Բաքվի քարոզչությունը երբեք պաշտոնապես չի ժխտել, որ ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբն է «չեզոքացրել» Մոնթե Մելքոնյանին: Մարգար Մելքոնյանը թեթեւակի ակնարկում է, որ այդ օրվա ռազմագործողությանն Ասկերանի «տղաները թերացել են»
Վահրամ Աթանեսյան
Մաս 35
1992 թվականի հունիսի 12-ին, Քելբաջարի շրջանից հայկական զորքերը դուրս բերելու ...
Որեւէ հրապարակային տեղեկություն, մասնավորապես, չկա, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի եւ անվտանգության մարմինները, բանակի հակահետախուզությունը փորձե՞լ են պարզել, թե նախկին ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղում, որ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհի վրա է, ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով էին կանեփ ցանել, որտեղի՞ց էին ձեռք բերել սերմերը, ...
Իրավիճակը ստիպել է, որ Հայաստանի նախագահն անձամբ ներկայանա Ստեփանակերտ, որտեղ նա ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման առաջին րոպեներին հայտարարել է, որ պատրաստ է «պատանդ մնալ», բայց փաստաթուղթը պետք է ընդունվի:
Վահրամ Աթանեսյան
Մաս 33
1993 Հունիսի 14-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ...
Հունվարի 19-ի ռմբակոծությունը խլեց նրա երիտասարդ կյանքը:Ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հակահարձակումը, ցավոք, բացահայտեց ներքին բազմաթիվ հակասություններ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 32-րդ
1993 թվականի հունվարի 19-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի հիվանդանոցը, որ վերածվել էր զինվորական հոսպիտալի, ենթարկվեց բարբարոսական ռմբակոծության: Այդ օրը ...
Նախապատրաստական մոտ չորս ամիս տեւած պատրաստություններից հետո 1993թվականի փետրվարի 5-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ անցել են հակահարձակման: Ռազմաճակատում ձեռք բերած հաջողություններին զուգահեռ Ստեփանակերտում սրվել է ներքաղաքական իրավիճակը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 31-րդ
1992 թվականի սեպտեմբերի 2-ին կազմավորվել է ԼՂՀ Պաշտպանության ...
Տարիներ շարունակ իշխել է քաղաքական այն մոտեցումը, որ Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվել է, որպեսզի «իշխանությունը խլվի Դաշնակցությունից եւ անցնի ՀՀՇ-ին»: Պաշտպանության պետական կոմիտեի անդամներից ՀՀՇ-ի հետ առնչություն է ունեցել միայն Ռոբերտ Քոչարյանը:
Տարիներ հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Գազիեւը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ հարձակումից օրեր առաջ գաղտնի հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ: «Ես նրան ծնկաչոք խնդրեցի. «Պաշա, օգնիր ինձ եւ մենք առատորեն վարձահատույց կլինենք»»,- վկայել է Գազիեւը:
Ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգամանքի. Ադրբեջանում նախագահական ընտրության նախօրեին՝ 1992 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջան՝ օրակարգային մեկ՝ ԳԽ նախագահի ընտրության հարցով:
Նույն ամիսներին Մարտակերտ է գործուղվել նաեւ Լեոնիդ Ազգալդյանը, որի աջակիցը Վլադիմիր Բալայանն էր: Հայտնի չէ, թե «Ազատագրական բանակի» եւ Մարտակերտի ինքնապաշտպանական շտաբի միջեւ ինչ աստիճանահարգություն է ձեւավորվել, բայց գաղափարա-քաղաքական առումով նրանք միեւնույն՝ ազգային-հայրենասիրական ուժերի ճամբարում էին:
Ինչու՞ ազատագրված քաղաքում կայազոր չի մտցվել, պարետային ժամ չի հաստատվել՝ մնում է չբացահայտված: Պարզ չէ նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի ՆԳ եւ Ազգային անվտանգության վարչությունն ի՞նչ գործառույթներ են իրականացրել: Իրողություն է, սակայն, որ ազատագրված Շուշին շուրջ երկու ամիս իշխանություն չի ունեցել: