Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Վիտալի Բալասանյանը: Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կուսակցություններից «Արդարությունը» հանրային ընկալմամբ Վիտալի Բալասանյանի քաղաքական հենարանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համագործակցության փորձ ուներ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանից:
Ռոբերտ Քոչարյանը Արցախյան պատերազմի վետերանների միություն է այցելել, որի գրասենյակը նախագահականից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արայիկ Հարությունյանի նստավայր: Ստեփանակերտում ոչ ոք նրա ճանապարհը չէր փակի:
Հայտնի չէ, թե ով է տեսագրել Անվտանգության խորհրդի փակ նիստը, տեսնյութն ինչպես է հայտնվել Բաբայանի քաղաքական հակառակորդների տրամադրության տակ: Նույն օրերին համացանցում լայնորեն տարածվել է նաեւ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Հանրության համար ուղղակի շոկային էր, որ նա հակառակորդի կողմից Շուշին գրավելու մասին խոսում էր ժպիտը դեմքին: Ստեփանակերտում, Արցախի մյուս քաղաքներում եւ գյուղերում այդ օրերին խաղաղ բնակչություն գրեթե չկար, իսկ Շուշին լիովին դատարկված էր, բռնատեղահանության էր ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոցի, Ակնաղբյուրի մյուս ...
Ռազմական գործողությունների արդեն երկրորդ շաբաթվանից հետո, երեւի, բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ ակնկալիքները չափազանցված են: Ռազմաճակատի մանավանդ հարավային թեւում կատարյալ փլուզումը տեսանելի էր անգամ պարզ դիտարկման արդյունքում:
Վահրամ Աթանեսյան
Մաս 73-րդ
Պատերազմի առաջին օրերին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ...
Հանրության վրա չափազանց ծանր էր հոկտեմբերի 9-ին Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարը, որից պարզ հասկացվում էր, որ Հադրութ քաղաքն արդեն թշնամու վերահսկողության տակ է, իսկ պաշտպանական գիծը կազմալուծված է:
Վահրամ Աթանեսյան
Մաս 72-րդ
Քառասունչորսօրյա պատերազմի աղետալի բեկումը, կարելի է վստահաբար ...
Պատերազմի անհուսալիության մասին պարզ դարձավ մի քանի օր անց, երբ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը կոչով դիմեց արցախցիներին եւ տեղեկացրեց, որ «իբրեւ շարքային զինվոր» մեկնում է ռազմաճակատի առաջնագիծ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 71-րդ
Արցախում ռազմական գործողությունների առաջին օրվա մասին տեղական հեռուստատեսությամբ հանդես եկավ Անվտանգության ...
Մինչ օրս անհասկանալի եւ չբացատված-չպարզաբանված է մնում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչու՞ ԱԺ ամբիոնից չի հրապարակել ռազմական դրություն մտցնելու եւ զորահավաք հայտարարելու մասին հրամանագիրը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 70-րդ
Ղարաբաղյան երկրորդ լայնածավալ պատերազմի մասին առաջին պաշտոնական տեղեկությունը 2020թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ...
Մինչ այդ քաղաքական իրազեկ շրջանակներից տեղեկություն էր տարածվել, որ «նախկինները խոչընդոտել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ «կոալիցիոն հուշագրի ստորագրումը» եւ այդպիսով Սամվել Բաբայանին զրկել կառավարության կազմում իր թիմակիցներն ունենալու հնարավորությունից: Բաբայանի քաղաքական վերադարձի դեմ հատկապես խիստ բացասական ...
Ցուցարարների պահանջը նախագահ Բակո Սահակյանը բավարարել էր մասամբ՝ պաշտոնազրկելով ոստիկանապետ Կամո Աղաջանյանին եւ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին: Այդուհանդերձ, երկու գեներալներն էլ մնացին Բակո Սահակյանի քաղաքական թիմում. Ղարամյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Աղաջանյանը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ: