի որ ժամա­նակներն արդեն փոխվել էին։ 1998 թվա­կա­նի փետրվա­րին Լևոն Տեր-Պետրոսյա­նը հրա­ժա­րա­կան տվեց, իսկ նրա իրա­վա­հա­ջորդ Ռոբերտ Քոչարյանն սկսեց համա­գործակցել ՀՅԴ‑ի հետ: Բայց եկեք վերա­դառնանք մի քանի տարի առաջ՝ 1994–1995 թթ.։ Եթե նույնիսկ Հրայր Մարուխյա­նի մահվան հանգա­մանքնե­րը մնում են անհասկա­նա­լի, ՀՅԴ‑ն արագ հետաքննությունից հետո եզրա­կացրեց 1995 թվա­կա­նին Լիբա­նա­նում տեղի ունե­ցած XXVI-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ, որ այդ վիճա­կում հնա­րա­վոր չէր նրա մահվան պատճառ համա­րել այլ բան, քան ուղե­ղի կաթվա­ծը։ Ինչ էլ որ լինի, կասկա­ծը մնում է, իսկ ՀՅԴ‑ն որբ է: Նա երբեք չի ամոքվի այս գրա­վիչ և պայծա­ռա­միտ, մարգա­րեա­կան և խարիզմա­տիկ ղեկա­վա­րի՝ «իսկա­կան առաջնորդի» կորստից, ով ուներ ուժե­րի հավա­սա­րակշռության բնա­ծին զգա­ցո­ղություն, բայց ով բավա­կա­նա­չափ զգուշա­վոր չէր առա­վե­լա­պաշտնե­րից, ովքեր իրենց ժամա­նա­կը ծախսում էին նրան հաճո­յա­նա­լու համար, և իրա­կա­նությունը տեսնում էին այնպես, ինչպես ուզում էին, և ոչ այնպես, ինչպես կար:

Հրայր Մարուխյա­նի մահը դեմ առ դեմ է հանում կուսակցության տարբեր թևե­րին, որոնք կպա­տա­ռո­տեն միմյանց։ Եթե Հրաչ Տասնա­պետյա­նը հաջորդի նրան Հերթա­պա­հի պաշտո­նում, ապա Դաշնակցության քաղա­քա­կան ներկա­յա­ցուցի­չը ժամա­նա­կա­վո­րա­պես դառնում է առա­վե­լա­պաշտ Վահան Հովհաննիսյա­նը։ Ինչ վերա­բե­րում է Հրանտ Մարգարյա­նին, ապա նա համա­տե­ղում է Հայաստա­նի դաշնակցա­կան մասնաճյուղի ղեկա­վա­րի և Հայաստա­նում ՀՅԴ‑ի ռազմա­կան գործե­րով հանձնա­կա­տա­րի պաշտոննե­րը։ Մեկ տարվա ընթացքում՝ 1994 թվա­կա­նի հուլի­սից մինչև 1995 թվա­կա­նի հուլի­սը, առա­վե­լա­պաշտնե­րը կգլխատվեն, իսկ ՀՅԴ‑ն ամբողջո­վին կապա­կա­յունա­նա։ Երև­ա­նի քաղա­քա­պետ Համբարձում Գալուստյա­նի սպա­նության հաջորդ օրը՝ 1994 թվա­կա­նի դեկտեմբե­րի 8‑ին, իշխա­նություննե­րը վերացնում են ՀՅԴ‑ի հետ առնչա­կից «Դրո» ահա­բեկչա­կան և հանցա­վոր ցանցը։ Ըստ նախնա­կան հետաքննության՝ Հրանտ Մարգարյա­նը ենթադրյալ մեղա­վոր է։ Նա ձերբա­կալվում է, իսկ ՀՅԴ‑ն արգելվում է Հայաստա­նում իր պաշտո­նա­կան ներկա­յությունը Հայրե­նի­քում հայտա­րա­րե­լուց չորս տարի անց։ Վեց ամիս անց՝ 1995 թվա­կա­նի հուլի­սին, հերթը հասավ նրա «ալտեր էգո­յին» (մյուս ԵՍ-ին)՝ Վահան Հովհաննիսյա­նին, որը ձերբա­կալվեց պետա­կան ռեժի­մի դեմ հեղաշրջում հրահրե­լու մեջ մեղադրվող մոտ երե­սուն անձանց հետ։ Շուրջկա­լը տեղի է ունե­նում Դաշնակցության լիբա­նանյան կենտրո­նում, XXVI-րդ Ընդհա­նուր Ժողո­վից մի քանի ամիս առաջ, որն արգելքի մասին որո­շում է կայացնում:

Զրկվե­լով Հրայր Մարուխյա­նի աջակցությունից և ազատվե­լով առա­վե­լա­պաշտ առաջնորդնե­րից, որոնք տանջվում են բանտում՝ սպա­սե­լով իրենց դատին (Հրանտ Մարգարյան և Վահան Հովհաննիսյան), պատգա­մա­վորնե­րը գիտակցում են, որ այժմ պետք էր կենտրո­նա­նալ Տեր-Պետրոսյա­նի վարչա­կարգին դիմա­կա­յե­լու հնա­րա­վո­րության վրա։ Կուսակցա­կաննե­րը, ընդդի­մա­նա­լով ՀՀՇ‑ի ձեռքում գտնվող «Հանրա­պե­տություն» ​​դաշինքի կառա­վա­րության հակա­դաշնակցա­կան քաղա­քա­կա­նությա­նը, զգուշա­նում են Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ փոխզիջման պատրաստ ամե­նա­չա­փա­վո­րա­կան դաշնակցա­կան ղեկա­վարնե­րից։  XXVI-րդ Ընդհա­նուր Ժողո­վից հաղթա­նա­կած ելած նոր ղեկա­վա­րությունը որո­շա­կի առումով Լևո­նին հարմարվող է, բայց չունի մեծ ընտրություն, քանի որ խուսա­նա­վե­լու հնա­րա­վո­րությունը սահմա­նա­փակ է: Այն պետք է հավա­տարմություն ցուցա­բե­րի ընդդի­մության ռազմա­վա­րությա­նը և Երև­ա­նի հետ բանակցի Հայաստա­նում Դաշնակցության արգելքի վերացման շուրջ՝ Հանրա­պե­տության իրա­վա­կան և հաստա­տութե­նա­կան խաղի մեջ ներգրավվե­լու դիմաց։ Բյուրոն նորացվել է 70%-ով, հեռա­ցած 13 անդամնե­րից միայն 4‑ն են վերընտրվել, «երկրա­շարժ» է ՀՅԴ-ում։ Այդ անդամներն են՝ «Հերթա­պահ» Բենո Թոնդյա­նը (Լիբա­նան), Աբո Պողիկյա­նը (ԱՄՆ-Հայաստան), Մասիս Բաղդա­սարյա­նը (Հայաստան), Վիգեն Հովսեփյա­նը (Կանա­դա)։

Սկսվում է նոր դարաշրջան՝ Հայաստա­նում Դաշնակցության կարգա­վորման որոնման ժամա­նա­կաշրջա­նը, և գործընթա­ցը կրկին բախվում է Պատմության ռիթմի արա­գացմա­նը. այն պահին, երբ ի հայտ են գալիս ՀՅԴ հեղի­նա­կության վերա­կանգնման առա­ջին նշաննե­րը, Լևոն Տեր-Պետրոսյա­նը կորցնում է հեղի­նա­կությունը Հանրա­պե­տությունում, Ելցի­նը շուտա­փույթ հրա­ժա­րա­կան է տալիս Մոսկվա­յում, Բյուրոն՝ մեղադրվե­լով ռեժի­մի հետ չափա­զանց հաշտա­րար լինե­լու մեջ, իր հերթին կորցնում է վստա­հությունը կուսակցության շարքե­րում: Լևոն Տեր-Պետրոսյա­նը հրա­ժա­րա­կան է տալիս 1998 թվա­կա­նի փետրվա­րի 3‑ին: Կառա­վա­րության անդամնե­րի մեծա­մասնությունը, որոնց մեջ են Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը և Վազգեն Սարգսյա­նը, երես է թեքում նրա­նից և մերժում է Ադրբե­ջա­նի հետ նրա խաղաղ փոխզիջման ծրա­գի­րը: Նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Ռոբերտ Քոչարյա­նը բանտից ազատ է արձա­կում Հրանտ Մարգարյա­նին և Վահան Հովհաննիսյա­նին, առանց ներում շնորհե­լու․ հիմնա­կա­նում այսպի­սին է խորհրդա­յին արդա­րա­դա­տությունը։ Խնդիրնե­րը սկսվում են Լևո­նին հարմարվող Բյուրո­յի համար. «Օգնությու՜ն, առա­վե­լա­պաշտնե­րը վերա­դառնում են…»

ՀՅԴ‑ն Հայաստա­նում. դատարկ խեցի (1998–2022) (V)
ԱՄՆ-ում ՀՅԴ‑ի ճգնա­ժա­մը դաշնակցա­կան ճգնա­ժա­մի ախտա­նիշն է, ոչ թե պատճա­ռը (VI)
ՀՅԴ‑ի 34-րդ համա­գումա­րը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)
Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերա­դարձնել շարքե­րին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)


Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)


Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (Մաս III)

Առնչվող Հոդվածներ